Riot Grrrl (արգլերեն եզրույթ․ արտասանվում է ռայըթ գըռլ), անդերգրաունդային ֆեմինիստական փանք շարժում, որ սկիզբ է առել 1990-ական թվականներին ԱՄՆՎաշինգտոն նահանգի Օլիմպիա քաղաքում[1][2] և խաղաղօվկիանոսային հյուսիսարևելյան մեծ տարածաշրջանում / greater Pacific Northwest[3] ու տարածվել առնվազն 26 արտասահմանյան երկրում[4]։ Ենթամշակութային այս շարժումը համադրել է ֆեմինիզմը, փանք երաժշտությունն ու քաղաքականությունը[5] և հաճախ զուգակցվում է ֆեմինիզմի երրորդ ալիքի հետ, որը երբեմն դիտարկվում է որպես Riot grrrl շարժման զարգացման արդյունք (ճիշտ այդպես էլ ֆեմինիստական չորրորդ ալիքն է առնչվում 2010-ական թվականների փանք երաժշտությանը[6])։ Կարծիք է հայտնվում նաև, որ ժանրը ծագել է ինդի ռոքից՝ կանանց հնարավորություն ընձեռելով արտահայտելու իրենց զայրույթը, ցասումը, ընկճախտը, բնորոշ այլ հույզեր ու զգացումներ[7]։ Շարժումն իր արտահայտությունն է գտել մի կողմից կոշտուկոպիտ, սովորաբար սիրողական եղանակով ստեղծված փանկ ռոքում, մյուս կողմից՝ քաղաքական ակտիվության մեջ, որը ռոքի ժանրը որոշ ժամանակ վերածել է ազդեցիկ ենթամշակույթի։ Բազմաթիվ riot grrrl կատարողներ կենտրոնացել են գենդերային հարաբերությունների հետ այս կամ այն կերպ առնչվող թեմաների վրա ( բռնաբարություն, ընտանեկան բռնություն, միասեռական սեր )՝ դրանք դիտարկելով արմատական դիրքերից ։ Սկզբում շարժման առաջնորդներն իրենց դրեցին մեծ երաժշտական բիզնեսից դուրս և կտրվեցին կորպորատիվ շահերից. riot-grrrl կատարողների ձայնագրությունների մեծ մասը թողարկվել է Kill Rock Stars խոսուն անվանումը կրող լեյբլով։

Riot grrrl
Ծագման ժամանակ1990
Ծագման երկիր ԱՄՆ

Զանգվածային լրատվամիջոցները riot grrrl շարժմանն սկզբնապես առնչված երաժշտախմբերի մեջ ներառել են Bikini Kill-ը, Bratmobile-ը, Heavens to Betsy-ն, Excuse 17-ը, Slant 6-ը, Emily's Sassy Lime-ը, Huggy Bear-ը, Jack Off Jill-ը, Skinned Teen-ը, որը հետագայում ստեղծել է Riot Goth տերմինը[1][3][8][9][10][11][12]։ Ընդրկված են եղել նաև queercore երաժշտախմբերից Team Dresch-ն ու the Third Sex[1][13]։

21-րդ դարում riot grrrl շարժման հետևորդները վերջնակապես դուրս թռան լրատվամիջոցների ուշադրության կիզակետից և ձեռնամուխ եղան պրակտիկ գործունեություն ծավալելուն՝ կազմակերպելով կանանց երաժշտական փառատոներ, ինքնապաշտպանության դասընթացներ ( «Home Alive» ), օգնություն աշխատանքի տեղավորման հարցում, ընդհատակյա գրականության հրատարակում և այլն։

Շարժման պատմություն

խմբագրել
 
Bikini Kill երաժշտախմբի անդամ Քեթլին Հաննան

Շարժումը ի հայտ եկավ 1990-ականների սկզբին, երբ ֆեմինիստական գաղափարները սկսեցին թափանցել ամերիկյան ինդի մշակույթի թատերաբեմ։ 1991 թվականին, ի պատասխան « Քրիստոնեական կոալիցիայի » « Կյանքի իրավունք » նախաձեռնության, որը կոչ էր անում արգելել աբորտը, ինքնաբուխ շարժում առաջացավ՝ հանուն կնոջ՝ հղիությունն ընդհատելու իրավունքի (այդ շարժման արտահայտություններից էր Rock for Choice փառատոնը, որը կազմակերպել էին L7 խմբի անդամները)։ Աստիճանաբար շարժումը դարձավ համազգային։ Նոր շարժման առաջնորդները 1991 թվականի վերջին առաջին անգամ օգտագործեցին «riot grrrl» տերմինը (որն սկզբնապես գործածվել էր Մաունթ Փլեզենտում ռասայական խռովությունների առնչությամբ)։

Նախաձեռնությունը վերագրվում է Ջեն Սմիթին (Bratmobile, Rastro! և The Quails- երաժշտախմբերի անդամ), ով բազմիցս գրել է «աղջիկների ապստամբության» անհրաժեշտության մասին։ Շուտով Ալիսոն Վուլֆը (Սմիթի ընկերուհին), Մոլլի Նյումանը, ինչպես նաև Քեթլին Հանան և Թոբի Վեյլը (հայտնի են Bikini Kill երաժշտախմբին իրենց մասնակցությամբ) իրենց ֆենզին անվանեցին Riot Grrrl (չնայած դրանից առաջ արդեն կար «Jigsaw»-ի նմանատիպ հրատարակություն , որն իր կարգախոսներում օգտագործում էր Angry grrls տերմինը)։

Շատերի կարծիքով Riot Grrrl երաժշտական շարժման ակունքներում կանգնած են երկու երաժշտախումբ՝ Bikini Kill-ը և Bratmobile-ը (չնայած այդ խմբերի անդամներն իրենց չեն համարում դրա կազմակերպիչներն ու ոգեշնչողները)։

Ուշագրավ այս երևույթի զարգացման գործում կարևոր դեր է խաղացել նաև 1991 թվականի օգոստոսի 20- ից 25-ը K Records ձայնագրող ընկերության կազմակերպած International Pop Underground (IPU) Convention երաժշտական փառատոնը։ Առաջին երեկոյին («Love Rock Revolution Girl Style Now» կարգախոսի ներքո) ելույթ են ունեցել Bratmobile-ը, Heavens to Betsy-ն, Նիկի ՄաքՔլյուրը, Լու Մաֆեոն, Ջին Սմիթը՝ Mecca Normal- ից, 7 Year Bitch-ը, Suture-ը և Wondertwins-ը (վերջին երկու խմբերը Քեթլին Հաննայի կողմնակի նախագծերն էին)։ Հաջորդ օրերին փառատոնի բեմ բարձրացան ալտերնատիվ ռոքի տարբեր ժանրերի խմբեր՝ Unwound-ը, L7-ը, The Fastbacks-ը, The Spinanes-ը, Shadowy Men on a Shadowy Planet-ը, Girl Trouble-ը, The Pastels-ը, Kicking Giant-ը, Rose Melberg-ը, Seaweed-ը, Kreviss-ը, I Scream Truck-ը, Scrawl-ը, Nation of Ulysses-ը, The Melvins-ը, Jad Fair-ը, Thee Headcoats-ը և Steve Fisk-ը։

Riot Grrrl շարժման հետ առնչվում են նաև հետևյալ երաժշտախմբերը. ԱՄՆ-ում՝ Mecca Normal, Slant 6, Sta-Prest, Sue P. Fox, Jenny Toomey, Autoclave, Raooul, Nomy Lamm, Excuse 17, Oiler, Canopy, Third Sex, Cheesecake, CWA: (Cunts with Attitude), Tattle Tale, Growing Up Skipper, The Need, Team Dresch, Fifth Column, Bangs, Free Kitten, Emily's Sassy Lime, The PeeChees, Մեծ Բրիտանիայում՝ Huggy Bear, Mambo Taxi, Skinned Teen, Pussycat Trash, The Phantom Pregnancies, Linus, Budget Girls, Sister George, Karen Ablaze, Voodoo Queens, Ճապոնիայում՝ Nonstop Body, Red Bacteria Vacuum, Lolita No. 18, Չինաստանում՝ Hang on the Box։

Քուերքոր / queercore շարժման շատ անդամներ միավորվեցին riot grrrl-ի հետ, իսկ Chainsaw, Sister Nobody, Jane Gets A Divorce, I (heart) Amy Carter ֆենզիները լուսաբանում էին այդ երկու շարժումները։ Միևնույն ժամանակ՝ պանկի ասպարեզում կային ամբողջովին աղջիկներից բաղկացած մի քանի երաժշտախմբեր, որոնք արտահայտում էին արմատական գաղափարներ և քարոզում ֆեմինիզմ, բայց չէին մտնում riot grrrl շարժման մեջ։ Դրանց թվում էին 7 Year Bitch-ը, Red Aunts-ը, Thee Headcoatees-ը, Spitboy-ը։ Ընդ որում՝ Hole-ը, L7-ը և Babes in Toyland-ը (ըստ Allmusic-ի ), հիմնականում համահունչ էին շարժման ոգուն, բայց սոսկ անուղղակի առնչություն ունեին դրա գաղափարախոսության հետ ։

Հիմնադիրներն ու կազմավորման վրա ազդեցություն ունեցածները

խմբագրել
 
Ելույթ է ունենում Bikini Kill երաժշտախումբը։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Feliciano, Steve. «the Riot Grrrl Movement». New York Public Library. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
  2. «It's Riot Grrrl Day in Boston: 13 Songs to rock out to at work». Sheknows.com. 2015 թ․ ապրիլի 9. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  3. 3,0 3,1 McDonnell, Evelyn; Vincentelli, Elisabeth (2019 թ․ մայիսի 6). «Riot Grrrl United Feminism and Punk. Here's an Essential Listening Guide». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.
  4. «Riot Grrrl Map». Google My Maps. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  5. Garrison, Ednie-Kach (2000). «U.S. Feminism-Grrrl Style! Youth (Sub)Cultures and the Technologics of the Third Wave». Feminist Studies. 26 (1): 142. doi:10.2307/3178596. hdl:2027/spo.0499697.0026.108. JSTOR 3178596.
  6. «When punk went feminist: the history of riot grrl». Gen Rise Media (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  7. Marion Leonard. "Riot grrrl." Grove Music Online. Oxford Music Online. Oxford University Press. Web. 20 Jul. 2014.
  8. Hopper, Jessica (2011 թ․ հունվարի 20). «Riot Girl: still relevant 20 years on». The Guardian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 1-ին.
  9. Kennedy, Kathleen (2002 թ․ մարտի 1). «Results of a misspent youth: Joan Jett's performance of female masculinity». Women's History Review. 11 (1): 89–114. doi:10.1080/09612020200200312. ISSN 0961-2025.
  10. Meltzer, Marisa (2010 թ․ փետրվարի 15). Girl Power: The Nineties Revolution in Music. Macmillan. էջ 42. ISBN 9781429933285.
  11. Anderson, Sini (2013). The Punk Singer. IFC Films.
  12. Sheffield, Rob (2020 թ․ մարտի 27). «Riot Grrrl Album Guide: Essential LPs from Nineties rock's feminist revolution». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.
  13. Leyser, Yony (2017). Queercore: How to Punk a Revolution. Torch Films. OCLC 1114281127.

Գրականություն

խմբագրել
  • Gottlieb, Joanne and Gayle Wald. "Smells Like Teen Spirit: Riot Grrrls, Revolution, and Women in Independent Rock." Microphone Fiends: Youth Music and Youth Culture. Eds. Andrew Ross and Tricia Rose. New York: Routledge, 1994.
  • Kaltefleiter, Caroline K. (2016). «Start your own revolution: agency and action of the Riot Grrrl network». International Journal of Sociology and Social Policy. 36 (11/12): 808–823. doi:10.1108/IJSSP-06-2016-0067. ISSN 0144-333X.
  • Kearney, Mary Celeste. "Brought to You by Girl Power: Riot Grrrl's Networked Media Economy," Girls Make Media. New York: Routledge, 2006. 0-415-97278-7.
  • Kearney, Mary Celeste. "‘Don’t Need You’: Rethinking Identity Politics and Separatism from a Grrrl Perspective," Youth Culture: Identity in a Postmodern World . Ed. Jonathan Epstein. Cambridge: Blackwell, 1998. 1557868506.
  • Kearney, Mary Celeste. "The Missing Links: Riot Grrrl—Feminism—Lesbian Culture." Sexing the Groove: Popular Music and Gender. Ed. Sheila Whiteley. New York: Routledge, 1997. 0-415-14670-4.
  • Leonard, Marion. "Feminism,‘Subculture’, and Grrrl Power." Sexing the Groove: Popular Music and Gender. Ed. Sheila Whiteley. New York: Routledge, 1997. 0-415-14670-4.
  • Nguyen, Mimi Thi. "Riot Grrrl, Race, and Revival." Women & Performance 22. 2-3 (2012): 173-196.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Riot grrrl» հոդվածին։