Ճավշիր (լատին․՝ Opopanax), ջոշ իր, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 3 տեսակ։

Կենսաբանակն նկարագիր

խմբագրել
 
Opopanax chironium

Ցողունի բարձր, մինչև 150 սմ է։ Ստորին մասի տերևները կրկնակի փետրաբաժան են, երկարակոթուն, վերինները՝ ավելի փոքր։ Ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկը՝ դեղին, պտուղը՝ ձվաձև կամ էլիպսաձև։

Հայաստանում

խմբագրել

ՀՀ-ում՝ 1 տեսակ՝

  • Ճավշիր պարսկական (լատին․՝ Օ. persicus

Հազվադեպ հանդիպում է Արագածոտնի և Կոտայքի (Ծաղկաձորի և Ֆանտան գետրի մերձակայքում) մարգերում։ Աճում է քարքարոտ լանջերին, անտառեզրերին։

Նշանակություն

խմբագրել

Դեղաբույս է. պարունակում է մշկաբույր խեժ։

Տեսակներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճավշիր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճավշիր» հոդվածին։