Orgy, ամերիկյան սինտի-ռոք խումբ, ձևավորվել է Լոս Անջելեսում՝ Կալիֆոռնիայում[4]։

Orgy
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունOrgy
Երկիր Լոս Անջելես,
Կալիֆոռնիա Կալիֆորնիա
Ժանրերէլեկտրոնիկ ռոք[1]
ինդաստրիալ ռոք[2]
ինդաստրիալ մետալ[2]
նյու մետալ[3]
ալտերնատիվ մետալ[2]
սինտիփանկ
Գործունեություն1997
ԼեյբլReprise, Elementree, D1 Music
ԿապվածSexart, Julien-K, Cradle of Thorns, Dead by Sunrise, Korn, Linkin Park, The Wondergirls
ԿայքՊաշտոնական կայք
Անդամներ
Ջեյ Գորդոն
Կառլտոն Բոս
Քրեյտոն Էմրիկ
Նիկ Սպեկ
Бобби Амаро
 Orgy (band) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Խմբի ստեղծում (1996-1997) խմբագրել

Երաժշտական խմբի ստեղծման գաղափարը հղանում է Ջեյ Գորդոնի մոտ, որը սկզբում զբաղվում էր Coal Chamber խմբի միանուն ալբոմի թողարկմամբ[4], և Ռայան Շակի մոտ, որը երգում էր Sexart հարդ-ռոք խմբի կազմում՝ Ջոնաթան Դեվիսի հետ։ Հետո երաժիշտներին է միանում Ամիր Դերակը, Փեյջ Հեյլին, Բոբի Խյուիտը, իսկ 1997 թվականին խումբը վերջնականապես ձևավորվում է[5]։ Խումբը ստանում է «Orgy» անվանումը, բայց երաժիշտները պնդում էին, որ այդ անվանումը նրանց գեղեցիկ երանգ չի հաղորդի և այն ցույց է տալիս ոչ այդքան լավ երաժշտական ոճ[6]։ Խմբի ստեղծումից վեց ամիս անց Orgy-ն սկսում է իր աշխատանքները Elementree Records լեյբլի հետ, որը պատկանում էր Korn նյու-մետալ խմբին[6]։

Candyass և Vapor Transmission (1998-2000) խմբագրել

Լոս Անջելեսի մի շարք ներկայացումներից հետո Orgy-ն պայմանագիր է կնքում Reprise Records լեյբլի հետ և սկսում է դեբյուտային ստուդիական ալբոմի թողարկումը։ 1998 թվականի օգոստոսի 18-ին թողարկվում է սկավառակը՝ Candyass անվանումով, որը հանձնվում է վաճառքի։ Ալբոմը բավականին լավ է ընդունվում հասարակության կողմից․ Candyass -ը զբաղեցնում է 32-րդ հորիզոնականը Billboard 200 չարթում[7] և առաջին հորիզոնականը Top Heatseekers-ում[8]։ Բացի դրանից, սկավառակը դառնում է պլատինե[9], իսկ New Order խմբի «Blue Monday» երգի քավեր տարբերակը, մտնում է ալբոմի մեջ և թողարկվում է սինգլի կարգավիճակով, որը Orgy-ի համար դառնում է հիթ-ընդմիջում[10]։ Կոմպոզիցիան բարձր հորիզոնականներ է զբաղեցնում տարբեր երկրների չարթերում, շատ անգամներ հնչում է ալտերնատիվ-ռոքի ռադիոկայաններով, իսկ տեսահոլովակի կանոնավոր հեռարձակումը կատարել է MTV-ին[11][12]։ Խմբի անդամ Փեյջ Հեյլին արագանքել է խմբի հանկարծակի ժողովրդականությանը․

  Մեր երգերը մի փոքր խենթ են, բայց նրանք դրանք դեռևս կարող եք լսել ռադիոյով։ Նրանց շատ իմաստով մի նայեք։  

Candyass-ի օգնությամբ Orgy-ն շրջագայություն է ունենում․ նրանց առաջին համերգը տեղի է ունենում EdgeFest փառատոնի ժամանակ՝ Թալսայում, Օկլահոմայում։ Երաժիշտները նույնպես մասնակցում են Family Values Tour 1998-ին, որի շրջանակներում էին նաև Korn-ը, Limp Bizkit-ը, Այս Քյուբը, Incubus-ը և Rammstein[13]։

Vapor Transmission երկրորդ ստուդիական ալբոմի թողարկումը տեղի է ունենում 2000 թվականի հոկտեմբերի 10-ին։ Սկավառակը լավ է ընդունվում երաժտաքննադատների կողմից[14] և նույնպես բերում է առևտրական հաջողություն։ Vapor Transmission-ը գրավում է 16-րդ հորիզոնականը՝ Billboard 200-ում[7], իսկ որոշ ժամանակ անց ստանում է ոսկե սկավառակի կարգավիճակ[9]։ Vapor Transmission-ում թողարկվում է չորս սինգլ, որոնցից ամենաշատ հաջողությունը ունենում են «Fiction (Dreams in Digital)» և «Opticon»-ը[15]։

2000 թվականի նոյեմբերին տեղի է ունենում խմբի երկրորդ համեևգային շրջագայությունը, որը տևեց մինչև 2001 թվականի հոկտեմբերի 10-ը։ Այդ համերգային շրջագայության ժամանակ երաժիշտները մասնակցում են մի քանի երաժշտական փառատոների և իրականացնում են մի շարք համատեղ շրջագայություններ Papa Roach-ի հետ[16]։

Punk Statik Paranoia և ընդմիջում (2001-2005) խմբագրել

2001 թվականի սեպտեմբերին Orgy-ն ձայնագրում և թողարկում է «Faces» երգը՝ հատուկ «Օրինակելի տղամարդ» ֆիլմի սաունդթրեքի համար։ 2002 թվականին Ջեյ Գորդոնը ստեղծում է Linkin Park խմբի «Points of Authority» կոմպոզիցիայի ռեմիքսը՝ Reanimation ռեմիքսային ալբոմի համար։ Երգը փոխվում է «Pts.OF.Athrty» և սինգլի կարգավիճակով թողարկվում է 2002 թվականի մարտի 20-ին։

Խումբը լքում է Reprise-ը և սերտ աշխատանք են սկսում Elementree Records-ի հետ։ Բայց շուտով Ջեյ Գորդոնը ստեղծում է իր սեփական, անկախ լեյբլը՝ D1 Music անվանումով[5], որից հետո խումբը սկսում է աշխատել իր երեք ստուդիական ալբոմների վրա։ Սկավառակի ձայնագրումը տեղի է ունենում բավականին լարված ref name="AccessAllAreas"/>։ Մի քանի վիճաբանություններից հետո Ռայան Շակը և Ամիր Դերակը լքում են ալբոմի ձայանագրությունների գործը և միանում են Julien-K երաժշտական նախագծին[17]։

2003 թվականին ձայնագրությունները ավարտվում են։ Սկավառակի թողարկումից հետո այն մեկնարկվում է www.punkstatikparanoia.com կայքով, իսկ 2004 թվականի փետրվարի 24-ին տեղի է ունենում ալբոմի թողարկումը և ստանում է Punk Statik Paranoia անվանումը։ Սկավառակը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Top Independent Albums չարթում[18]։ Punk Statik Paranoia-ն չի կարողանում գերազանցել նախորդ ալբոմների հաջողությունները։ Սկավառակի քիչ վաճառքը տուժում է աջակցության բացակայության և երաժշտական ոճի պատճառով, որը փոքր-ինչ տարբերվում էր խմբի նախորդ աշխատանքներից[2]։

Ոչ մեծ համերգային շրջագայությունից, 2005 թվականի օգոստոսի 23-ի «Pure» սինգլի թողարկումից և Trans Global Spectacle տեսահոլովակից հետո, Orgy-ն հայտարարում է, որ դադարեցնում է իր գործունեությունը։ Միևնույն ժամանակ երաժիշտները նշում են, որ խումբը պաշտոնապես ուժի մեջ է մնում։

Գործունեության վերսկսումը նոր կազմի հետ (2008-մեր օրեր) խմբագրել

2008 թվականի հուլիսին Ռայան Շակը տեղեկացնում է խմբի հնարավոր վերադարձի մասին։ Բայց դա տեղի չի ունենում, քանի որ Ամիր Դերակը ամբողջովին կենտրոնացած էր Julien-K և Dead by Sunrise-ի աշխատանքներով։ 2010 թվականի աշնանը հայտնի է դառնում, որ Շակը և Դերակը չեն կարող շարունակել իրենք աշխատանքը Orgy-ում։ Բոբի Խյուիտը և Փեյջ Հեսլին ասացին, որ նույնպես պլաններ չունեն խումբ վերադառնալու։ Հետո Ջեյ Գորդոնը հայտարարում է խումբ՝ նոր երաժիշտներ ներգրավելու մասին[19]։

2012 թվականի սկզբին խումբն ակտիվ համերգային գործունեություն է ծավալում[20], իսկ 2012 թվականի սեպտեմբերին թողարկվում է «Grime of the Century» սինգլը։ 2013 թվականին խումբը շրջագայություն է ունենում՝ Wide Awake and Dead Tour անվանումով[21]։ 2014 թվականի փետրվարի 23-ին թողարկվում է «Wide Awake and Dead» սինգլը։

Երաժշտական բնութագիր և երգերի տեքստ խմբագրել

Երաժշտական քննադատները, որպես կանոն Orgy-ի ստեղծագործությունները ներառել են սինտի-ռոք, էլեկտրոնիկ-ռոք, ինդուստրիալ-ռոք, ինդուստրիալ-մետալ[22] և ալտերնատիվ-մետալ[22]։ Բացի այդ նրանց վրա մնացել է սինտի-փոփի և նոր ալիքի հետքերը[23]։ Երրորդ ստուդիական ալբոմը՝ Punk Statik Paranoia-ը, իր ոճով մոտ է նյու-մետալին[2][3]։ Երաժիշտները իրենք ոճը անվանել են «դեթ-փոփ»[16]։

Orgy-ի Candyass դեբյուտային ալբոմի երգերի տեքստերը Ջեյ Գորդոնը բնութագրել է, որպես «հիմարություն․․․ ստեր և առասպելական պատմություններ»[6]։ Խմբի երկրորդ սկավառակի՝ Vapor Transmission-ի, լիրիկական ուղղվածությունը թանրացած էր գիտական ֆանտաստաիկայի վրա[16]։ Punk Statik Paranoia կոմպոզիցիայի տեքստերը վերաբերվում էին դեպրեսիային, պարանոյային և անպատասխան սիրոն[24]։ Համաձայն գրքույկի Punk Statik Paranoia ալբոմին նվիրվել են նաև Չարլզ Գորդոնը, հայրը՝ Ջեյ Գորդոնը, որը մահացել է ձայնագրություների ժամանակ[25]։

Խմբի կազմ խմբագրել

Ընթացիկ կազմ
Նախկին անդամներ
  • Ռայան Շակ - կիթառ, բեք վոկալ (1997-2005)
  • Ամիր Դերակ - սինթեզատոր, սինթեզային կիթառ (1997-2005)
  • Փեյջ Հեյլի - բաս կիթառ (1997-2005)
  • Բոբի Խյուիտ - հարվածային (1997-2005)
  • Էշբյորն Միլլեր - կիթառ, սինթեզատոր (2011-2013)
  • Ջեյմի Միլլեր - հարվածային (2011-2013)
Ժամանակավոր աղյուսակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Orgy releases first new track in seven years» — ReGen Magazine». Regenmag.com. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Luerssen, John D. (2004 թ․ փետրվարի 24). «Punk Statik Paranoia - Orgy : Songs, Reviews, Credits, Awards». AllMusic. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
  3. 3,0 3,1 Udo, Tommy (2002). Brave Nu World. Sanctuary Publishing. էջեր 163–166. ISBN 1-86074-415-X.
  4. 4,0 4,1 Strong, Martin C. (2000). The Great Rock Discography (5th ed.). Edinburgh: Mojo Books. էջ 721. ISBN 1-84195-017-3.
  5. 5,0 5,1 Orgy: Biography. Արխիվացված 2015-06-28 Wayback Machine Billboard
  6. 6,0 6,1 6,2 6,3 Orgy: Biography. punkstatikparanoia
  7. 7,0 7,1 «Orgy Album & Song Chart History: Billboard 200». Billboard.com. 1999 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 12-ին.
  8. Candyass: Awards Allmusic
  9. 9,0 9,1 «American certifications – Orgy». Recording Industry Association of America. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 15-ին.
  10. Porter W. Richards. «Orgy: Candyass». Sputnikmusic. Sputnikmusic.com. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
  11. Hay, Carla (1999 թ․ փետրվարի 6). «Elemtree's Orgy Hits with '80s cover». Billboard. Nielsen Business Media, Inc. 111 (6): 84. ISSN 0006-2510.
  12. Bessman, Jim (2000 թ․ սեպտեմբերի 23). «Orgy Expands on Elemtree's 'Vapor'». Billboard. Nielsen Business Media, Inc. 112 (39): 138. ISSN 0006-2510.
  13. «Mitch Schneider Organization - Family Values Tour '98 overview». Mitch Schneider Organization. 1998 թ․ մարտի 12. Վերցված է 2007 թ․ հունվարի 26-ին.
  14. Vapor Transmission: Critic reviews. Metacritic
  15. Vapor Transmission: Awards Allmusic
  16. 16,0 16,1 16,2 Orgy: Biography (Vapor Transmission Biog). punkstatikparanoia
  17. Cairns, Daniel. «A Chat With Julien-K». Access All Areas. Վերցված է 2012 թ․ մարտի 4-ին.
  18. «Orgy Album & Song Chart History (Independent Albums)». Billboard.com. 1999 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 12-ին.
  19. «Former ORGY Members Slam JAY GORDON For Pulling An 'Axle Rose'». Blabbermouth.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 8-ին.
  20. «New ORGY Lineup Preparing To Hit The Road». Blabbermouth.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 3-ին.
  21. «Orgy celebrates Machine Shop anniversary with new material at Flint show». mlive.com. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.
  22. 22,0 22,1 Candyass: Review by Stephen Thomas Erlewine Allmusic
  23. Billboard - Google Books. Books.google.com.au. 2000 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
  24. Orgy: Biography (Punk Statik Paranoia Biog). punkstatikparanoia
  25. Orgy – Punk Statik Paranoia Discogs