Metal Gear Solid: The Twin Snakes (ճապ՝․メタルギアソリッド ザ・ツインスネークス), թաքուն-մարտական ժանրի խաղ, որը մշակվել է Silicon Knights ստուդիայի կողմից 2004 թվականին, բացառիկ Nintendo GameCube-ի համար[2]։

Metal Gear Solid: The Twin Snakes
Изображение логотипа
ՄշակողSilicon Knights?
ՀրատարակիչKonami
ԴիստրիբյուտորՆինթենդո
ԿոմպոզիտորNorihiko Hibino?
Սերիայի մասMetal Gear?
ՎայրԱլյասկա
Թողարկման թվականմարտի 9, 2004
ՊլատֆորմներNintendo GameCube
Ժանրարկածային էքշն
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
PEGIPEGI 18
USKUSK 12
ESRB17+[1]
CEROC (15 տարեկան կամ ավելի)
ԿրիչNintendo-ի օպտիկական սկավառակ
Կառավարումգեյմփադ
🌐konami.jp/gs/game/mgs_tts/(անգլ.)(ճապոներեն)

The Twin Snakes իր նախորդի հետ համեմատ ունի բավականին բարելավված գրաֆիկա, և խաղընթացքի նոր հնարավորություններ, որոնք ընդօինակված են Metal Gear Solid 2: Sons of Liberty-ից։ Նաև խաղում ավելացվել են ճապոներեն և անգլերեն լեզուներ[3]։ The Twin Snakes հիմնաված է խաղային շարժչի վրա, որով մշակվել է Metal Gear Solid 2: Sons of Liberty-ը։

Խաղային ընթացք խմբագրել

Գեյմերը վերահսկում է գլխավոր հերոսին՝ Սալոդին Սնեյքոփին (անգլ. Solid Snake), նրան պետք է «Ա» կետից հասցնել «Բ» կետ, և ճանապարհին աշխատել չհանդիպել թշնամուն։ Ստանդարտ հանձնարարաությունները ուղեկցվում են հանելուկների լուծմամբ և ղեկավարության հետ հանդիպումների միջոցով։ Այդ հակառակորդները բավականին խելացի են․ նրանք կարող են Սնեյքին գտնել իր թողած հետքերով։ Նրանցից խուսափելու համար հարկավոր է օգտագործել խաղային հնարավորությունները կամ կարելի է թաքնվել մի անկյունում գնահատել իրավիճակը և մնալ աննկատ։ Կարելի է նաև շեղել թշնամու ուշադրությունը։ Եթե Սնեյքը հայտնաբերվել է (հայտնվել է թիկնապահների տեսադաշտում կամ տեսախցիկների կողմից նկատվել է), ապա հնչում է տագնապ և տվյալ տեղանքը անընդհատ սկսում են վերահսկել թշնամու զինվորները։ «Լուծել նրանց հարցերը», ունենալով համապատասխան զենք բավականին պարզ է, բայց միևնույն ժամանակ անիմաստ, թշնամիների «միջուկը» անսպառ է։ Միակ ելքը ճանապարհը շուրունակելն է, թաքնվելով ինչ-որ տեղ և սպասել մինչև տագնապի ժամանակը ավարտվի[4]։

Ինչպես մեթալ գեառում, այնպես էլ այստեղ Սնեյքը ունի սեփական գույք, որը շարունակ հավելում են խաղի ընթացքում հայտնաբերված տարրերը։ Երբ խաղի ավարտին զինանոցում գլխավոր հերոսը հայտնաբերում է ծանր սպառազինություն, ինչպես օրինակ՝ Սթինգեր (անգլ. Stinger) զենքը, խաղընթացքը նկատելիորեն փոխվում է։ Թշնամու արհեստական բանականությունը զգալիորեն բարելավվել է, այժմ հակառակորդի զինվորները կարողանում են շփվել միմյանց հետ և գեյմերին հայտնաբերել ավելի հեշտ[5]։

Մշակում խմբագրել

The Twin Snakes մշակման մասին առաջին անգամ հայտնի է դարձել 2003 թվականին։ Nintendo ընկերությունը հայտարարել է, որ խաղի ստեղծմամբ կզբաղվի կանադական Silicon Knights ստուդիան, լեգենդար մշակողների ղեկավարությամբ[6]։

Խաղի մեծ մասի ստեղմամբ զբաղվել են Silicon Knights ստուդիայի հիմնական ծրագրավողները, տեսահոլովակները և կերպարների մոդելները ստեղծվել են Konami ստուդաի կողմից։ Ի սկզբանե Silicon Knights ստուդիաի աշխատակիցները խաղի տեսահոլովակի համար ստեղծել էին մի շարք ինքնատիպ տեսահոլովակներ, բայց Հիդեո Կոդզիման արգելել է դրանք, բոլորը ստեղծելով իր ոճով[7]։ Սաունդթրեքի աշխատանքները բաժանվել են ստոդիաների միջև․ երաժշտության մի մասը ձայնագրվել է Սթիվեն Հենիֆոնի և Silicon Knights ստուդիաի աշխատակիցների կողմից, իսկ մյուս մասը Konami-ի անձնակազմի կողմից[8]։

Ամերիկյան կրկնօրինակման դերասաններ խմբագրել

Դերասան Կեղծանունը դեմո տարբերակից Կերպար
Դեյվիդ Հեյիթեր Շոն Բարկեր Սոլիդ Սնեյք
Քեմերոն Քլերկ Ջեյմս Ֆլինդերս Լիկվիդ Սնեյք
Դեբի Մեյ Ուեսթ Մեյ Էդլեր Մերիլ Սիլվերբյորգ
Ջենիֆեր Հեյլ Կերրեն Լիրնինգ Նաոմա Հանթեր
Քրիստաֆոր Ռենդոլֆ Քրիստաֆոր Ֆրից Հել «Օտակոն» Էմերիքս
Փոլ Էյդինգ Փոլ Օտիս Ռոյ Քեմպբել
Քիմ Մեյ Գեսթ Քիմ Նգայն Մեյ Լին
Ռոբ Պոլսեն Գրեյ Փոքս
Ռենե Ռաուդման Ռենե Կոլլետ Նատաշա Ռոմանենկո
Պատրիկ Զիմերման Պատրիկ Լեյն Օեվոլվեռ Օցելոտ
Փիթեր Լարի Չակ Ֆերլի Վուլկան Ռեյվեն
Դագ Սթոուն Պսայկո Մենտիս
Տեսիա Վալենզա Ջուլի Մոնրո Սնեյփեր Վուլֆ
Գրեգ Իգլզ Ջորջ Բիրդ Դոնալդ Անդերսոն
Էլլա Լուրի Բերթ Ստոունարտ Կեննեթ Բեյքեր
Ուլիյամ Բեսետ Ֆրեդերիկ Բլօգս Ջիմ Հաուսման
Դին Սկոֆիլդ Դինո Սչոֆիլդ Ջոնի Սեսակի
Սթիվեն Բլում Զինվոր Գենոմներ

Քննադատների կարծիքներ խմբագրել

Գնահատականներ
Այլալեզու հրատարակություններ
ՀրատարակությունԳնահատական
Allgame     [9]
GameSpot8,2/10[10]
IGN8,5/10[11]
Որոշ գնահատականների վրա հիմնված վարկանիշ
ԱգրեգատորՎարկանիշ
Game Rankings85,58%[12]
Metacritic85/100[13]

Որպես Metal Gear Solid-ի բնօրինակ, խաղը խաղային մամուլում ստացել է բարձր գնահատական։ Միջին գնահատականը կազմել է 85,58 % և 85 բալ 100-ից, GameRankings և Metacritic կայքերում համապատասխան[12][13]։ IGN-ին խաղն գնահատել է 8․5 բալ 10-ից, գովելով նրա բարձր գրաֆիկան[14]։ GameSpot կայքը խաղը գնահատել է 8․2 բալ, հնարավոր տասից, Eurogamer կայքը գնահատել է 8 բալ 10-ից[15]։ Ամերիկյան խաղային ամսագիր Game Informer-ը՝ The Twin Snakes-ին շնորհել է 9․25 բալ հնարավոր 10-ից, վկայակոչելով բարելավված խաղընթացքը և գրաֆիկան[16]։ Nintendo Power ամսագիրը խաղը գնահատել է 94 բալ, հարյուրից[17]։

Չնայած բազմաթիվ լավ մեկնաբանությունների, The Twin Snakes նաև արժանացել է բացասական կարծիքների[18]։ MGS2 կայքը բացասական կարծիք է հայտնել խաղընթացքում ավելացված նոր գործիքների մասին, դրանք համարելով անպետքություն, ինչպես նաև նշել է, որհամեմատած Metal Gear Solid-ի հետ դիզայնի մակարդակը գրեթե չի փոխվել[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.esrb.org/ratings/Synopsis.aspx?Certificate=9372
  2. «Metal Gear Solid The Twin Snakes Tech Info/Credits» (անգլերեն). GameSpot. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  3. «MGS: Old Versus New» (անգլերեն). IGN. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  4. Около двух минут реального времени.
  5. Tracy, Tim. «Twin Snakes review» (անգլերեն). GameSpot. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  6. «Metal Gear Solid Official» (անգլերեն). IGN. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  7. «Hideo Kojima Q&A» (անգլերեն). GameSpot. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  8. «METAL GEAR SOLID: THE TWIN SNAKES. MUSIC FAQ» (անգլերեն). IGN. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  9. «AllGame Review» (անգլերեն). Allgame. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին. {{cite web}}: External link in |url-status= (օգնություն); Invalid |url-status=http://www.allgame.com/game.php?id=43267&tab=overview (օգնություն)
  10. «GameSpot Review» (անգլերեն). GameSpot. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  11. «IGN Review» (անգլերեն). IGN. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  12. 12,0 12,1 «Metal Gear Solid: The Twin Snakes for GameCube» (անգլերեն). GameRankings. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  13. 13,0 13,1 «Metal Gear Solid: The Twin Snakes for GameCube Reviews» (անգլերեն). Metacritic. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  14. Casamassina, Matt. «Twin Snakes review» (անգլերեն). IGN. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  15. «Metal Gear Solid: The Twin Snakes» (անգլերեն). Eurogamer. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.
  16. Reiner. «Twin Snakes review» (անգլերեն). Game Informer. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  17. «Twin Snakes review in Nintendo Power» (անգլերեն). Metacritic. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  18. Mike, Major. (Апрель 2004). «ProReview: Metal Gear Solid: The Twin Snakes». GamePro (187): 64.
  19. Macdonald, Mark. (Апрель 2004). «Metal Gear Solid: The Twin Snakes». Electronic Gaming Monthly (177): 126–128.

Արտաքին հղումներ խմբագրել