Weathering with You
«Weathering with You» (ճապ.՝ 天気の子|Տենկի նո կո, Եղանակի երեխան), անիմե ֆիլմ, որի սցենարի հեղինակը և ռեժիսորը Մակոտո Շինկայն է։ Ֆիլմի հովանավոր է հանդիսացել ճապոնական CoMix Wave Films ընկերությունը։ Ֆիլմի ցուցադրումը տեղի է ունեցել 2019 թվականի հուլիսի 19-ին։ Գլխավոր հերոսների ձայների կրկնօրինակումները կատարել են Կոտարո Դայգոն և Նանա Մորին։ Ֆիլմի վրա աշխատանքներ են կատարել նաև Ացուսի Տամուրան և Հիրոսի Տակիգուտան[1][2][3]։ Ֆիլմի կոմպոզիտորներ են հանդիսանում ճապոնական «RADWIMPS» ռոք խմբի անդամները[4]։
Եղանակի երեխան Weathering with You | |
---|---|
![]() | |
Ժանր | Ռոմանտիկա դրամա Արկածային Միստիկա |
Երկիր | ![]() |
Թվական | 2019 թվական |
Պրեմիերա | 19 հուլիսի 2019 |
Լեզու | Ճապոներեն |
Ռեժիսոր | Մակոտո Շինկայ |
Պրոդյուսեր | Կոիտիրո Իտո, Նորիտակա Կավագուչի, Գենկի Կավամուրա |
Սցենարիստ(ներ) | Մակոտո Շինկայ |
Օպերատոր | Մակոտո Շինկայ |
Երաժշտություն | RADWIMPS |
Մոնտաժ | Մակոտո Շինկայ |
Ընկերություն | CoMix Wave Films |
Տևողություն | 112 րոպե |
Կայք | Պաշտոնական կայքէջ |
ՍյուժեԽմբագրել
Ավագ դպրոցի աշակերտ Հոտակա Մորիսիման Տոկիո է գալիս է հեռավոր փոքրիկ կղզուց։ Տոկիոյում նա միանգամից բախվում է խնդիրների հետ։ Նա քաղաքում ապրում է առանձնացված կյանքով։ Շուտով նրան հաջողվում է որպես թերթի խմբագիր աշխատանքի ընդունվել տպարանում։ Նա պետք է գրեր գերբնական երևույթների մասին։ Այն պահից, երբ նա սկսում է զբաղվել իր պարտականություններով, օրումեջ անձրև է գալիս։ Աշխատանքային քաղաքի խառնաշփոթի մեջ նա հանդիպում է կենսուրախ է և ուժեղ մի աղջկա, որի անունն է Հինա Ամանո։ Հինան ելնելով մի շարք հանգամանքներց ապրում էր իր փոքր եղբոր հետ։ Բացի դրանից աղջիկն ուներ մի ուշագրավ ունակություն՝ նա կարողանում էր կանգնեցնել անձրևը և հեռացնել ամպերը։
ՀերոսներԽմբագրել
- Հոտակա Մորիսմա (ճապ.՝ 森嶋 帆高 Մորիսմա Հոտակա) — ավագ դպրոցի աշակերտ, որը եկել էր Տոկիո հեռավոր փոքրիկ կղզուց և ընդունվել է աշխատանքի գերբնական երևույթների մասին գրող թերթում;
- հնչունավորման դերասան՝ Կոտարո Դայգո։
- Հինա Ամանո (ճապ.՝ 天野 陽菜 Ամանո Հինա)[5] — կենսուրախ և ուժեղ աղջիկ, որն ապրում էր փոքր եղբոր հետ։ Օժտված էր եղանակի վրա ազդելու ունակությամբ։
- հնչունավորման դերասան՝ Նանա Մորի։
ՍտեղծողներԽմբագրել
- Բնօրինակի հեղինակ, ռեժիսոր և սցենարիստ` Մակոտո Շինկայ
- Կերպարների դիզայներ` Մասայոսի Տանակա
- Բեմադրող-նկարիչ` Ացուսի Տամուրա
- Գեղարվեստական ղեկավար` Հիրոսի Տակիգուտի
- Արտադրությունը` CoMix Wave Films
ՍտեղծումԽմբագրել
2018 թվականի օգոստոսի 2-ին Մակոտո Շինկայը հայտարարել է, որ նա զբաղված է մի լիամետրաժ ֆիլմի ստեղծմամբ, որի պրեմիերան տեղի կունենա 2019 թվականի հուլիսի 19-ին[6]։
ՑուցադրությունԽմբագրել
Ֆիլմի ցուցադրման մասին պաշտոնապես հայտարարվել է 2018 թվականի դեկտեմբերի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Ֆիլմի ցուցադրությունը պլանավորված է 2019 թվականի հուլիսի 19-ին[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Chapman Paul (2018-12-13)։ «'Tenki no Ko: Weathering With You' Theatrical Anime Film Unveils Cast, Staff, Key Visual for New Makoto Shinkai Film»։ Crunchyroll (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-14-ին։ Վերցված է 2019-01-01
- ↑ 2,0 2,1 Blair Gavin J. (2018-12-14)։ «'Your Name' Director Makoto Shinkai Announces New Anime Feature»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-27-ին։ Վերցված է 2019-01-01
- ↑ Schilling Mark (2018-12-18)։ «‘Your Name’ Director Makoto Shinkai Readies ‘Weathering’»։ Variety (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-19-ին։ Վերցված է 2019-01-01
- ↑ Komatsu Mikikazu. (2019-04-10)։ «Weathering With You Film's Teaser Trailer Introduces Rainy World Visuals, Theme Song by RADWIMPS»։ Crunchyroll (անգլերեն)։ Վերցված է 2019-04-10
- ↑ Tenki no Ko — MyAnimeList.net
- ↑ Valdez Nick (2018-08-03)։ «'Your Name' Director Teases Next Film»։ ComicBook.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-04-ին։ Վերցված է 2019-01-01
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք(ճապոներեն)