Բացել գլխավոր ցանկը
QR-կոդ-ի օրինակ
Հատված Ա․ Պուշկինի «Եվգենի Օնեգին» ստեղծագործությունից՝ QR-կոդի տեսքով
Հայերեն Վիքիպեդիայի անվանումը QR կոդով
Գրված է՝ Վիքիպեդիա, ազատ հանրագիտարան


QR-կոդ (Արագ Արձագանք) (անգլ.՝ Quick Response), մատրիցային կոդ (երկչափ շտրիխ կոդ), նախագծվել և ներկայացվել է 1994 թվականին «Denso-Wave» ընկերության կողմից Ճապոնիայում՝ ավտոմոբիլային արդյունաբերության համար։

QR-կոդը մեքենայական ընթերցվող օպտիկական պիտակ է, որը պարունակում է տեղեկատվություն նրա մասին, ինչին կցված է: Գործնականում QR-կոդերը հաճախ պարունակում են տվյալներ հայտնաբերողի կամ հետախուզողի համար և մատնանշում են կայք կամ հավելված:

Արագ արձագանքման համակարգը (անգլ.՝ QR system) հայտնի դարձավ ավտոմոբիլային արդյունաբերության սահմաններից դուրս` շնորհիվ արագ ընթեռնելիության և պահեստավորման ավելի մեծ կարողությունների` համեմատած ստանդարտ UPC շտրիխների հետ:


ՕգտագործումըԽմբագրել

QR-կոդը բաղկացած է սպիտակ ֆոնի վրա քառակուսի ցանցի մեջ տեղադրված սև քառակուսիներից, որը կարելի է կարդալ պատկերահանող սարքի միջոցով, ինչպիսին է տեսախցիկը, և մշակվում է Reed-Solomon սխալի շտկման համակարգի միջոցով, մինչև որ պատկերը կարող է վերծանվել: Այնուհետև, պահանջվող տվյալները դուրս են բերվում նախշերից, որոնք առկա են ինչպես պատկերի հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց բաղադրիչներում։

QR-կոդերն այժմ օգտագործվում են շատ ավելի լայն դաշտերում, ներառյալ և՜ առևտրային ծրագրերը, և՜ հարմարավետության վրա հիմնված ծրագրերը, որոնք նախատեսված եմ բջջային հեռախոս օգտագործողների համար (կոչվում են բջջային պիտակավորում): Օգտագործվելով, որպես օգտագործողից սմարթֆոն ինֆորմացիայի փոխանցման միջոց, QR-կոդերը կարող են պարունակել տեղեկատվության շատ մեծ քանակություն, ինչպես՝ օրացուցչային իրադարձություններ, հեռախոսահամարներ, տեքստային հաղորդագրություններ, տվյալներ արտադրանքի վերաբերյալ, էլ․ հաղորդագրություններ։ Դրանք գործում են որպես արդի և մեքենայական-ընթերցման շտրիխկոդեր և կարող են կիրառվել ապրանքների փաթեթավորման, բիզնես պատուհանների, գովազդային վահանակների, ցուցատախտտակների, այցեքարտերի և գովազդների համա, ինչպես նաև վերահսկելու ապրանքները, ցուցադրելու տեքստ, բացելու URI, միանալու անլար ցանցերի և բացահայտելու տվյալներ։[1] [2]

Գոյություն ունեն QR կոդերի շատ մեծ գեներատորներ, որոնք մատչելի են որպես ծրագրային ապահովում կամ առցանց գործիքներ: QR-կոդը դարձել է երկչափ կոդերի ամենաշատ օգտագործվող տեսակներից մեկը: QR-կոդի հիմնական առավելությունը սկանավորման միջոցով տվյալների հեշտորեն ճանաչումն է, ինչը հնարավորություն է տալիս այն օգտագործել առևտրի, արտադրության և լոգիստիկայի ոլորտում։ Կարող եք կոդը տպագրել ձեր այցեքարտի և բրոշյուրի վրա, այնպես, որ դրանք կարող են հասցեագրել ձեր կոնտակտային տվյալները սմարթֆոնի հասցեագիրք կամ արտապատկերել կայքէջը ձեր բիզնեսի վերաբերյալ մանրամասն նկարագրությամբ։ Դրանք կարող են տպագրվել ցանկացած նյութի վրա և ամենուր , անհատական բրենդինգային շապիկներից սկսած մինչև գովազդային վահանակներ եվ օդանավեր։

Միջոցառումների պլանավորման մասնագետները կարող են ավելացնել QR-կոդը միջոցառման հրավիրատոմսերին, որոնք հղվում են RSVP էջ (ֆրանսերեն "répondez s'il vous plaît" թարգմանությամբ) և այդ միջոցառման GPS կոորդինատներ, այնպես, որ այցելուները կարող են հաստատել իրենց մասնակցությունը և նշել միջոցառման վայրը իրենց սմարթֆոնի նավիգացիոն ծրագրում։

QR-կոդերը կարող են օգտագործվել կազմակերպությունների կողմից անհատական տեղեկատվություն պահելու համար: Դրա օրինակ է Ֆիլիպինների Հետաքննությունների ազգային բյուրոն (NBI), որտեղ NBI- ի մաքսազերծումներն այժմ ներկայացվում են QR-կոդով: Այս ծրագրերից շատերը նույնպես ուղղված են բջջային հեռախոս օգտագործողներին (բջջային պիտակավորման միջոցով): Օգտագործողները կարող են ստանալ տեքստ, ավելացնել vCard կոնտակտ իրենց սարքին, բացել URL, կամ կազմել էլեկտրոնային փոստ կամ տեքստային հաղորդագրություն QR կոդերը սկանավորելուց հետո: Նրանք կարող են ստեղծել և տպել իրենց QR-կոդերը, որպեսզի մյուսները սկանավորեն և օգտագործեն ՝ այցելելով մի քանի վճարովի կամ անվճար QR-կոդեր վերծանող կայքեր կամ ծրագրեր: Google-ը ուներ API (Application programming interface) QR կոդեր ստեղծելու համար, որն այժմ արժեզրկվել է, և QR-կոդերի սկանավորման ծրագրեր կարելի է գտնել գրեթե բոլոր սմարթֆոններում:

Բիզնեսում QR-կոդերը կարող են ավելացվել ապրանքի վերջնական փաթեթավորմանը և հաճախորդներին ուղղորդել դեպի բիզնեսի կամ պարտադրանքի կայքէջ։ Հղումը կարող է ներառել բացատրություն ապրանքի և դրա գների վերաբերյալ, հաճախորդների սպասարկման կոնտակտային տվյալներ և ընդհանուր տեղեկատվություն ընկերության մասին։

QR-կոդերը կարող են կապված լինել նաև այն վայրի հետ, որտեղից կոդերը սկանավորվել են: Կամ QR կոդը սկանավորող ծրագիրը, որը վերականգնում է geo տեղեկատվությունը, օգտագործելով GPS և aGPS, կամ QR կոդով կոդավորված URL, ինքնին կապված է գտնվելու վայրի հետ: 2008 թ.-ին, ճապոնացի մի քարաքանդակ հայտարարեց, որ նախատեսում է փորագրել QR կոդերը գերեզմանաքարերի վրա ՝ այցելուներին հնարավորություն տալով ստանալ տեղեկություններ զոհվածի մասին։

Տեխնիկական տեղեկատվությունԽմբագրել

Ամենափոքր QR-կոդը 21×21 փիքսել է, իսկ ամենամեծը՝ 177×177 փիքսել[3]։ Տվյալները արդյունավետ պահելու համար QR-կոդը օգտագործում է կոդավորման ստանդարտացված չորս ռեժիմներ (թվային, այբբենական, բայթային/երկուական և «kanji»՝ լոգոգրաֆային չինական նիշեր, որոնք օգտագործվում են ճապոնական գրական համակարգում)․
• Թվային (3 նիշի համար 10 բիթ). կարող է պարունակել մինչև 7089 թվանշան
• Այբբենական (2 նիշի համար 10 բիթ)․ Ընդգրկվում են 10 թվանշաններ, A-ից Z տառերը և որոշ հատուկ նիշեր, կարող է պարունակել մինչև 4296 թվանշան
• Բայթային․ Կարող է պարունակել տվյալներ ցանկացած համապատասխան կոդավորման մեջ՝ մինչև 2953 բիթ
• «Kanji» (ցանկացած հիերոգլիֆի համար 13 բիթ). կարող է պարունակել մինչև 1817 հիերոգլիֆ

Տարբերակ 1-9- Տարբերակ 10-26 Տարբերակ 27-40
Թվային 10 բիթ 12 բիթ 14 բիթ
Այբբենական 9 բիթ 11 բիթ 13 բիթ
Բայթային 8 բիթ 16 բիթ 16 բիթ


ՏեսակներԽմբագրել

Գոյություն ունեն QR-կոդերի տարբեր տեսակներ, որոնք կարող են ունենալ 25-4296 սիմվոլներ[4]

Միկրո QRԽմբագրել

Համաձայն ավանդական QR-կոդի՝ տվյալների պահպանման արդյունավետությունը զգալիորեն բարելավվել է, երբ սկսել է օգտագործվել ընդամենը մեկ դիրքավորման պիտակ՝ համեմատած կանոնավոր QR-կոդի երեք պիտակի հետ: Դրա շնորհիվ ազատվում է որոշակի տարածք, որը կարող է օգտագործվել տվյալների համար: Բացի այդ, QR կոդով պահանջվում է անվճար դաշտ՝ կոդի շուրջ նվազագույնը 4 մոդուլ, (QR կոդ կառուցելու համար նվազագույն միավոր), մինչդեռ Micro QR-կոդը պահանջում է երկու մոդուլների լայն դաշտ: Տվյալների պահպանման ավելի մեծ արդյունավետության պատճառով Micro QR-կոդի չափը չի ավելանում նույնքան, որքան կոդավորված տվյալների ծավալի ավելացման հետ `համեմատած ավանդական QR կոդի հետ:

Ըստ QR-կոդերում սխալի ուղղման մակարդակների՝ միկրո QR-կոդը կարող է լինել չորս տարբերակակներում՝ M1-M4․

Կոդի տեսակ Մոդուլների քանակ Սխալների ուղղման մակարդակ Թվեր Թվեր և տառեր Երկուական տվյալներ «Kanji»
M1 11 - 5 - - -
M2 13 L (7 %) 10 6 - -
M (15 %) 8 5 - -
M3 15 L (7 %) 23 14 9 6
M (15 %) 18 11 7 4
M4 17 L (7 %) 35 21 15 9
M (15 %) 30 18 13 8
Q (25 %) 21 13 9 5

Կոդի դաշտում տեղեկատվության տեղադրման փուլըԽմբագրել

QR-կոդում պահանջվող դաշտեր կան, որոնք չեն պարունակում կոդավորված տեղեկատվություն, բայց պարունակում են տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են վերծանման համար․

  • Որոնման նախշեր
  • Հավասարեցման օրինաչափություններ
  • Սնխրոնիզացիայի շերտեր
  • Դիմակային կոդ և շտկման մակարդակ
  • Տարբերակի կոդ (7-րդ տարբերակից)
  • Ազատ հատված կոդի շուրջ

Հավասարեցման օրինաչափությունները հայտնվում են սկսած երկրորդ տարբերակից՝ դրանք օգտագործվում են ծածկագրի լրացուցիչ կայունացման, վերծանման ժամանակ այն ավելի ճշգրիտ տեղադրելու համար: Դրանք բաղկացած են 1 սև մոդուլից, որի շուրջ կա սպիտակ մոդուլների մի շրջանակ, որի լայնությունը 1 է, այնուհետև սև մոդուլների մեկ այլ շրջանակ, որը նույնպես ունի 1 լայնություն: Հավասարեցման օրինաչափության վերջնական չափը 5x5 է: Նման նախշերը տարբեր դիրքերում են՝ կախված տարբերակի համարից: Հավասարեցման օրինաչափությունները չեն կարող համընկնել որոնման նախշերի հետ: Ստորև ներկայացված է կենտրոնական սև մոդուլի գտնվելու հատվածի աղյուսակը․ այնտեղ նշված են թվերը։ Դրանք հնարավոր կոորդինատներն են՝ ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց: Այս մոդուլները գտնվում են նման կոորդինատների խաչմերուկում: Հաշվարկը վերին ձախ հանգույցից է, նրա կոորդինատներն են (0;0):

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
- 18 22 26 30 34 6, 22, 38 6, 24, 42 6, 26, 46 6, 28, 50 6, 30, 54 6, 32, 58 6, 34, 62 6, 26, 46, 66 6, 26, 48, 70 6, 26, 50, 74 6, 30, 54, 78 6, 30, 56, 82 6, 30, 58, 86 6, 34, 62, 90
21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40
6, 28, 50, 72, 94 6, 26, 50, 74, 98 6, 30, 54, 78, 102 6, 28, 54, 80, 106 6, 32, 58, 84, 110 6, 30, 58, 86, 114 6, 34, 62, 90, 118 6, 26, 50, 74, 98, 122 6, 30, 54, 78, 102, 126 6, 26, 52, 78, 104, 130 6, 30, 56, 82, 108, 134 6, 34, 60, 86, 112, 138 6, 30, 58, 86, 114, 142 6, 34, 62, 90, 118, 146 6, 30, 54, 78, 102, 126, 150 6, 24, 50, 76, 102, 128, 154 6, 28, 54, 80, 106, 132, 158 6, 32, 58, 84, 110, 136, 162 6, 26, 54, 82, 110, 138, 166 6, 30, 58, 86, 114, 142, 170

Հավասարեցման օրինաչափությունները օգտագործվում են մոդուլների չափը որոշելու համար: Դրանք տեղակայված են անկյուններում, մեկը սկսվում է ստորին ձախ որոնման նախշից (սև շրջանակի եզրից, բայց սպիտակից թեքվելով) անցնում է դեպի վերին ձախ։ Այնտեղից սկսվում է երկրորդը, անցնում է նույն ձևով և ավարտվում է վերին աջ կողմում: Երբ հավասարեցվում է մոդուլը, այն պետք է մնա անփոփոխ: Հավասարեցման գոտիները նման են փոխարինվող սև և սպիտակ մոդուլների տողերի:

Դիմակային կոդը և շտկման մակարդակը գտնվում է որոնման նախշերի կողքին՝ վերին աջ մասում (8 մոդուլով) և ստորին ձախ մասից (7 մոդուլով) աջ և կրկնօրինակվում են վերին ձախ հատվածի կողքերում՝ 7 կողմով տարածքով, որտեղ անցնում են հավասարեցման գոտիները՝ ուղղահայացը հորիզոնական կոդով, իսկ հորիզոնականը՝ ուղղահայաց։

Տարբերակի կոդը անհրաժեշտ է կոդի տարբերակը գտնելու համար: Նրանք տեղակայված են վերին աջից՝ ձախ և ստորին ձախից՝ աջ և կրկնօրինակված են: Դրանք կրկնօրինակվում են հետևյալ կերպ․ Վերին կոդի հայելային օրինակը պտտվում ժամսլաքին հակառակ ուղղությամբ՝ 90 աստիճանով: Ստորև բերված է կոդերի աղյուսակ․ 1-ը սև մոդուլն է, 0-ն՝ սպիտակ:

Տարբերակ 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23
Տարբերակի կոդ 000010 011110 100110 010001 011100 111000 110111 011000 000100 101001 111110 000000 001111 111010 111100 001101 100100 011010 101011 100000 100110 110101 000110 100010 010011 000010 011110 011100 010001 011100 111010 010101 100000 100100 110011 100100 000010 110111 011000 000000 101001 111110 100110 101101 000010 111000 001011 000110 011110 001111 111010
24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40
001101 001101 100100 101011 001001 011000 110101 101111 011100 010011 101011 100000 010001 110101 000110 110111 110001 111010 101001 010111 111110 001111 010011 000010 101000 011000 101101 001110 011100 010001 010000 111010 010101 110110 111110 101001 110100 100000 001111 010010 100100 110011 001100 000010 110111 101010 000110 001011 111001 000100 010101


Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «QR code» (անգլերեն)։ 2019-10-15 
  2. QR-կոդերի մասին
  3. «QR-код» (ռուսերեն)։ 2019-10-15 
  4. «Code QR» (ֆրանսերեն)։ 2019-10-15 

Արտաքին հղումներԽմբագրել

ԳրականությունԽմբագրել