SINOIAN
SINOIAN (հայերեն՝ ՍԻՆՈՅԱՆ), հայկական նորաձևության ապրանքանիշ, որը հիմնադրվել է 2013 թ.-ին Գերմանիայում: Այն իր տեսակի մեջ առաջին և միակ ապրանքանիշն է, որ միտված է դիզայնի հայկական տարրերի վրա հիմնված բարձրորակ նորաձևության ստեղծմանը [1]:
![]() SINOIAN | More than fashion | |
Օգտագոտծման սկիզբ | 2013 |
---|---|
Սեփականատեր | Էմին Բոլբոլյան |
Երկիր | Գերմանիա |
Կարգախոս | Ավելին, քան նորաձևություն |
Կայք | sinoian.com |
Անվանի ու հանրահայտ մարդիկ, որոնք «ՍԻՆՈՅԱՆ» բրենդի հագուստ են կրել հանրության շրջանում կամ ծանոթացել են ապրանքանիշին՝ Շառլ Ազնավուրը, Էնդի Խաչատրյանը, Ջենեոլոջին, Վահե Թիլբյանը, Արմենչիկը, Լիլիթ Հովհաննիսյանը և Վահե Բերբերյանն են [2]: ՍԻՆՈՅԱՆ ապրանքանիշն նորաձևության իր տարրերում օգտագործում է «ԵՐՎՆ» հապավումը Հայաստանի մայրաքաղաք Երևանի [3] համար:
ՊատմությունԽմբագրել
Ապրանքանիշը հիմնադրվել է հայ դիզայներ Էմին Բոլբոլյանի կողմից, ով ծնվել է Գերմանիայի Վուպերտալ քաղաքում: Բոլբոլյանն ավարտել է հանրահայտ Ֆոլկվանգի Արվեստի Համալսարանը և 2012-ի սկզբին ստեղծել հայկական ժամանակակից և թեմատիկ պատրաստի նորաձևության ապրանքանիշը [3]: ՍԻՆՈՅԱՆ ապրանքանիշի նմուշներում տեսողականորեն համադրված են հայ ազգի ավանդական մշակութային ձևավորման տարրերը ժամանակակից նորաձևության միտումներով՝ թարմ, ժամանակակից զգացողությամբ: Ապրանքանիշն առանձնանում է որակի, ոճի և տեսակի և նորաձևության տեսանկյունից, ինչըը տարածվում է գեղագիտությունից այն կողմ՝ համատեղելով ավանդույթը, նորաձևությունը և արվեստը: ՍԻՆՈՅԱՆ-ը գրավում է մարդկանց մշակութային տեսանկյունից: Այն ժամանակ, երբ ազգերը հեռանում են միմյանցից, ՍԻՆՈՅԱՆԸ կամուրջ է կառուցում ավանդույթի և ժամանակակից դարաշրջանի միջև [1][4]։
ԵվրատեսիլԽմբագրել
2015-ի մայիսին ՍԻՆՈՅԱՆՆ ընտրվեց Հայաստանը ներկայացնելու Վիեննայում անցկացվող Եվրատեսիլի առաջին «Նորաձևություն հանուն Եվրոպայի» նորաձևության ցուցադրությանը [5][6][7]։ Ցուցահանդեսի ընթացքում ՍԻՆՈՅԱՆ նորաձևության տունը հաջողությամբ ներկայացրեց իր նոր հավաքածուի ութ կտոր: Մյուս մասնակիցները, այդ թվում նաև Միքայել Միքալսկին՝ Գերմանիայի, Գալիա Լահավը՝ Իսրայելի, Իվանա Հելսինկին Ֆինլանդիայի, Ագնեսա Վյութաջը՝ Ալբանիայի, Կալցեդոնիան՝ Իտալիայի նորաձևությունը և այլն [8]։ Նորաձևության ցուցադրությունը հերարձակվեց հեռուստատեսությամբ և գրավեց մինչև 10.000 այցելուների ուշադրությունը [9][10]։
ՀամագործակցությունԽմբագրել
Հայտնի նկարիչ Սևադա Գրիգորյանի հետ բացառիկ համագործակցության արդյունքում վերջինիս նկարները առաջին անգամ դարձել են նորաձևության մաս [11]: ՍԻՆՈՅԱՆԻ «Սևադա հավաքածուն» հիմնված է Սևադա Գրիգորյանի նկարների հիման վրա: Հավաքածուն բաղկացած է դիզայներական վեց շապիկներից, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար [12][13]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Wuppertaler Mode punktet in Wien. Westdeutsche Zeitung. June 7, 2015. Retrieved December 14, 2015.
- ↑ Gallery: Celebrities Wearing SINOIAN. Retrieved December 14, 2015.
- ↑ 3,0 3,1 Ermeni kültürünün modayla buluşma noktası: SINOIAN. Agos. January 9, 2015. Retrieved December 9, 2015
- ↑ Be Armenian Be Alive 100Lives Humanitarian Foundation. Armenia TourInfo, Vol.13/125. p. 48. March 2015. Retrieved December 9, 2015
- ↑ Song Contest: Die Party hat begonnen. ORF (broadcaster). May 18, 2015. Retrieved December 14, 2015.
- ↑ FASHION FOR EUROPE: BEST OF DESIGNER. DIVA Magazine. Retrieved December 12, 2015.
- ↑ «Եվրատեսիլ 2015». հայկական SINOIAN նորաձևության տունը՝ «Fashion for Europe» շքեղ շոուին Վիեննայում. NEWS.am Style. May 19, 2015. Retrieved December 14, 2015.
- ↑ WIENERIN VIP Fashion for Europe. WIENERIN Magazine. April 20, 2015. Retrieved December 14, 2015.
- ↑ Fashion For Europe. Retrieved January 3, 2016.
- ↑ Fashion for Europe in Wien. textilzeitung.at. Retrieved January 3, 2016.
- ↑ SEVADA T-shirts by SINOIAN. Retrieved December 14, 2015.
- ↑ Women's fashion pieces of the "Sevada Collection" by Armenian fashion brand SINOIAN. Retrieved December 10, 2015.
- ↑ Men's fashion pieces of the "Sevada Collection" by Armenian fashion brand SINOIAN. Retrieved December 12, 2015.