Ձայնագրման լեյբլների մեծ եռյակ
Համաշխարհային երաժշտական շուկայում գերիշխող են երեք հիմնական ձայնագրման լեյբլները։ Այդ երեք ընկերությունները կառավարում են համաշխարհային երաժշտական շուկայի ավելի քան 70%–ը և ԱՄՆ–ի երաժշտական շուկայի 85%–ը, այդպիսով դարձնելով երաժշտական շուկան օլիգոպոլիայի օրինակ․
Երկիր | Անվանում | Տոկոսադրույք |
---|---|---|
![]() |
Universal Music Group | 38,9 % |
![]() ![]() |
Sony Music Entertainment | 21,5 % |
![]() |
Warner Music Group | 11,3 % |
Մինչև 2012 թվական առաջնորդ լեյբլների ցանկում եղել է նաև EMI Group ընկերությունը (Մեծ Բրիտանիա)։ 2011 թվականին EMI ձայնագրման սեկտորի սեփականատեր է դարձել Vivendi կոնցեռնը, որը ուժե Universal Music Group–ի սեփականատարն էր, իսկ հրատարակական հզորությունները գնել է Sony ընկերությունը[1]։ Այսպիսով, «Մեծ Քառյակը» դարձել է «Մեծ Եռյակ»[2]։
Շուկայի ընդհանուր ծավալը գնահատվում է 30–40 միլիարդ ԱՄՆ դոլար (ըստ RIAA՝ 40 միլիարդ և ըստ IFPI՝ 32 միլիարդ)[3]։ Տարվա արտադրության ընդհանուր վաճառքների քանակը (կոմպակտ սկավառակների, MP3, տեսահոլովակների) 2004 թվականին կազմել է մոտ 3 միլիարդ օրինակ (1918 թվականին գռամսկավառակների համաշխարհային վաճառքները գնահատվում էին մոտ 100 միլիոն օրինակներով)։
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Dan Walker Smith. (նոյեմբերի 14, 2011)։ «Universal and Sony Buy EMI for $4.1 Billion»։ AdWeek։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-20-ին։ Վերցված է 2012-10-16
- ↑ «How the Big Four Record Labels Became the Big Three»։ The Balance։ Վերցված է 2017-08-30
- ↑ «Press Room - Marketing Data»։ 2004-12-30։ Արխիվացված է օրիգինալից 2004-12-30-ին։ Վերցված է 2017-08-28
Արտաքին հղումներ Խմբագրել
- «Երեք խոշորագոււն լեյբլների պատմություն․ գռամսկավառակաների վաճառքից մինրև համացանցային շրջան»։ vc.ru (ռուսերեն)։ 2016-02-11։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-30-ին։ Վերցված է 2019-04-12