South African Airways
South African Airways (SAA) Հարավային Աֆրիկայի առաջատար ավիաընկերություն, Հարավային Աֆրիկայի ամենամեծ ավիաընկերությունը, որը իրականացնում է ներքին և միջազգային կանոնավոր թռիչքներ։ Ավիաընկերության կենտրոններն են Յոհանեսբուրգի և Քեյփթաունի օդանավակայանները։ Մինչ 1997 թվականը ավիաընկերության անվանումը եղել է Suid-Afrikaanse Lugdiens (SAL):
South African Airways | ||||
---|---|---|---|---|
Պատկեր:South African Airways.svg | ||||
| ||||
Հիմնադրվել է | 1934 թվական | |||
Կենտրոններ | OR Tambo International Airport? և Քեյփթաունի միջազգային օդանավակայան | |||
Միություն | Ստար Ալիանս[1] | |||
Մասնաճյուղեր | Mango? | |||
Ինքնաթիռներ | Airbus A320, Airbus A330, Airbus A340 և Boeing 737 Next Generation | |||
Մամուլ | Q3474669? | |||
Գլխամաս | OR Tambo International Airport, Kempton Park, Էկուրհուլենի, Գաուտենգ, ՀԱՀ | |||
Աշխատակիցներ | 10,071 (2017) | |||
flysaa.com |
Պատմություն
խմբագրելՍտեղծում
խմբագրել1934 թվականին Union Airways ավիաընկերությունը ձեռք է բերվել Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարության կողմից և վերանվանվել է South African Airways: Առաջին քաղաքները, որոնց ավիաընկերությունը իրականացրեց չվերթներ դա Քեյփթաունն էր, Դուրբանը և Յոհանեսբուրգը։ Նույն թվականի փետրվարի 01-ին ավիաընկերությունը ձեռք բերեց South-West African Airways անվանումը, որն ամեն շաբաթ թռիչքներ էր իրականացնում Վինդհուկի և Քիմբերլի միջև 1932 թվականից ի վեր։
1930 թվականին ավիաընկերությունը միջազգային շուկա է մտնում իրականացնելով նոր չվերթներ դեպի Քենիա և Ուգանդա։ Օդանավի հիմնական տեսակը SAA ավիաընկերության 1930 թվականին եղել է Junkers Ju 52 ինքնաթիռը։ Ավիաընկերության նավատորմը բաղկացած էր նույն տեսակի ինքնաթիռներից։
Երթևեկության աննշան աճը շարունակվեց մինչև 1940-ականները, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով շատ ավիաընկերություններ փակվեցին։ 1944 թվականին ավիաընկերությունը սկսեց Lockheed Lodestar-ի շահագործումը` վերականգնվող ներքին չվերթների համար։
1945 թվականի նոյեմբերի 10-ին ավիաընկերությունը բացեց առաջին թռիչքները դեպի Եվրոպա, որոնցից առաջինը կատարվեց Անգլիայի Բորնմութ քաղաքում։
Ռեակտիվ դարաշրջան
խմբագրել1950 թվականին քաղաքացիական ռեակտիվ ինքնաթիռների գալուստով, ավիաընկերությունը ձեռք բերեց Boeing 707 օդանավը։ 1953 թվականին ընկերությունը դարձավ առաջին ավիաընկերությունը Մեծ Բրիտանիայից դուրս, որն օգտագործեց ռեակտիվ ինքնաթիռ։ 1957 թվականի նոյեմբերին ընկերությունը սկսեցին թռիչքները դեպի Պերթ (Ավստրալիա)։
Երթուղային ցանց
խմբագրելԱվիաընկերությունը միջազգային թռիչքներ է կատարում դեպի Սան Պաուլու, Նյու Յորք, Վաշինգտոն, Լոնդոն, Ֆրանկֆուրտ, Մյունխեն, Մումբայ, Հոնկոնգ և Պերթ։
Չվերթ
խմբագրելՈւղևորատար ինքնաթիռներ
խմբագրել2018 թվականի հուլիս ամսվա տվյալներով ավիաընկերության նավատորմը բաղկացած էր հետևյալ ինքնաթիռներից[2]`:
Տեսակը | Առկա է | Ուղևորատար (Բիզնես/Էկանոմ) |
Նշանակումներ |
---|---|---|---|
Airbus A319-100 | 7 | 120 (25/95) | Կարճ հեռավորության վրա |
Airbus A320-200 | 10 | 138 (24/114) | |
Airbus A330-200 | 6 | 222 (36/186) | |
Airbus A330-300 | 5 | 249 (46/203) | |
Airbus A340-300 | 7 | 253 (38/215) | Երկար ճանապարհ Եվրոպա, Հյուսիսային և Հարավային Ամերիկա |
Airbus A340-600 | 9 | 317 (42/275) | |
Boeing 737-300F | 3 | 0 |
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Ավիաընկերության նորությունները Արխիվացված 2009-01-07 Wayback Machine
- [1] Արխիվացված 2009-09-07 Wayback Machine