Ջորջ Լյուիս կրտսեր (George Lewis Jr, մարտի 30, 1983(1983-03-30), Դոմինիկյան Հանրապետություն), ամերիկացի երաժիշտ, որը հանդես է գալիս Twin Shadow կեղծանունով[1]։

Twin Shadow
Twin Shadow.jpg
Նաև հայտնի է որպեսTwin Shadow
Ծնվել էմարտի 30, 1983(1983-03-30) (40 տարեկան)
Դոմինիկյան Հանրապետություն
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերնոր ալիք
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երաժիշտ, կիթառահար, մոդել և դերասան
Երգչաձայնբարիտոն
ԼեյբլWarner Bros. Records, 4AD և Warner Records?
Կայքtwinshadow.net
Commons-logo.svg Twin Shadow Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Լյուիսը ծնվել է Դոմինիկյան Հանրապետությունում և մեծացել Ֆլորիդայում[2]։ Նա սկսել է զբաղվել երաժշտությամբ 14 տարեկանում, նվագել է մի քանի խմբերում, որոնց թվում եղել է նաև փանկ ռոք խումբ[3]։ Մոտ 2000 թվականին նա տեղափոխվել է Բոստոն և հիմնել MadMan Films խումբը Ջոզեֆ Չամպինիի (հարվածային) հետ Hooray for Earth-ից և Զակ Լոնգոյի (բաս)՝ Before Lazer-ից։ MadMan Films ինքնուրույն թողարկել է երկու գրառում։ Լյուիսը մի քանի տարի անցկացրել է Եվրոպայում, եղել Բեռլինում և երեք ամիս աշխատել Ստոկհոլմում՝ ձայնագրելով Velvet Underground երգերի քավեր տարբերակները թատերական խմբի համար[3]։

2006 թվականին Լյուիսը տեղափոխվել է Բրուքլին և վերցրել Twin Shadow կեղծանունը[2]։ Նրա Forget դեբյուտային ալբոմը, որը թողարկվել է 2010 թվականին, թողարկել է Քրիս Թեյլորը՝ Grizzly Bear խմբի բաս-կիթառահարը։ Աշխատանքը դրական է գնահատվել երաժշտական քննադատների կողմից[4], որոնք այն բնութագրել են որպես «որքան սովորական, նույնքան էլ ոչ սովորական» («Աֆիշա»)[5] և որպես «խոր նուրբ աշխատանքի օրինակ, որը հաճույքով լսում ես ամեն անգամ» (Fuzz)[6]։ 2010 թվականի հոկտեմբերին Twin Shadow-ի անունը հայտարարվել էր Rolling Stone ամսագրի կայքում որպես շաբաթվա կատարող[7]։

Twin Shadow-ը ելույթ է ունեցել Կոաչելլայի փառատոնում 2011 թվականի ապրիլին, Sasquatch Music Festival-ում և San Miguel Primavera Sound-ում նույն տարվա մայիսին[8], իսկ հաջորդ ամիս Pitchfork Music Festival-ում և Bonnaroo Music and Arts Festival-ում։ Նա մի քանի անգամ նվագել է Florence and the Machine-ի խմբում 2011 թվականի ամերիկյան շրջագայության ժամանակ։

2012 թվականի մարտին 4AD լեյբլի կայքում զետեղված էր Փիթեր Գեբրիելի «Here Comes the Flood» երգի քավեր-տարբերակը Twin Shadow-ի կատարմամբ[9]։ Մայիսի սկզբին ներկայացվել է «Five Seconds» երգը Confess կատարողի երկրորդ ալբոմից, որը թողարկվել է 2012 թվականի հուլիսին[10]։

Twin Shadow«Old Love/New Love», «Forget» և «Shooting holes» երգերը ընտրվել են Rockstar Games Inc.-ի կողմից որպես սաունդթրեք GTA V տեսախաղերի համար։ Դրանք հնչում են «The Mirror Park» ռադիոկայանում։

ՍկավառակագրությունԽմբագրել

  • Forget (2010)
  • Confess (2012)
  • Eclipse (2015)
  • Caer (2018)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Bermingham Finbarr (2012-07-04)։ «Twin Shadow: Born in the 80s» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-24-ին։ Վերցված է 2013-05-23 
  2. 2,0 2,1 Lymangrover Jason.։ «Twin Shadow: Biography» (անգլերեն)։ Allmusic։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-22-ին։ Վերցված է 2012-05-25 
  3. 3,0 3,1 Geslani Michelle. (2010-10-11)։ «Twin Shadow: Interview» (անգլերեն)։ Prefix։ Արխիվացված է օրիգինալից 2010-10-15-ին։ Վերցված է 2012-05-26 
  4. «Forget»։ Metacritic (անգլերեն)։ CBS Interactive։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-22-ին։ Վերցված է 2012-05-25 
  5. Александр Горбачёв. (2010-10-25)։ «Гипнагогический поп по мотивам 80-х — в самом лучшем смысле слова «поп»»։ afisha.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-22-ին։ Վերցված է 2012-05-25 
  6. Оксана Мелентьева. (2010-10-25)։ «Что бы мы делали без Depeche Mode?»։ fuzz-magazine.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-22-ին։ Վերցված է 2012-05-25 
  7. Greene Andy. (2010-10-07)։ «Band of the Week: Twin Shadow»։ rollingstone.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-22-ին։ Վերցված է 2012-05-25 
  8. Дмитрий Куркин. (2011-05-28)։ «Хроники Примаверы: Новые старые знакомые»։ Звуки.ру։ Վերցված է 2012-05-25 
  9. Алексей Старостин. (2012-03-15)։ «Кавер-версия на трек Питера Гэбриела от Twin Shadow»։ Rolling Stone Russia։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-22-ին։ Վերցված է 2012-05-25 
  10. Григорий Пророков. (2012-05-11)։ «Стало известно. Новые песни Animal Collective, My Bloody Valentine и Леонида Федорова, новое видео Motorama, «Мумий Тролль» записал англоязычный альбом и другое»։ afisha.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-22-ին։ Վերցված է 2012-05-25