Pornocrates
Pornocrates, La dame au cochon կամ Կինը խոզի հետ, բելգիացի նկարիչ-սիմվոլիստ Ֆելիսիեն Ռոպսի[3] 1878 թվականին ստեղծած կտավը։ Գտնվում է Բելգիայի Նամյուրի Ֆելիսիեն Ռոպսի անվան քաղաքային թանգարանում։
Pornocrates | |
---|---|
տեսակ | ջրաներկ |
նկարիչ | Ֆելիսեն Ռոպս[1] |
տարի | 1878[1] |
բարձրություն | 750 միլիմետր[2] |
լայնություն | 480 միլիմետր[2] |
ժանր | նյու, այլաբանություն և կենդանիների նկարչություն |
նյութ | պաստել, գուաշ և ջրաներկ |
գտնվում է | Ֆելիսեն Ռոպսի քաղաքային թանգարան[1] |
հավաքածու | Ֆելիսեն Ռոպսի քաղաքային թանգարան[1] և Բելգիայի ֆրանսախոս համայնք[1] |
պատկերված են
| |
http://collections.lacma.org/node/248645, http://collection.nmwa.go.jp/en/G.2003-0065.html, http://musee-rops-collection.opacweb.fr/fr/search-notice/detail/cfr-010-apc-193-1e0b5 կայք | |
Ծանոթագրություններ | |
Pornokratès by Félicien Rops Վիքիպահեստում |
Նամյուրում գտնվող աշխատանքն ունի 75 սմ բարձրություն, 48 սմ լայնություն, նյութը՝ գուաշ, ջրաներկ։ Կտավի վերարտադրությունները գտնվում են այլ թանգարանային հավաքածուներում, ինչպիսիք են Լոս Անջելեսի արվեստի քաղաքային թանգարանը, Արևմտյան արվեստի ազգային թանգարանը և Ամստերդամի պետական թանգարանը։
Նկարագրություն
խմբագրելPornocrates կտավը համարվում է Ռոպսի ամենահայտնի աշխատանքը[4]։ Ռոպսը կտավը ստեղծել է 45 տարեկան հասակում, երբ Փարիզում բնակվում էր Լեոնտին և Օրելի Դյուլուք քույրերի հետ, ովքեր երկուսն էլ նրա սիրուհիներն էին և նրա երեխաների մայրերը[5]։ Ստեղծագործության վերնագիրը թարգմանվում է «ապօրինի կենակցության թագավորությունը»։ Ըստ Ռոպսի մեկնաբանության նա կտավը ստեղծել է «գերտաք, տարբեր հոտերով լի բնակարանում, որտեղ ճավշիրի ու ալպիական մանուշակի բույրը դողէրոցք էին առաջացնում»[6]։
Կտավում պատկերված կինը կուրտիզանուհի է, ով շնաթոկով տանում է խոզին։ Կինը գրեթե մերկ է, բացառությամբ երկար սև մետաքսե ձեռնոցների, աչքակապի, գլխարկի, սև կոշիկներ, զուգագուլպաների և մի շարք ոսկեգույն և կապույտ մետաքսե պարագաների, որոնք ավելի են ընդգծում նրա մերկությունը[7]։ Ոսկե պոչով խոզի վերևում ճախրում են երեք թևավոր մանչուկներ։
Ստեղծագործության նշանակությունը
խմբագրելԱշխատանքն ունի տարաբնույթ մեկնաբանություններ։ Կինը դիտվում է որպես իգական սեռի հզոր ներկայացուցիչ, ով առջևից տանում է խոզին, որը դիտվում է որպես տղամարդու կերպար։ Ոսկե պոչով խոզը դիտվում է իբրև ճոխության այլաբանություն կամ իբրև սատանիստական կենդանի[4]։ Ռոպսն աշխատանքում ներկայացնում է իր ժամանակների կնոջ իր տեսլականը՝ ճակատագրական կին, ով հաստատակամ է, անխիղճ ու հրապուրիչ[8]։
Կինը և խոզը քայլում են մարմարե հարթակի վրայով[9]։ Պատի եզրազարդով պատկերված են արվեստի չորս այլաբանություններ՝ քանդակագործություն, երաժշտություն, գրականություն և նկարչություն, որոնք ստեղծված են հուսահատ տղամարդու պատկերով։ Գործը մեկնաբանվում է որպես Ռոպսի և նրա ժամանակակիցների անկումային արվեստում զգացմունքայնության և էրոտիզմի հաղթանակ ի հակադրություն ակադեմիզմի[7]։
Պատկերասրահ
խմբագրել-
Փորագրանկար (1896), Լոս Անջելեսի արվեստի քաղաքային թանգարան
-
Փորագրանկար ջրաներկով, մասնավոր հավաքածու
-
Լուսափորագրանկար (1896), Նամյուրի Ֆելիսիեն Ռոպսի անվան քաղաքային թանգարան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.museerops.be/oeuvre/2006042001/
- ↑ 2,0 2,1 http://www.numeriques.be/index.php?id=6&no_cache=1&tx_portailnumeriques_pi1%5Bview%5D=item_detail&tx_portailnumeriques_pi1%5Bid%5D=peps%3AMAR-ROPS-APC193&tx_portailnumeriques_pi1%5Bnum%5D=3
- ↑ Ֆելիսիեն Ռոպսի անվան թանգարանը Նամյուրում
- ↑ 4,0 4,1 Leblanc, Véronique (2006 թ․ ապրիլի 20). «Pornocratès, 1878». Musée provincial Félicien Rops Namur. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Smets, Joëlle (2016 թ․ մարտի 3). «Félicien Rops: Pornokratès». lesoir.be. Le Soir. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Letter from Félicien Rops to H. Liesse, 1879.
- ↑ 7,0 7,1 Felicien Rops Pornocrates - YouTube video with interpretation of the work
- ↑ Dorhout, Pauline (2013 թ․ փետրվարի 10). «Félicien Rops: Pornocrates (1878); Musée Félicien Rops, Namur». The World According to Art. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Drawing - Pornokratès». Musée Félicien Rops. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Pornocrates կատեգորիայում։ |