Victorinox (Վիկտորինոքս, հիմքում դրված է երկու արմատ՝ Victoria – հատուկ անուն և ֆր.՝ inoxydable - չժանգոտվող), շվեյցարական ընկերություն, որն առաջին հերթին հայտնի է որպես դանակների արտադրող։ Ընկերության շտաբ-կայանը գտնվում է Շվեյցարիայի Իբախ բնակավայրում։

Victorinox
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1884
ՀիմնադիրKarl Elsener?
ՎայրIbach, Շվից (քաղաք), Շվեյցարիա
Երկիր Շվեյցարիա
ՏնօրենCarl Elsener junior?, Carl Elsener senior?, Karl Elsener? և Carl Elsener?
Արդյունաբերությունմետաղագործություն և knife manufacturer?
Դուստր ընկերություններWenger S.A.
ՍեփականատերElsener?
Կայքvictorinox.com
Մասնակից էGerman-Swiss Chamber of Commerce?[1]
 Victorinox Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Դանակների արտադրությունը հիմնադրվել է 1884 թվականին, Կարլ Էլզեների կողմից։

1891 թվականից նա դառնում է դանակների մատակարար Շվեյցարիայի բանակի համար։

1897 թվականի հունիսին արտոնագրվել է Շվեյցարական սպայական դանակը և սպորտային դանակը։

Այս դանակները հայտնի են իրենց խորհրդանշանով՝ խաչը վահանի ֆոնի ներքո, որն ընդունվել է 1909 թվականին։ Նույն թվականին, մոր մահվանից հետո, Կարլ Էլզեներն իր ընկերությունը մոր պատվին անվանել է Victoria (Վիկտորիա

1921 թվականին, դանակների արտադրությունից չժանգոտվող պողպատի անցում կատարելուց հետո, ընկերությունը վերանվանվել է VictorinoxVictoria» + «Inox»)։ Մինչ օրս օգտագործվող պողպատի բաղադրությունը լայնորեն չի բացահայտվում, սակայն քիմիական կազմով և հատկություններով մոտավոր համարժեք է Sandvik 12C27 պողպատին։

1989 թվականին սկսվել է Շվեյցարական բանակային ժամացույցների արտադրությունը, 1999 թվականին ընկերությունը սկսեց արտադրել նաև ճամպրուկներ և պայուսակներ, իսկ 2001 թվականին՝ տարբեր խոհանոցային դանակներ և աքսեսուարներ, ինչպես նաև գրպանի գործիքներ։

2005 թվականին ընկերությունը ձեռք է բերել իր հիմնական մրցակցին՝ Wenger ընկերությանը։ Դա շվեյցարական դանակների արտադրող է, ով իր գործունեությունը սկսել է 1893 թվականին։ Ավելի ուշ երկու ընկերությունները միավորվել են, ինչը հանգեցրել է մարքեթինգային քաղաքականության առանձնացմանը։ Victorinox և Wenger մեծ ծալովի դանակներն, որոնք նախկինում շատ նման էին իրենց չափերով և գործառույթներով, այժմ առանձնանում են որպես մեծ ամուր դանակներ դրսի համար (Wenger) և դասական, ամենօրյա, բազմաթիվ գործիքներ ունեցող դանակ (Victorinox), ունեն տարբեր դիզայն և խիստ տարբերվող մոդելային գիծ։ Այս ամենը խթանում է ինչպես վաճառքը, այնպես էլ սպառողի պահանջարկի ավելի հստակ համապատասխանությունը։

Արտադրանք խմբագրել

 
Շվեյցարական բանակային դանակ
 
Զինվորական դանակ (Soldier Knife Bundeswehr Version) Գերմանիայի զինված ուժերի համար, 2003 թվականի մոդել
 
Մուլտիթուլ Victorinox

Շվեյցարական բանակային դանակ խմբագրել

Շվեյցարական բանակային դանակը Victorinox ընկերության հիմնական արտադրանքն է։ Ի սկզբանե ընկերությունն եղել է միակ մատակարարը շվեյցարական բանակին, սակայն 1908-2009 թվականներն ընկերությունը ստիպված էր պատվերը կիսել Wenger ընկերության հետ։ Այս դանակները կիրառվում են նաև բանակի սահմաններից դուրս՝ համարվելով բարձր որակի բազմաֆունկցիոնալ գործիք (8-30 գործիք մեկ դանակում)։ Դրանք նաև հիանալի նվեր են հանդիսանում։

Այդ դանակները ներառված են ՆԱՍԱտիեզերագնացների ստանդարտ սպառազինության մեջ[2]։

Արժե նշել, որ «շվեյցարական բանակային դանակ» անվանումը տարածվում է Victorinox ընկերության արտադրանքի առնվազն 4 մեծ խմբի վրա։ Մասնավորապես, զինվորական (կամ բանակային) դանակներն արտադրվում են վաղ ժամանակներից և աստիճանաբար զարգացել են։ Դրանք հասարակ ծալովի, տարբեր առարկաներ ունեցող դանակներն են նվազագույն անհրաժեշտ գործիքներով։ Բանակին մատակարարվող դանակներից բացի, զինվորական են անվանում նաև Victorinox ընկերության 111 միլիմետրանոց դանակները։ Այդպիսի բոլոր դանակների մոդելներն ունեն շեղբի ֆիքսատոր, որը թույլ չի տալիս պատահականորեն դանակը ծալել մատերի վրա։

Սպայական մոդելները ի սկզբանե տարբերվում էին զինվորական դանակներից խցանահանի առկայությամբ։ Այժմ Victorinox սպայական դանակներն ունեն գաբարիտային երկարություն՝ փակ վիճակում 91 և 84 մմ և կարող են պարունակել մեկից մինչև ութ տեսակի գործիք՝ շեղբը, պահածոների բացիչը և ապակե շշերի համար բացիչը առկա է դանակների բոլոր տեսակներում, սակայն կան նաև այնպիսի դանակներ (փոքր և մեծ), որտեղ առկա է մետաղի, փայտի համար նախատեսված սղոց, տափակաբերան աքցան, խաչաձև պտուտակահան, մկրատ, ալիքաձև սայր, ճոպանակեռիկ (Victorinox Helmsman, Skipper զինվորական դանակներ) և նույնիսկ կեռիկ սմբակները մաքրելու համար (Equestrian)[3]:

Բանակային դանակներ այլ երկրների պատվերով խմբագրել

 
Victorinox բանակային ժամացույց (հիմնական դիզայն)

Victorinox ընկերությունը մատակարարում է դանակներ նաև այլ երկրի համար, մասնավորապես, Գերմանիային։ Դրանց դիզայնը տարբերվում է դասական շվեյցարական բանակային դանակներից, և ազատ վաճառքում այդպիսի դանակները հայտնվում են ոչ միշտ, սակայն, օրինակ՝ German Army Knife մոդելը (Victorinox Trailmaster հայտնի մոդելի պարզեցված տարբերակը) կարելի է գտնել տարբեր խանութներում, իսկ թարմացված տեսքով այդ դանակը դարձել է ոչ միայն նոր պաշտոնական Swiss Army Knife, այլ նաև խթանել է Victorinox դանակների վաճառքը համաշխարհային շուկայում բռնակի գրավիչ տեսքի պատճառով։

Դանակ փրկարարական ծառայությունների համար խմբագրել

Փրկարարական ծառայությունների համար նախատեսված դանակը (Victorinox Rescue Tool) ծալովի դանակի առանձնահատուկ տարատեսակ է։ Սովորական սայրից և պտուտակահաններից բացի, դրա մեջ մտնում են ավտոմեքենայի ապակին կոտրելու հարմարանք, ճաքած երկապակին կտրելու համար սղոց, առասանի դանակ։ Բռնակի կողքերը պատրաստված են վառ դեղին լյումինեսցենցումային պլաստիկից, որը լուսավորվում է մթության մեջ։

SwissCard խմբագրել

SwissCard (բառացիորեն թարգմանվում է «շվեյցարական քարտ»), գործիքների կոմպակտ հավաքածու տափակ պատյանի մեջ, որը մոտ է բանկային քարտին, բայց ավելի հաստ է։ Դրա կազմի մեջ մտնում է փոքր դանակ, փոքր մկրատ, նրբունելի և այլ գործիքներ։ Արտադրվում են SwissCard Classic և SwissCard Lite մոդիֆիկացիաներով, որոնք տարբերվում են գործիքների հավաքածուով։ SwissCard-ը կարելի է կրել դրամապանակում։

Victorinox ընկերությունը նաև արտադրում է Swiss Tool և Swiss Tool Spirit մուլտիթուլ գործիքներ։

Խոհանոցային դանակներ խմբագրել

Ընկերությունն արտադրում է խոհանոցային աքսեսուարների և դանակների լայն ընտրանի՝ սկսած գլոցված պողպատից պատրաստված դանակներից մինչև կռածո շեղբով պրոֆեսիոնալ դանակները։ Դրանց մեծ մասի վրա դրված է ընկերության տարբերանշանը՝ բացված թևերով և կտուցի մեջ ճյուղ տանող արծվի պատկեր, ինչպես նաև նշվում է տվյալ դանակի՝ որոշակի մոդելային շարքին պատկանելությունը ցույց տվող համարը։ Ի սկզբանե բոլոր կռածո դանակներն արտադրվում էին Շվեյցարիայում, սակայն վերջին ժամանակաշրջանում արտադրությունն, ըստ երևույթին, ամբողջությամբ տեղափոխվել է Գերմանիա։ Այդ մասին վկայում է գրառումների փոփոխությունը տարբերանշանի մեջ («Extra Quality» գրառումը փոխարինվել է «Best Quality» գրառմամբ, «Made in Switzerland» փոխարինվել է «Quality Controlled» գրառմամբ), ինչպես նաև նոր մոդելային «Grand Maitre» շարքում տարբերանշանի մոտ համապատասխան գրառման ավելացումը[4] (այնուամենայնիվ, տուփի վրա նշված EAN կոդը համապատասխանում է Շվեյցարիային)[5]։

Չժանգոտվող պողպատից պատրաստված դանակներից բացի, Victorinox ընկերությունն արտադրում է նաև կերամիկական սայրով դանակներ (CeramicLine)։ Այդ դանակների սայրը պատրաստվում է ցիրկոնիումի օքսիդի բարձր որակի փոշուց, որն եռակալեցվում է բարձր ջերմաստիճանի և ճնշման տակ, Ճապոնիայում, իսկ բռնակների պատրաստումը և հավաքումն իրականացվում է Շվեյցարիայում[6]։

Ժամացույցներ խմբագրել

1989 թվականին Victorinox ընկերությունն Ամերիկայում սկսում է շվեյցարական բանակային ժամացույցների արտադրությունը։ 1999 թվականին տեղի է ունեցել արտադրության ընդարձակում։ Ընկերությունը սկսեց արտադրել նաև Bonfol (Շվեյցարիա) ժամացույցներ։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.handelskammer-d-ch.ch/de/mitglieder
  2. Опубликованный документ NASA confirm use of Victorinox knives // NASA.
  3. «Victorinox Equestrian կեռիկի հետ սմբակները մաքրելու համար». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  4. Брошюра Victorinox по «Grand Maitre».
  5. Victorinox Արտադրության ընդհանուր կատալոգը. — С. 43b.
  6. «CeramicLine» (անգլերեն). Victorinox. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Victorinox» հոդվածին։