Վահե Բերբերյան

դերասան

Վահե Բերբերյան (անգլ.՝ Vahe Berberian, հուլիսի 11, 1955(1955-07-11), Բեյրութ, Լիբանան), լիբանանահայ և ամերիկահայ թատերագիր, նկարիչ, գրող, արվեստագետ և կատակերգու[1]։

Վահե Բերբերյան
անգլ.՝ Vahe Berberian և արմտ. հայ.՝ Վահէ Պէրպէրեան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 11, 1955(1955-07-11) (66 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
ՔաղաքացիությունFlag of Lebanon.svg Լիբանան և Flag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունհայ
Մասնագիտությունգրող, դերասան, նկարիչ, կատակերգու, լրագրող, կինոռեժիսոր և ստենդ ափ երգիծաբան
Կայքvaheberberian.com
Vahe Berberian Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1955 թվականի հուլիսի 11-ին Բեյրութում, Լիբանան[1]։ Մեծացել է Բեյրութում, մտավորականների միջավայրում։ Բերբերյանի հայրական տունը թատրոնի, գրականության և արվեստի ներկայացուցիչների հանդիպման վայր էր հանդիսանում։ 1976 թվականից Բերբերյանը մշտական բնակություն է հաստատում Լոս Անջելեսում[2], որտեղ և բնակվում է ցայսօր[3]։

Հանդես է եկել և շարունակում է հանդես գալ մի շարք ներկայացումներով, որոնց թվում են՝ «Եվ այլն», «Նաև», «Տակավին», «Սակայն», «Եթե», «Ուրեմն»[3]։

ԿրթությունԽմբագրել

Լիբանանում և Միացյալ Նահանգներում հաճախել է արվեստագիտության դասընթացների, իսկ 1980 թվականին գերազանցությամբ ավարտել է լրագրության ֆակուլտետը։

ՆկարչությունԽմբագրել

1975 թվականից սկսած Բերբերյանի նկարները ցուցադրվում են բազմաթիվ ցուցահանդեսներում[3]։

ԸնտանիքԽմբագրել

Ամուսնացած է, կինը՝ Բեթի Բերբերյանը, դիզայներ է, աշխատում է Հոլիվուդում[1]։

ԾանոթագրություններԽմբագրել