The Jackson 5 (հայերեն՝ 5 Ջեքսոնը[4], նաև՝ J5, Jackson 5ive, ավելի վաղ՝ The Jackson Brothers, հետագայում՝ The Jacksons), ամերիկյան փոփ խումբ, կազմված Ջեքսոնների ընտանիքից։ Անդամներն են եղբայրներ Ջեքին, Տիտոն, Ջերմեյնը, Մարլոնը և Մայքլը։

The Jackson 5
The Jackson 5-ը 1972 թվականին․ ձախից աջ՝ Տիտո, Մարլոն, Մայքլ, Ջեքի և Ջերմեյն
Հիմնական տվյալներ
Նաև հայտնի է որպեսJ5, Jackson 5ive, The Jackson Brothers, The Jacksons
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրեր
Գործունեություն1964–1989[1][2][3], 2001, 2012-ներկա
Լեյբլ
Պարգևներ
Կայքthejacksons.live
Անդամներ
Ջեքի Ջեքսոն
Տիտո Ջեքսոն
Մարլոն Ջեքսոն
Տարիլ Ջեքսոն
Նախկին անդամներ
Մայքլ Ջեքսոն
Ռենդի Ջեքսոն
Ջերմեյն Ջեքսոն
 The Jackson 5 Վիքիպահեստում

1963-1989 թվականներին խումբը տարբեր ժանրերի երաժշտություն է կատարել՝ R&B, սոուլ, փոփ, իսկ հետո նաև՝ դիսկո։ «Motown Records» լեյբլում վեցուկես տարի անցկացնելու ընթացքում The Jackson 5-ը դարձել է 1970-ականների փոփ երաժշտության մեծագույն ֆենոմեններից մեկը։ Խումբը նաև դարձել է Ջերմեյնի և Մայքլի սոլո կարիերաների մեկնարկային կետը, վերջինս կարողացել է գերազանցել Motown Records-ի իր նախկին սոլո կարիերայի հաջողությանը և հասել է առավել մեծ փառքի որպես հասուն արտիստ։

The Jackson 5-ը դարձել է պատմության մեջ առաջին խումբը, որի առաջին չորս՝ «I Want You Back», «ABC», «The Love You Save» և «I’ll Be There» սինգլները գլխավորել են ամերիկյան Billboard Hot 100 չարթը։ Հետագայի մի քանի սինգլներ («Mama’s Pearl», «Never Can Say Goodbye», «Dancing Machine») ընդգրկվել են չարթի թոփ 5-ում և գլխավորել են R&B սինգլների չարթը։ Վաղ հիթերի մեծ մասը գրել և արտադրել է մասնագիտացված The Corporation կոլեկտիվը, հետագայում խմբի հիթերը հիմնականում ստեղծվել է Hal Davis-ում։ Չնայած այն բանին, որ խմբի վաղ հիթերը կոմպիլացվել է Gamble and Huff-ի աշխատակիցների կողմից, սկսած 1970-ականներից Ջեքսոնները սկսել են ինքնուրույն գրել իրենց երգերը, ինչպես նաև զբաղվել արտադրությամբ։

Հատկանշական է, որ Ջեքսոնները դարձել են առաջին սևամորթ կատարողները, որոնք ունեցել են սպիտակամորթ և սևամորթ երկրպագուների հավասար լսարան։ Դա մասամբ պայմանավորված էր Բերի Գորդիի պրոֆեսիոնալ PR քաղաքականությամբ, որը զբաղեցրել է Motown Records-ի գործադիր տնօրենի պաշտոնը։

1976 թվականին Motown Records-ից CBS տեղափոխվելուց հետո խումբը ստիպված էր փոխել անվանումը և անդամներին․ Ռենդի Ջեքսոնը զբաղեցնում է եղբոր՝ Ջերմեյնի տեղը, վերջինս նախընտրել է մնալ Motown-ում։ Philadelphia International Records-ում երկու տարի անցկացնելուց հետո Ջեքսոնները պայմանագիր են կնքում Epic Records լեյբլի հետ՝ ունենալով սեփական երգերի, գովազդային ապրանքներ և կերպարի ստեղծման իրավունք։ Նրանց հաջողությունը շարունակվել է նաև 1980-ականներին, երբ թողարկվել են այնպիսի հիթեր, ինչպիսիք են՝ «Shake Your Body (Down to the Ground)», «Lovely One» և «State of Shock» երգերը։

1989 թվականի «2300 Jackson Street» ալբոմը ձայնագրվել է առանց Մայքլի և Մարլոնի մասնակցության, չնայած դրան, նրանց անունները հիշատակվել են երգացանկում։ Ալբոմի ցածր վաճառքները հանգեցնում են լեյբլի հետ պայմանագրի խզմանը։ Պաշտոնապես խումբը երբեք չի լուծարվել, սակայն այդ պահից սկսած փաստացի չի գործել, բայց հինգ եղբայրներն էլ ելույթ են ունեցել 2001 թվականի սեպտեմբերի 7-ին և 9-ին Մայքլի սոլո կարիերայի 30-ամյակին նվիրված երկու համերգների ժամանակ։

The Jackson 5-ը ողջ աշխարհում 100 միլոն ձայնագրություններ է վաճառել[5]։

The Jackson 5 ֆենոմեն խմբագրել

The Jackson 5-ը 1970-ականների սկզբի փոփ երաժշտության մեծագույն ֆենոմենն է, որի հիանալի թարմ հնչողությունը շատերն են ընդօրինակել, սակայն ոչ ոքի չի հաջողվել կրկնօրինակել։

Խումբը սենսացիա է դառնում իր առաջին՝ 1970 թվականի հունվարին թողարկված «I Want You Back», ինչպես նաև ապրիլին թողարկված «ABC», հունիսին՝ «The Love You Save» և հոկտեմբերին «I’ll Be There» սինգլներով, որոնցից յուրաքանչյուրը գլխավորել է ամերիկյան փոփ և R&B սինգլների չարթերը։

Հաջորդող երեք տարիների ընթացքում խմբի յուրաքանչյուր սինգլ ընդգրկվում է ամերիկյան չարթի թոփ 20-ում։ Պատանեկան «Right On!» ամսագիրը, որի ըներցողները հիմնականում աֆրոամերիկացի դեռահասներն էին, ամբողջությամբ կենտրոնացել էր The Jackson 5-ի վրա։ 1972 թվականի հունվարից մինչև 1974 թվականի ապրիլը խմբի մեկ անդամ հայտնվել է ամսագրի ամենամսյա թողարկման շապիկում[6]։

Rankin/Bass ընկերությունը ստեղծել է «The Jackson 5ive» մուլտֆիլմը, որի առաջին սերիան թողարկվել է 1971 թվականի սեպտեմբերի 11-ին։ Մուլտֆիլմի երկու եթերաշրջանները ABC հեռուստաալիքով հեռարձակվել են ամեն շաբաթ[7]։ The Jackson 5-ը կատարել է գլխավոր դերեր 1971 թվականի սեպտեմբերի 16-ին թողարկված «Վերադարձ դեպի Ինդիանա»[8] և 1972 թվականի նոյեմբերի 5-ին թողարկված «The Jackson 5-ի շոուն» ֆիլմերում։ Խմբի շնորհիվ հայտնի է դարձել ռոբոտներին ընդօրինակող պարային շարժումները։

Motown Records-ը տասը տարբեր արտադրանքների լիցենզիա է ձեռք բերել, որոնք կապված են կոլեկտիվի հետ և կենտրոնացած են դեռահասների վրա, ներառյալ հայտնի սրտի նշանը, որը պատկերված էր Ջոննի Ջեքսոնի հարվածային գործիքների, խմբի ալբոմների շապիկների, կպչուն պիտակների, պաստառների և գունազարդման ալբոմների վրա։

Խմբի անդամները դառնում են հանրության սիրելիները։ «A. Scott Galloway.» ամսագիրը գրում է․ «Մեծահասակները ցանկանում էին որդեգրել նրանց, իսկ երեխաները ցանկանում էին նրանց նմանվել»։

Խմբի հաջողության հիմքում ընկած է հիանալի երաժշությունը, որը իրավունք է տալիս The Jackson 5-ին անվանել Սեմի Դևիս Կրտսերի, Ջեքի Ուիլսոնի և Ջեյմս Բրաունի երաժշտական ավանդույթների շարունակողները։

Խմբի հնչողության ձևավորում խմբագրել

Իր «Լուսնային ճամփորդ» գրքում Մայքլ Ջեքսոնը հիշում է՝ «Հորս և մորս՝ երաժշտության հանդեպ սիրո շնորհիվ երաժշտությունն անպակաս էր մեր տանը։ Հայրս և նրա եղբայրը ստեղծել են The Falcons R&B խումբը։ Երկուսն էլ կիթառ էին նվագում, կատարում էին վաղ ռոքնռոլի հայտնի երգերը և Չաք Բերիի, Լիթլ Ռիչարդի և Օթիս Ռեդինգի բլյուզերը. ցանկը կարող եք շարունակել ինքներդ։ Դա զարմանալի երաժշտություն էր, որը ազդել է Ջոյի և մեզ վրա, չնայած այդ ժամանակ մենք շատ փոքր էինք դա հասկանալու համար»։

Եղբայրները հայր Ջոզեֆ Ջեքսոնը ոչ միայն տաղանդավոր երաժիշտ էր, այլ նաև հիանալի ուսուցիչ։ Նա դարձել է խմբի մենեջերը[1][2][3][9] և մինչ խումբը ելույթ կունենար սեփական երգերով, նա հատուկ երգացանկ էր կազմել, որում ներառել էր հայտնի կատարողների թարմ հիթերը և որով ելույթ էր ունենում խումբը։ Այս կերպ, The Jackson 5-ի հնչողությունը ձրավորվել է 1960-ականների հայտնի արտիստների ազդեցության ներքո, որոնց թվում են՝ Sly & the Family Stone-ը, The Supremes-ը, The Chi-Lites-ը, The Staple Singers-ը, The Isley Brothers-ը, The Temptations-ը, սոուլի լեգենդ Մարվին Գեյը, The Teenagers մանկական ռոքնռոլ խումբը, ինչպես նաև Ուիլսոն Փիքեթ, Գլեդիս Նայթ, Ջեքի Ուիլսոն, Սթիվի Ուանդեր, Joe Tex և Ջեյմս Բրաուն սոուլ արտիստները։

Կարիերա խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

 
The Jackson 5-ը 1969-ին

Ջեքսոն եղբայրները ծնվել են Ինդիանա նահանգի Գերի քաղաքում։ Ջեքսոնների հայր Ջո Ջեքսոնը, որը նախկինում The Falcons խմբի երաժիշտն էր, աշխատում էր պողպատի գործարանում որպես կռունկավար, իսկ գիշերները տան հյուրասենյակում պարապում էր իր որդիների հետ։ Որդիների մայր Քեթրին Ջեքսոնը կես դրույքով աշխատում էր «The Sears» հանրախանութում և խնամում էր ինը երեխաներին։

Տիտոն հիշում է, որ խորդանոցից թաքուն վերցնում էր հոր կիթառը և մինչ հայրը աշխատանքի էր, նա և եղբայները ռադիոյով հնչող երգերն էին փորձում նվագել։ Ջոն բարկանում է, երբ իմանում է, որ կիթառը վերցնում են առանց իր թույլտվության, սակայն, լսելով, թե ինչպես են որդիները նվագում, հասկանում է, որ ընտանիքում երաժշտության հետ գործերը բավականին լուրջ են։

1964 թվականին ստեղծվում է The Jackson Brothers խումբը, որի անդամներն էին ընտանիքի ավագ եղբայրներ Ջեքին, Տիտոն և Ջերմեյնը, ինչպես նաև կիթառահար Ռեյնոլդ Ջոունսը և թմբկահար Միլֆորդ Հայթը։ Հաջորդ տարի խմբին են միանում կրտսեր եղբայրներ Մարլոուն և Մայքլը։ Ամեն օր աշխատանքից հետո հայրը պարապում էր որդիների հետ, յուրաքանչյուր երգի կատարումը իդեալականի էր հասնում, հղկվում էին պարային շարժումները, ամենափոքր մանրամասնությամբ մտածվում էր բեմական կերպարի դետալները։

1996 թվականին The Jackson 5-ը հաղթում է Գերի քաղաքի Ռուզվելտ ավագ դպրոցի (որտեղ սովորում էր Ջեքին) տաղանդների մրցույթը՝ ելույթ ունենալով «My Girl» երգով։ Հետագայում նրանք հաղթում են Գերի քաղաքի բոլոր տաղանդների մրցույթները, որում մասնակցություն են ունենում։ Ջոզեֆը սկսում է ավելի շատ գումար ներդնել խմբի համար, նոր երաժշտական սարքավորումներ է գնում՝ խոսափողներ, ուժեղացուցիչներ, կիթառներ։ Այս դեպքից հետո, միջնակարգ դպրոցի նվագախմբի ղեկավար Շիրլի Քարթմենը դառնում է խմբի ուսուցիչը և առաջարկում է փոխել անվանումը The Jackson 5-ի։ Նա նաև առաջարկում է փոխարինել Ջոունսին և Հայթին տաղանդավոր երաժիշտներով՝ թմբկահար Ջոննի Ջեքսոնով (արյունակցական կապ չունի Ջեքսոնների հետ) և դաշնակահար Ռոննի Ռենսիֆերով։ Տիտոն դառնում է գլխավոր կիթառահարը, իսկ մի քանի տարի ռիթմիկ կիթառ նվագելուց հետո Ջերմեյնը դառնում է բաս կիթառահարը։

Հաղթանակից հետո խումբը սկսել է պրոֆեսիոնալ ելույթներ ունենալ ոչ միայն Ինդիանայում, այլ նաև ողջ ԱՄՆ-ում։ Ելույթներից շատերը տեղի են ունենում աֆրոամերիկացիների համար ապահով ակումբներում՝ ԱՄՆ-ում ռասայական սեգրեգացիայի ժամանակ։

Գումար աշխատելու նպատակով խումբը ստիպված է ելույթ ունենալ ցածրակարգ ակումբներում՝ դասվելով կոմիկների, երեկույթավարների և մերկապարուհիների շարքին[10]։

1967 թվականին խումբն առաջին անգամ ձայնագրվել է Steeltown տեղական ստուդիայում[11]։ 1968 թվականի հունվարին թողարկված իրենց առաջին՝ «Big Boy» սինգլը տեղական հիթ է դառնում[12]։ Այնուհետև հաջորդում է երկրորդ և երրորդ՝ «We Don’t Have to Be Over 21 (To Fall in Love)» և «Let Me Carry Your School Books» սինգլները։

The Jackson 5-ը բավականին երկրպագուներ ուներ, ներառյալ Սեմ և Դեյվ դուետը, որը խմբին տեղ է ապահովել «Amateur Night» ոչ պրոֆեսիոնալ երաժիշտների մրցույթում։ 1967 թվականի օգոստոսի 13-ին խմբի հաղթանակը տպավորություն է թողնում Գլեդիս Նայթի վրա, ով խմբին է առաջարկում Motown Records-ի տնօրեն Բերրի Գորդիին։ Բայց Գորդին, ով այդ ժամանակ արդեն աշխատում էր երիտասարդ Սթիվի Ուանդերի հետ, կասկածում էր, թե արդյոք արժե ևս մեկ մանկական նախագիծ անել՝ կապված երեխաների աշխատանքի մասին օրենքի հետ։

Գործունեությունը Motown-ում խմբագրել

1968 թվականի օգոստոսի 27-ին խումբը ելույթ է ունենում «All Star Floor Show» շոուում՝ որպես գլխավոր կատարողներ։ Եղբայրները գրավում են Գլեդիս Նայթի ուշադրությունը, ով համոզում է Motown-ին գալ Չիկագո և դիտել խմբի ելույթը։ Թեյլորը նույնպես տպավորվում է Ջեքսոնների ելույթով և խոստանում է նրանց Դետրոյթ տեղափոխել։ Ջոզեֆը որդիների հետ բնակվում է Թեյլորի բնակարանում, վերջինս Սյուզաննա դե Փասի՝ Բերրի Գորդիի ասիստենտի հետ փորձում է կազմակերպել խմբի և լեյբլի տնօրինության հանդիպումը։

Հուլիսի 23-ին Motown-ում տեղի է ունենում The Jackson 5-ի լսումները, որի ժամանակ խումբը կատարում է Ջեյմս Բրաունի «I Got the Feelin'» երգը։ Հանդիպման ժամանակ Բերրի Գորդին ներկա չէր, սակայն լսումները ձայնագրվում է և ուղարկվում է նրան և երբ նա դիտում է հոլովակը, նրա կասկածները տղաների հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ անհետանում են։ Գորդին որոշում է կնքել պայմանագիրը և 1968 թվականի նոյեմբերի 25-ին ընդունելություն կազմակերպել Դետրոյթի իր առանձնատանը, որտեղ Ջեքսոնները հանդիպել են Motown-ի աշխատակիցների և արիստների հետ։

1969 թվականի մարտին ավարտվեցին Ջեքսոնների պայմանագրի գնման բանակցությունները Motown-ի և Steeltown-ի հետ։ Խմբի առաջին ձայնագրությունը լեյբլում դառնում է «I Want You Back» երգը, որը գրել է The Corporation կոլեկտիվը (Դեկ Ռիչարդս, Ալֆոնզո Միզել, Ֆրեդի Պերեն, Բերրի Գորդի)։ Ըստ Motown-ի պատմաբան Դոն Ուոլլերի, այս երգը, հնարավոր է, փոփ ժանրի լավագույն ձայնագրությունն է։ Մայքլը երգը կատարում էր իր երիտասարդ տարիքի համար զարմանալի արտահայտչականությամբ։ Սինգլի թողարկումը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին, քանի որ Motown-ում որոշում են պաշտոնապես հայտարարել խմբի մասին։ Ջեքսոնները ելույթ են ունենում որպես Դայանա Ռոսի և The Supremes-ի հատուկ հյուր և կատարում են «I Want You Back»-ը, Sly & the Family Stone-ի «Sing a Simple Song», «The Delfonics», «Can You Remember» և Ջեյմս Բրաունի «There Was a Time» երգերը։ The Miracles-ի ձայնագրությունը նույնպես հայտնի դարձավ շնորհիվ արտասովոր ներդաշնակ վոկալային կատարման, որը այլ խմբեր փորձել են գերազանցել հաջորդ տասնամյակների ընթացքում։ Մայլքը կրկին կարողանում է զարմանալիորեն նրբությամբ զգալ և փոխանցել երգի տրամադրությունը։

Խմբի առաջին՝ «Diana Ross Presents The Jackson 5» ստուդիական ալբոմը թողարկվել է 1969 թվականի դեկտեմբերին[13] և զբաղեցրել է հայտնի ալբոմների չարթերի առաջին հորիզոնականները։ Շուտով խումբը սկսում է հիթը հիթի հետևից թողարկել՝ «ABC», «The Love You Save» և «I’ll Be There» հզոր բալլադը, որը վեց շաբաթ շարունակ գլխավորել է ամերիկյան չարթը[14]։ Հաջորդ երկու ալբոմները զբաղեցրել են ամերիկյան չարթի չորրորդ հորիզոնականը։ Մեկ տարի չանցած՝ The Jackson 5-ը գրավում է նաև օտարերկյա չարթերը։ Այդ ընթացքում Գորդիի միջոցով տղաներն ու Ջոզեֆը տեղափոխվում են Կալիֆոռնիա և սկսում են տուն փնտրել։ Այդ ժամանակ Ջոզեֆը, Ջերմեյնը, Տիտոն և Ջեքին ապրում էին Բերրի Գորդիի, իսկ Մարլոուն և Մայլքը՝ Դայանա Ռոսի հետ։ Ընտանիքի մնացած անդամները դեռ ապրում էին Գերիում։

Խմբի կերպարը հետզհետե ճանաչելի է դառնում։ Հինգ կենսուրախ տղաներ՝ աֆրոամերիկյան կլոր սանրվածքով, վառ նախշերով վերնաշապիկներով և լայն տաբատներով կատարում են սինխրոն պարային շարժումներ։

Motown-ի թիմը աշխատում է գովազդային ապրանքանիշի վրա, խմբի պատմությունը շտկվում է։ Մայքլի տարիքը 11-ից «փոխվում է» 8, որպեսի նրա կերպարը առավել հետաքրքիր լինի պատանի հանդիսատեսի համար։ Բացի այդ, Ջոննի Ջեքսոնը և Ռոննի Ռենսիֆերը, ովքեր ոչ մի կապ չունեին ընտանիքի հետ, ներկայացվում են որպես տղաների զարմիկներ, որը մի կողմից մեծ, համերաշխ ընտանիքի կերպար է ստեղծում, մյուս կողմից Ջեքսոնների կերպարը նմանեցվում է այդ ժամանակ հայտնի Sly and The Family Stone խմբին։ Motown-ի կողմից առավել հաջողակ մարքեթինգային քայլ էր այն միտքը, որ Ջեքսոններին կներկայացնի արդեն հանրության կողմից սիրված արտիստը, այդ իսկ պատճառով որոշվում է, որ Motown-ի ասղտ Դայանա Ռոսը մեծ լսարանին «կներկայացնի» խումբը։ Դա տեղի է ունեցել 1969 թվականի օգոստոսի 11-ին՝ Բևեռլի Հիլզ քաղաքի «The Daisy» ակումբում։ Օգոստոսի վերջ The Jackson 5 առաջին անգամ հայտնվում է հեռուստատեսությունում։ Ամենամյա «Miss Black America» գեղեցկության մրցույթի ժամանակ խումբը կատարում է The Isley Brothers-ի «It’s Your Thing» երգը[15]։

1971 թվականին Motown-ը միառժամանակ սկսում է աշխատել Մայքլի սոլո կարիերայի վրա, որի առաջին՝ «Got to Be There» սինգլը ընդգրկվել է ամերիկյան չարթի թոփ 5-ում։ Մայքլը նաև կատարել է 1972 թվականի «Բեն» ֆիլմի սաունդթրեքը։ Նրա հաջորդ հաջողված աշխատանքներն են 1972-ին թողարկված «Rockin’ Robin» և «I Wanna Be Where You Are» սինգլները։ Նաև հիթային է դառնում Ջերմեյնի կատարմամբ Shep and the Limelites խմբի «Daddy’s Home» քավերը, որն ընդգրկվել է America’s Top 10 չարթում։ Շշուկներն այն մասին, որ սոլո կարիերա սկսելով Ջեքսոնները կլքեն խումբը, չի հաստատվում և The Jackson 5-ի յուրաքանչյուր նոր թողարկում մեծ հաջողություններ է գրանցում։

Գործունեությունը CBS Records-ում խմբագրել

1972 թվականից հետո The Jackson 5-ի թողարկումները առևտրային տեսնկյունից այդքան հաջողակ չեն եղել, չնայած «Lookin’ Through the Windows» (1972) ալբոմը և դիսկո ոճի «Dancing Machine» (1974) ալբոմը, որի շնորհիվ ռոբոտների շարժումներն կրկնօրինակելն այդքան հայտնի են դարձել, ընդգրկվում են ամերիկյան չարթի թոփ 20-ում։ Քննադատները և Ջոզեֆը համակարծիք էին, որ խմբի հայտնիության անկումը պայմանավորված է նրանով, որ Motown լեյբլը չի ցանկանում փոխել խմբի իմիջը։ Բեմում աշխատելով Ջեքսոններն անձամբ են գործիքներով նվագել, գրել և արտադրել են սեփական երգերը։ Զգալով, որ խմբի հետագա զարգացումը դանդաղում է, Ջոզեֆը այլ տարբերակ է փնտրում որդիների համար։

1975 թվականին Ջոզեֆը բանակցություններ է վարում CBS Records-ի հետ՝ նոր պայմանագիր կնքելու նպատակով։ Լեյբլը առաջարկում է յուրաքանչյուր ձայնագրության 20% եկամուտը (Motown-ի 2,8%-ի դեմ)[16]։ Բացի այդ, համաձայն պայմանագրի, Ջեքսոնները կարող էին կատարել սեփական գրած երգերը և գործիքներ նվագել։ Motown-ը փորձում է խմբին համոզել չլքել լեյբլը և ձախողումից հետո դատի է տալիս նրանց՝ պայմանագրի կետերը խախտելու համար։ Չնայած Ջեքսոններին հաջողվել է լքել լեյբլը, նրանք ստիպված են եղել փոխել խմբի անունը The Jacksons-ով, քանի որ լեյբլին է պատկանում The Jackson 5 անվան հեղինակային իրավունքները[17]։ Բացի այդ, Ջեյմենի տեղը խմբում զբաղեցնում է կրտսեր եղբայր Ռենդին[18]։ Դա կապված էր Ջերմեյնի և Բերի Գորդիի դստեր՝ Հեյզելի ամուսնության հետ, որը տեղի է ունեցել 1973 թվականին։ 1972 թվականից Ռենդին խմբի ոչ պաշտոնական անդամ է՝ կենդանի համերգների ժամանակ կոնգա նվագելով։ Ջեքսոններին կորցնելուց հետո Motown-ն այլս երբեք նման հաջողակ արտիստ չի ունեցել։

Մայքլի մահվան օրը Ջեքսոնների ողջ ընտանիքը, ներառյալ երեխաները, այցելում են այն ստադիոնը, որտեղ Մայքլը պատրաստվում էր իր նոր համերգին և կատարում են նրա լավագույն երգերը։ Խմբի բոլոր եղբայրների ներկայության շնորհիվ սա կարելի է անվանել The Jackson 5-ի առաջին համերգը վերջին 37 տարիների ընթացքում։ 2012 թվականին եղբայրները վերամիավորվում և կազմակերպում են իրենց հերթական՝ «Unity Tour» շրջագայությունը[19][20][21]։

Անդամներ խմբագրել

Ներկա անդամներ խմբագրել

  • Ջեքի Ջեքսոն - գլխավոր վոկալ, դափ, հարվածային գործիքներ (1965-1989, 2001, 2012-ներկա)
  • Տիտո Ջեքսոն - վոկալ, գլխավոր կիթառ, սինթեզատոր (1965-1989, 2001, 2012-ներկա)
  • Մարլոն Ջեքսոն - վոկալ, կոնգա, դափ, հարվածային գործիքներ (1965–1985, 2001, 2012-ներկա)
  • Տարիլ Ջեքսոն - վոկալ (2023-ներկա)

Նախկին անդամներ խմբագրել

  • Մայքլ Ջեքսոն - գլխավոր վոկալ, կոնգա, հարվածային գործիքներ (1965-1984, 2001․ մահացել է 2009-ին)
  • Ռենդի Ջեքսոն - դաշնամուր, հարվածային գործիքներ, ստեղնաշարային գործիքներ, կոնգա, վոկալ (1976–1989, 2001)
  • Ջերմեյն Ջեքսոն - գլխավոր վոկալ, բաս կիթառ (1965-1975, 1983-1989, 2001, 2012-2020)

Սկավառակագրություն խմբագրել

Թողարկումներ Motown-ում (որպես The Jackson 5)

  • Diana Ross Presents The Jackson 5 (1969)
  • ABC (1970)
  • Third Album (1970)
  • Jackson 5 Christmas Album (1970)
  • Maybe Tomorrow (1971)
  • Lookin' Through the Windows (1972)
  • Skywriter (1973)
  • G.I.T.: Get It Together (1973)
  • Dancing Machine (1974)
  • Moving Violation (1975)

Թողարկումներ CBS/Epic-ում (որպես The Jacksons)

  • The Jacksons (1976)
  • Goin' Places (1977)
  • Destiny (1978)
  • Triumph (1980)
  • Victory (1984)
  • 2300 Jackson Street (1989)

Շրջագայություններ խմբագրել

  • The Jackson 5 First National Tour (1970-ի մայիսի 2-ից դեկտեմբերի 30)
  • The Jackson 5 Second National Tour (1971-ի հունվարի 2-ից հոկտեմբերի 15)
  • The Jackson 5 US Tour (1971-ի դեկտեմբերի 27-ից 1972-ի հոկտեմբերի 5)
  • The Jackson 5 European Tour ( 1972-ի նոյեմբերի 2-12)
  • The Jackson 5 World Tour (1973-ի մարտի 2-ից 1975-ի ուշ դեկտեմբեր)
  • The Jackson 5 Final Tour (1976-ի փետրվարի 2-14)
  • The Jacksons Tour (1977-ի մայիսի 19-24)[22]
  • Goin' Places Tour (1978-ի հունվարի 22-ից մայիսի 13)[23]
  • Destiny World Tour (1979-ի հունվարի 22-ից 1980-ի հունվարի 13)[24]
  • Triumph Tour (1981-ի հուլիսի 8-ից սեպտեմբերի 26)[25]
  • Victory Tour (December 9, 1984-ի հուլիսի 6-ից դեկտեմբերի 9)[26]
  • Unity Tour (2012-ի հունիսի 20-ից 2013-ի հուլիսի 27)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Charlie Burton (2018 թ․ փետրվարի 7). «Inside the Jackson machine». GQ. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
  2. 2,0 2,1 Douglas Towne (2018 թ․ մարտի 2). «Mile-High Motown». The Phoenix. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
  3. 3,0 3,1 Timothy Guy (2015 թ․ փետրվարի 24). «FANTASY SPRINGS: Marlon Jackson talks about Jacksons' legacy». The Press-Enterprise. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
  4. Джексон 5 Արխիվացված 2018-12-15 Wayback Machine // Универсальная энциклопедия Кирилла и Мефодия
  5. Weiss, Jeff (2010 թ․ հունիսի 18). «The Jacksons Hollywood Star Walk». LA Times. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  6. «Right On! Magazine's Digital Re-Launch!». 2018 թ․ հունիսի 18.
  7. «Revisit Jacksons' most animated performance». 2013 թ․ հունվարի 30.
  8. «Michael Jackson: A Life in the Spotlight».
  9. Carlson, Peter; Wolmuth, Roger (1984 թ․ մայիսի 7). «Tour De Force». People. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  10. «The Jacksons make their way to Caesars». 2015 թ․ սեպտեմբերի 14.
  11. «Steeltown Records – Indiana Local Labels». 45rpmrecords.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  12. «The Jacksons Legacy: How the Jackson 5 got their start at a rough New York club». The Daily Telegraph. 2017 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 30-ին.
  13. «Jackson 5 producer Deke Richards dies aged 68». BBC News. 2013 թ․ մարտի 26.
  14. «The Jackson 5 | Biography & History | AllMusic». AllMusic. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.
  15. Easlea, Daryl (2016 թ․ հոկտեմբերի 7). Michael Jackson, rewind : the life & legacy of pop music's king. New York. էջ 178. ISBN 978-1631063671. OCLC 960711448.
  16. W.S. Trow, George; Kincaid, Jamaica (1975 թ․ հուլիսի 6). «Leaving Motown». The New Yorker. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.
  17. «Inside the Jackson machine». 2018 թ․ փետրվարի 7.
  18. Geoffrey Himes (1984 թ․ մայիսի 27). «If It Says 'Jackson' on the Label . . ». The Washington Post. Washington, D.C. ISSN 0190-8286. OCLC 1330888409.
  19. Pareles, Jon (2012 թ․ հունիսի 29). «At the Apollo, the Jacksons Pay Homage to Their Roots and Their Brother». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 1-ին.
  20. Gordy, Berry (July 19, 2009). Eulogy for Michael Jackson (Speech). Los Angeles, California.
  21. Huey, Steve. [[[:Կաղապար:AllMusic]] «The Jackson 5»]. Macrovision Corp. Վերցված է 2008 թ․ մայիսի 8-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  22. Grant, p. 37
  23. Grant, p. 40
  24. Grant, p. 42
  25. Grant, p. 55
  26. Grant, p. 83

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
The Jackson 5 հոդվածին
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Jackson 5» հոդվածին։