«Red» (հայերեն՝ Կարմիր), ամերիկացի քանթրի երգչուհի Թեյլոր Սվիֆթի երգը, որը ձայնագրվել է նրա չորրորդ ստուդիական ալբոմում՝ «Red»: ԱՄՆ-ում որպես պրոմոսինգլ՝ թողարկումը կայացել է 2012 թվականի հոկտեմբերի 2-ին, 2013 թվականի հունիսի 21-ին երգը թողարկվել է որպես Red ալբոմի հինգերորդ առևտրական սինգլ[2]։ Երգը դեբյուտացվել է Hot Digital Songs հիթ-շքերթի ամենաբարձր հորիզոնականում, իսկ Billboard Hot 100 հիթ-շքերթում սինգլը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։ «Red» երգը նաև հայտնվել է Hot Country Songs և այլ երկրների հիթ-շքերթներում։

«Red»
Թեյլոր Սվիֆթի սինգլը
«Red» ալբոմից
Թողարկված21 հունիսի, 2013
ՖորմատCD, Թվային ներբեռնում,
ռադիոռոտացիա[1]
Ձայնագրված2012, Blackbird Studios, Նաշվիլ, Թենեսի
ԺանրՔանթրի, Սոֆթ ռոք
Տևողություն3:41
ԼեյբլBig Machine Records
ՊրոդյուսերԴան Հաֆ,
Նեթան Չեփմեն,
Թեյլոր Սվիֆթ
Թեյլոր Սվիֆթի սինգլների ժամանակագրություն
«Highway Don’t Care»
(2013)
«Red»
(2013)
«Everything Has Changed»
(2013)
 «Red»-ի տեսահոլովակը

Տեղեկություն երգի մասին խմբագրել

 
Тейлор Свифт после съёмок Good Morning America

Թեյլոր Սվիֆթն անոնսացրել է երգը 2012 թվականի հոկտեմբերի 1-ին՝ АВС հեռուստաընկերության Good Morning America հեռուստաշոուի ժամանակ[3]։ 2012 թվականի հոկտեմբերի 7-ին BBC Radio 1 ուղիղ եթերով՝ «Teen Awards» մրցանակաբաշխության ժամանակ երգչուհին կատարել է երգը։ Ինչպես բացատրել է Սվիֆթը, երգի անունը և իմաստն արտահայտում են նրա էմոցիոնալ վիճակը, դրանով իսկ ավելի գրավիչ դարձնելով Red ալբոմի լիրիկական կոնցեպցիան։ «Ես գրել եմ այդ երգը մի քանի տարբեր բաների մասին, որոնք ուղղակի անհնար է մոռանալ, քանի որ էմոցիաները նրանց հետ շատ ինտենսիվ են կապված իմ համար, ինտենսիվ էմոցիան կարմիրն է», - հայտարարել է երգչուհին։ Billboard ամսագրին տված հարցազրույցում Սվիֆթը ճշգրտել է, որ ալբոմի ձայնագրության ժամանակ, «Red»-ը դարձել է «իսկապես շրջադարձելի» երգ[4]։

«Red» երգն իրենից ներկայացնում է քանթրի երգ սոֆթ ռոք և փոփ ռոքի ոճի երաժշտական տարրերով[5]։ Կատարվել է մի մաժոր տոնայնությամբ և րոպեում ունի մոտ 125 հարված տեմպ։ Սվիֆթի վոկալն էլ իր հերթին գտնվում է F♯3-ից C♯5 դիապազոնում[6]։

2013 թվականի նոյեմբերի 6-ին Թեյլոր Սվիֆթը կատարել է «Red» երգը «Country Music Association Awards» մրցանակաբաշխության ժամանակ՝ Էլիսոն Քրաուսի, Էդգար Մեյերի, Էրիկ Դարքենի, Սեմ Բուշի և Վինս Գիլլի հետ։ Մեկ օր անց երգի այդ տարբերակը հասանելի է դարձել թվային ներբեռնման համար[7]։

Տեսահոլովակ խմբագրել

Երաժշտական տեսահոլովակը նկարահանել է Քեննի Ջեքսոնը[8]։ Տեսահոլովակն առաջին անգամ ներկայացվել է 2013 թվականի հուլիսի 3-ին։ Տեսահոլովակի դրվագները վերցված են Սվիֆթի Red Tour համերգային շրջագայությունից[9]։ Երգի հետ համատեղ տեսահոլովակում գերակշռում է կարմիր գույնը։ 2014 թվականին տեսահոլովակն անվանակարգվել է «CMT Music Awards» մրցանակաբաշխությանը՝ «տարվա տեսահոլովակ» անվանակարգում, սակայն մրցանակ այդպես էլ չի ստացել[10]։

Արձագանքներ խմբագրել

Երգը հիմանականում դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների և հեռուստադիտողների կողմից։ Ամենաքծնող արձագանքը թողել է Taste of Country-ի խմբագիր Բիլլի Դյուքսը։ Նա «Red» երգին տվել է 5-ից՝ 4.5 աստղ, անվանելով այն՝ ալբոմի լավագույն երգ[11]։ Rolling Stone հրատարակությունն առանձնացրել է բանջոյի և կիթառի հնչեղությունը, բնութագրելով երգը որպես «պարզ», բայց միաժամանակ «էֆֆեկտիվ»[12]։ E! Online-ի և Music City Post-ի տվյլաներով երգում նշվել են մեղեդայնությունը և զգայուն լիրիկան[13][14]։

Ոչ միանշանակ արձագանք է արտահայտել Մարկ Հոգանը՝ Spin ամսագրից։ Քննադատի կարծիքով Թեյլոր Սվիֆթն իր վրա վերցրել է ոչ համապատասխան դեր որպես «փայլուն սոֆթ ռոքեր»[15]։ Նմանատիպ կարծիք է արտահայտել Գրեյդի Սմիթը՝ Entertainment Weekly-ից։ Սմիթը համոզված է եղել, որ երգին չի հերիքում կիրք և սեքսուալություն։ Բացի այդ գրախոսությունների հիմնական ավարտ անցկացնելով լրագրողն ասել է. «Դա չի նշանակում, որ երգը վատն է, երևի թե այն ինձ մոտ ուղղակի հիացմունք չի առաջացրել»[16]։

Երգացանկ խմբագրել

«Red» — CD, Թվային ներբեռնում[17]
  1. «Red» — 3:43
«Red (2013 CMA Awards Performance)» — թվային ներբեռնում[18]
  1. «Red (2013 CMA Awards Performance) [Էլիսոն Քրաուսի, Էդգար Մեյերի, Էրիկ Դարքենի, Սեմ Բուշի և Վինս Գիլլի մասնակցությամբ]» — 3:51

Ձայնագրման մասնակիցներ խմբագրել

  • Թեյլոր Սվիֆթ - վոկալ, պրոդյուսերավորում
  • Դեն Հաֆ, Թոմ Բուկովաց - էլեկտրոկիթառ
  • Ջիմմի Սլոաս -
  • Իլյա Տոշինսկի, Նեթան Չափման - Բանջո, ակուստիկ կիթառ
  • Փոլ Ֆրանկլին - ոճային կիթառ
  • Ջոնաթան Յուդկին - վիոլոնչել, ջութակ
  • Չարլի Ջեջ - դաշնամուր, սինթեզատոր
  • Աարոն Սթերլինգ - թմբուկներ
  • Ջասթին Նիբանկ - միքսինգ
  • Դրյու Բոլլման - օգնական
  • Հենք Ուիլյամս - մասթերինգ

Դիրքերը հիթ-շքերթներում խմբագրել

Շաբաթական հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2012—2013) Ամենաբարձր
հորիզոնական
  ARIA[19] 30
  Canadian Hot 100[20] 5
  Canada Country (Billboard)[21] 17
  (Scottish Singles Chart)[22] 22
  SNEP[23] 103
  IRMA[24] 25
  RIANZ[25] 14
  PROMUSICAE[26] 46
  UK Singles Chart[27] 26
  Billboard Hot 100[28] 6
  Hot Country Songs (Billboard)[29] 2
  Country Airplay (Billboard)[30] 7

Տարեվերջյան հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2013) Հորիզոնական
  ԱՄՆ Hot Country Songs (Billboard)[31] 14
  ԱՄՆ Country Airplay (Billboard)[32] 23

Հավաստագրումներ խմբագրել

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[33] Gold 35 000^
Ճապոնիա (RIAJ)[34] Gold 100 000^
ԱՄՆ (RIAA)[35] 2× Platinum 2,000,000[36]

^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Going For Adds: Country (Week Of: June 24, 2013)». Radio & Records. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.
  2. «®R&R :: Going For Adds™ :: Country». Gfa.radioandrecords.com. 2013 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 27-ին.
  3. Taylor Swift’s ‘Red’ Nabs Countdown Campaign With iTunes & ‘Good Morning America’
  4. «Swift explains why Red was chosen as the album title». 2012 թ․ դեկտեմբերի 15.
  5. «CD review: Taylor Swift, 'Red' - Song Review».
  6. «'Red' sheet music». MusicNotes.com. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
  7. «Red (2013 CMA Awards Performance) - Single». iTunes Store. Apple Inc. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
  8. «Taylor Swift : Red». CMT. Viacom. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  9. July 3, 2013 8:54pm EDT by Christopher Rogers (2013 թ․ հուլիսի 4). «[WATCH] Taylor Swift 'Red' Video — Watch Tay-Tay's Full Official Music Vid». Hollywood Life. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  10. Miranda Lambert Leads 2014 CMT Music Awards Nominations
  11. Dukes, Billy (2013 թ․ հունիսի 11). «Taylor Swift, 'Red' – Song Review». Taste of Country. Townsquare Media. Վերցված է 2013 թ․ հուլիսի 27-ին.
  12. «Taylor Swift Describes Color of Heartache on 'Red'». Rolling Stone. 2012 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  13. Macatee, Rebecca (2012 թ․ հոկտեմբերի 2). «Listen: Taylor Swift Debuts New Single "Red"; Donates Concert Tickets to Internet-Pranked School». E! Online. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  14. «Taylor Swift – Red». Music City Post. 2012 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  15. Hogan, Marc (2012 թ․ հոկտեմբերի 2). «Hear Taylor Swift's Maserati-Themed 'Red' Title Track». Spin. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  16. Smith, Grady (2012 թ․ հոկտեմբերի 2). «Taylor Swift explains her personal rainbow of emotions on 'Red'». Entertainment Weekly. Time Inc. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  17. «Red - Single». iTunes Store. Apple Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  18. «Red (2013 CMA Awards Performance) - Single by Taylor Swift». iTunes. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 7-ին.
  19. Australian-charts.com — Taylor Swift — Red. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է October 9, 2012.
  20. Taylor Swift Album & Song Chart History Canadian Hot 100 for Taylor Swift. Ստուգվել է October 11, 2012.
  21. Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada Country for Taylor Swift. Ստուգվել է November 20, 2013.
  22. «2012 Top 40 Scottish Singles Archive 13th October 2012».
  23. Lescharts.com — Taylor Swift — Red (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է October 16, 2012.
  24. "Chart Track: Week 40, 2012". Irish Singles Chart. Ստուգվել է October 10, 2012.
  25. Charts.org.nz — Taylor Swift — Red. Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է October 9, 2012.
  26. Spanishcharts.com — Taylor Swift — Red Canciones Top 50. Hung Medien. Ստուգվել է October 10, 2012.
  27. 13, 2012 Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է October 13, 2012.
  28. Taylor Swift Album & Song Chart History Billboard Hot 100 for Taylor Swift. Ստուգվել է October 10, 2012.
  29. Taylor Swift Album & Song Chart History Billboard Hot Country Songs for Taylor Swift. Ստուգվել է October 11, 2012.
  30. Taylor Swift Album & Song Chart History Billboard Country Airplay for Taylor Swift. Ստուգվել է June 17, 2013.
  31. «Best of 2013: Hot Country Songs». Billboard. Prometheus Global Media. 2013. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
  32. «Best of 2013: Country Airplay». Billboard. Prometheus Global Media. 2013. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
  33. «ARIA Charts – Accreditations – 2014 Singles». Australian Recording Industry Association.
  34. «Japanese single certifications – Taylor Swift – Red» (Japanese). Recording Industry Association of Japan.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select 2016年05月 on the drop-down menu
  35. «American single certifications – Taylor Swift – Red». Recording Industry Association of America.
  36. Trust, Gary (2017 թ․ նոյեմբերի 26). «Ask Billboard: Taylor Swift's Career Album & Song Sales». Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել