«Highway Don’t Care», ամերիկյան քանթրի կատարողներ Թիմ Մաքգրոի և Թեյլոր Սվիֆթի երգը կիթառահար Քիթ Ուրբանի մասնակցությամբ[2]։ Թողարկվել է Մաքգրոյի Two Lanes of Freedom (2013) ստուդիական ալբոմում։ Երգի հեղինակներն են՝ Mark Irwin, Josh Kear, Brad Warren և Brett Warren[3], իսկ Թիմ Մաքգրոյի հետ համապրոդյուսեր է եղել Byron Gallimore-ը։ Թիմ Մաքգրոն ու Թեյլոր Սվիֆթն առանձին-առանձին են ձայնագրել իրենց հատվածները սինգլի համար[4], բայց նրանք երեք անգամ միասին կատարել են երգը որպես եռյակ, ներառյալ ACM Awards 2013-ի մրցանակաբաշխության ժամանակ[5][6]։ Երգն ստացել է բազմաթիվ մրցանակներ և անվանակարգեր, ներառյալ American Country Awards, Country Music Association Awards, BMI Country Awards և այլն։
«Highway Don’t Care» երգը 2013 թվականի փետրվարի 23-ին նշել է նորամուտը BillboardHot Country Songs ամերիկյան քանթրի հիթ-շքերթի 13-րդ հորիզոնականում և BillboardCountry Airplay ռադիոեթերային հիթ-շքերթի 43-րդ հորիզոնականում[7]։ Ամերիկյան Billboard Hot 100 մուլտիֆորմատ հիթ-շքերթում երգը նորամուտը կատարել է 59-րդ հորիզոնականում, կանադական Canadian Hot 100 հիթ-շքերթում՝ 23-րդ, իսկ Billboard Country Digital Songs թվային քանթրի հիթ-շքերթում՝ 1-ին հորիզոնականում՝ ունենալով 86,000 օրինակի ներբեռնում փետրվարի 13-ից սկսած շաբաթվա ընթացքում[8]։
Երգը ստացել է American Country Awards երեք մրցանակ Տարվա երգ (Songwriters Award), Տարվա համագործակցային երգ (անգլ.՝ Collaborative Single of the Year) և Տարվա համագործակցային տեսահոլովակ (անգլ.՝ Collaborative Video of the Year) անվանակարգերում[9], BMI Country Awards երկու մրցանակ կատեգորիաներում Publisher of the Year և Country Awards Top 50 Songs (2014) անվանակարգերում[10], առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի լավագույն քանթրի կատարման համար զույգով կամ խմբով (2014), ներկայացվել է Academy of Country Music Awards մրցանակի Տարվա տեսահոլովակ անվանակարգում (2013), CMT Music Awards մրցանակի Տարվա համագործակցային տեսահոլովակ և Տարվա տեսահոլովակ (2014) անվանակարգերում[11], Country Music Association Awards մրցանակի երեք անվանակարգերից հաղթել է երկուսում՝ Տարվա երաժշտական տեսահոլովակ և Տարվա երաժշտական իրադարձություն (անգլ.՝ Musical Event of the Year, երրորդ անվանակարգը՝ Տարվա սինգլ, 2013)[12]:
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։