բել հուքս

ամերիկացի գրող, ֆեմինիստ և սոցիալական ակտիվիստ Գլորիա Ջին Ուոթքինսի կեղծանուն

Գլորիա Ջին Ուոթքինս (անգլ.՝ Gloria Jean Watkins), առավել հայտնի բել հուքս (անգլ.՝ bell hooks) կեղծանունով, սեպտեմբերի 25, 1952(1952-09-25)[1][2], Hopkinsville, Քրիստիան շրջան, Կենտուկի, ԱՄՆ - դեկտեմբերի 15, 2021(2021-12-15)[3], Բերիա, Մեդիսոն շրջան, Կենտուկի, ԱՄՆ[4]), ամերիկացի գրող, ֆեմինիստ և սոցիալական ակտիվիստ։

Բել հուքս
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 25, 1952(1952-09-25)[1][2]
ԾննդավայրHopkinsville, Քրիստիան շրջան, Կենտուկի, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 15, 2021(2021-12-15)[3] (69 տարեկան)
Մահվան վայրԲերիա, Մեդիսոն շրջան, Կենտուկի, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ[1]
Ազգությունաֆրոամերիկացի
Կրոնբուդդայականություն
ԿրթությունՍթենֆորդի համալսարան[5], Hopkinsville High School? և Կալիֆոռնիական համալսարան Սանտա Կրուսում (1983)[6]
Ազդվել էՍոջորներ Թրութ[5], Պաուլու Ֆրեյրե[5], Gustavo Gutiérrez?[5], Էրիխ Ֆրոմ[5], Լորեն Հանսբերրի[5], Թհիթ Նյաթ Հան[5], Ջեյմս Արթուր Բոլդուին[5], Մալքոլմ Իքս[5], Մարտին Լյութեր Քինգ[5] և Թոնի Մորիսոն
ԵրկերԵս կին չե՞մ, All About Love: New Visions?, We Real Cool: Black Men and Masculinity?, Feminist Theory: From Margin to Center? և Bone Black: Memories of Girlhood?
Մասնագիտությունփիլիսոփա, համալսարանի դասախոս և գրող
ԱշխատավայրՀարավային Կալիֆոռնիայի համալսարան, Եյլի համալսարան[5], Օբերլինի քոլեջ[5], Բերիա քոլեջ[7], Նյու Յորքի քաղաքային համալսարան և Նահանգի համալսարան Սան Ֆրանցիսկոյում
Պարգևներ և
մրցանակներ
 Bell hooks Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գլորիա Ուոթկինսը ծնվել է 1952 թվականին, սովորել է սևամորթների դպրոցում։ Ավարտել է Սթենֆորդի համալսարանը, մագիստրատուրան ավարտել է Մադիսոն Վիսկոնսինի համալսարանում։ 1983 թվականին ստացել է գրականության դոկտորի աստիճան, պաշտպանելով Թոնի Մորիսոնի աշխատանքի թեզը։ Դրանից յոթ տարի առաջ, ուսուցչուհի աշխատելով, նա թողարկել է իր առաջին բանաստեղծությունների ժողովածուն՝ առաջին անգամ օգտագործելով բել հուքս կեղծանունը[8] (վերցրած նրա նախատատից՝ Բել Բլեր Հուքս)։ Բել հուքսի առաջին հրապարակախոսական աշխատանքը, «Միթե՞ ես կին չեմ» (Ain’t I a Woman?), լույս է տեսել 1981 թվականին։

Գործունեություն խմբագրել

Իր ֆեմինիստական հրապարակումներում բել հուքսը հիմնականում կենտրոնանում է ռասայական, դասակարգային և գենդերային ճնշման միջև հարաբերությունների վրա։ Նրա աշխատանքները զգալի ազդեցություն են ունեցել ինտերսեկցիոնալության կոնցեպտի կայացման վրա։ Նրան են պատկանում նաև պատմության վերաբերյալ գրքեր, սոցիալ մշակութաբանական աշխատանքներ սեքսուալության, ռոմանտիկ սիրո, արվեստի և զանգվածային լրատվության միջոցների թեմաներով՝ գրված պոստմոդեռնիզմի դիրքերից, դպրոցական կրթության ժամանակակից համակարգի մասին քննադատական հրապարակումներ և գեղարվեստական ստեղծագործություններ։

 
բել հուքսի խոսքերը Երևանում թավշյա հեղափոխության նախորդող օրերին։ Բնօրինակ տեքստն է "To be oppressed means to be deprived of your ability to choose."

Մատենագրություն խմբագրել

Գրքեր խմբագրել

  • And there we wept: poems. 1978. OCLC 6230231.
  • Ain't I a Woman?: Black women and feminism. 1981. ISBN 978-0-89608-129-1.
  • Feminist Theory: From Margin to Center. 1984. ISBN 978-0-89608-613-5.
Ամբողջ գրքում հեղինակը հետազոտում է իր կենտրոնական պնդումների տարբեր դրսևորումները, որ վաղ ֆեմինիստական տեսությունը և պրակտիկան սահմանափակվել են իրենց մասշտաբով, և որ ճշմարիտ ֆեմինիստական շարժումը մեծ ներուժ ունի, որպեսզի բարելավի ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց կյանքը։

Մանկական գրքեր խմբագրել

Գրքի գլուխներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 bell hooks death: Celebrated author and feminist dies, aged 69
  4. 4,0 4,1 4,2 bell hooks; Author and feminist dies aged 69
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 http://www.egs.edu/library/bell-hooks/biography/
  6. WorldCat(բազմ․) — 1971.
  7. https://bereaarchives.libraryhost.com/repositories/2/resources/137#
  8. Հատուկ է գրվում փոքրատառերով։
  9. 9,0 9,1 «bell hooks». Loyal Jones Appalachian Center. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին. «This may be a working title. See talk page.»
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բել հուքս» հոդվածին։