Լեոնա Լյուիս
Լեոնա Լուիզ Լյուիս (անգլ.՝ Leona Louise Lewis, ապրիլի 3, 1985[1][2], Լոնդոն, Մեծ Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի երգչուհի, 2006 թվականին հաղթել է բրիտանական «The X Factor» հեռուստատեսային շոուի երրորդ եթերաշրջանը:
Լեոնա Լյուիս | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | բրիտանական անգլերեն՝ Leona Louise Lewis |
Ծնվել է | ապրիլի 3, 1985[1][2] (35 տարեկան) Լոնդոն, Մեծ Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի, հեղինակ-կոմպոզիտոր, դերասանուհի և հեղինակ-կատարող |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | CBS Records? և Syco Music |
Կրթություն | Սիլվիա Յանգի թատրոն դպրոց, Թատերական արվեստի Իտալիա Կոնտի ակադեմիա, Corona Theatre School? և ԲՐԻԹ դպրոց |
Կայք | leonalewismusic.com |
Leona Lewis Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Վաղ տարիներԽմբագրել
Լեոնա Լյուիսը ծնվել է Լոնդոնի Իզլինգթոն թաղամասում՝ աֆրո-գայանացի Օրալ Խոսիա Լյուիսի և ուելսական-իռլանդական-իտալական ծագմամբ Մարիա Լյուիսի ընտանիքում[3][4][5]:
Լեոնա Լյուիսը սովորել է Լոնդոնի կատարողական արվեստի և տեխնոլոգիայի դպրոցում, որտեղ սովորել է նվագել կիթառ և դաշնամուր և սկսել գրել իր առաջին երգերը:
Երաժշտական գործունեությունԽմբագրել
Լեոնա Լյուիսի առաջին սինգլը` «A Moment Like This»` թողարկված 2006 թվականի դեկտեմբերին, սահմանել է համաշխարհային ռեկորդ. թողարկման առաջին 30 րոպեի ընթացքում համացանցից ներբեռնվել է ավելի քան 50 000 անգամ: Նրա երկրորդ սինգլը` «Bleeding Love», 2007 թվականին Մեծ Բրիտանիայում առավել վաճառված է եղել: Առաջին ալբոմը` «Spirit», թողարկվել է 2007 թվականի նոյեմբերին և դարձել առավել արագ վաճառվող առաջնելութային ալբոմն ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ Իռլանդիայում[6]: «Spirit»-ի թողարկման առաջին օրվանից ի վեր վաճառվել է 130 հազար օրինակ` գերազանցելով բրիտանական հիթ-շքերթի թոփ 10-ի մնացած ինը ալբոմների ընդհանուր տպաքանակը:
2008 թվականի գարնանը Լյուիսը նաև հաջող կերպով առաջնելույթել է Միացյալ Նահանգներում, երբ «Bleeding Love» սինգլը և «Spirit» ալբոմը «Billboard» ամսագրի հիթ-շքերթներում զբաղեցրել են առաջին հորիզոնականները: Այդպիսի հաջողություն բրիտանացի երաժիշտները տասնյակ տարիներ շարունակ չեն կարողացել գրանցել Միացյալ Նահանգներում:
2008 թվականի օգոստոսի 24-ին Լեոնան մասնակցել է «Ամառային օլիմպիական խաղեր 2008»-ի փակման արարողությանը: Ջիմի Փեյջի հետ նա կատարել է 1969 թվականին թողարկված «Led Zeppelin II» ալբոմից «Whole Lotta Love» երգը:
Բարեգործական գործունեությունԽմբագրել
2010 թվականի փետրվարին Լեոնա Լյուիսը մի քանի խաղադրույք է կատարել «eBay»-ի աճուրդում, որոնցից գլխավորը երգչուհու հետ համատեղ ընթրիքն է: Աճուրդից ստացված գումարն օգտագործվել է Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի զոհերին օգնելու համար[7]:
Կենդանիների պաշտպանության համար շարժումԽմբագրել
Լեոնա Լյուիսին շատ մտահոգում է ժամանակակից աշխարհում կենդանիների վիճակը. տեսակների ոչնչացում, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք, զարգացած երկրներում մսի` չափից ավելի օգտագործման բնապահպանական հետևանքներ և այլն: Նա ակտիվորեն մասնակցում է կենդանիների պաշտպանության բազմաթիվ բարեգործական ծրագրերի և քարոզում հրաժարվել միս օգտագործելուց:
Ամեն երկուշաբթի Լեոնա Լյուիսը պահպանում է «Meat Free Monday»-ը (Առանց մսի երկուշաբթի), որը Փոլ ՄաքՔարթնիի նախաձեռնած սննդային արշավն է: Արշավի նպատակն է աստիճանաբար դրականորեն ազդել կլիմայի վրա՝ շաբաթական մեկ օր անցկացնելով առանց մսի: Լեոնան իր բլոգում երկրպագուներին հորդորում է հետևել այս օրվան[8]:
2009 թվականի աշնանը Լեոնա Լյուիսը Քենսինգթոն քաղաքում գտնվող «Sony Music Studio»-ում նկարահանված տեսահոլովակում հանդիսավոր կերպով հայտարարել է Կենդանիների համընդհանուր հռչակագրին (UDAW) աջակցելու մասին, որը ներկայացվել է Կենդանիների պաշտպանության համաշխարհային հասարակության կողմից (անգլ.՝ WSPA)[9][10]:
2010 թվականի մայիսի 14-ին Լեոնա Լյուիսը «WSPA» կազմակերպության համար նվիրաբերել է երկու տոմս յուրաքանչյուր քաղաքում կայանալիք համերգի համար, որի ընթացքում նա ելույթ է ունենալու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի առաջին շրջագայության ժամանակ: Տոմսերը խաղարկվել են մրցույթում, որին մասնակցելու համար անհրաժեշտ էր առնվազն 2 ֆունտ նվիրաբերել «WSPA» հիմնադրամին[11]:
Անձնական կյանքԽմբագրել
2019 թվականի հուլիսի 27-ից Լեոնա Լյուիսն ամուսնացած է պրոֆեսիոնալ պարող Դենիս Յաուխի հետ, որի հետ մինչ հարսանիքը հանդիպել է 9 տարի[12]:
ՍկավառակագրությունԽմբագրել
Ստուդիական ալբոմներԽմբագրել
- «Spirit» (2007)
- «Echo» (2009)
- «Glassheart» (2012)
- «Christmas, with Love» (2013)
- «I Am» (2015)
Մինի ալբոմներԽմբագրել
- «Hurt: The EP» (2011)
Վիդեո ալբոմներԽմբագրել
- «The Labyrinth Tour Live from The O2» (2010)
Մրցանակներ և պարգևներԽմբագրել
2007Խմբագրել
- Ivor Novello Awards - Best Selling British Single («A Moment Like This»)
- Virgin Media Music Awards - Best Track («Bleeding Love»)
- Cosmopolitan Ultimate Woman of the Year - Newcomer of the Year
- The Record of the Year - The Record of the Year («Bleeding Love»)
2008Խմբագրել
- MOBO Awards - Best Album («Spirit»)
- MOBO Awards - Best Video («Bleeding Love»)
- MTV Europe Music Awards - Best UK + Ireland Act
- MTV Asia Awards - Breakthrough Artist
- Urban Music Awards - Best Album 2008 («Spirit»)
- Urban Music Awards - Best R&B Act
- Virgin Media Music Awards - Best UK Act
- World Music Awards - Best Pop Female
- World Music Awards - Best New Artist
- Capital Awards - Favourite UK Female Artist
- Britain’s Best - Music Award
- NewNowNext Awards - The Kylie Award: Next International Crossover
- Glamour Woman Of The Year Awards - UK Solo Artist
- Nickelodeon UK Kids Choice Awards - Favourite Song («Bleeding Love»)
- UK Music Video Awards - People’s Choice Award («Bleeding Love»)
- Bambi Award - Shooting Star
- New Music Weekly Awards - Top 40 New Artist of the Year
- Billboard 2008 Year End Award - Best New Artist
- Vh1 Video of the Year - Best Video («Bleeding Love»)
2009Խմբագրել
- Swiss Music Awards - Best International Newcomer
- Japan Gold Disc Awards - New Artist Of The Year
- HITO Pop Music Awards - Best Western Song («Bleeding Love»)
2010Խմբագրել
- Final Fantasy XIII (PS3) OST. ending theme Leona Lewis - My hands
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ Lewis Leona (2009)։ Dreams։ Hodder & Stoughton։ էջ 15։ ISBN 978-0-340-91899-9
- ↑ «Winner Leona proud to be Hackney girl»։ Hackney Gazette։ դեկտեմբերի 22, 2006։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-29-ին։ Վերցված է մայիսի 1, 2009
- ↑ Ellen Barbara (հոկտեմբերի 25, 2009)։ «Leona Lewis: "I'm no pushover!"»։ The Guardian (London: Guardian Media Group)։ Վերցված է հոկտեմբերի 25, 2009
- ↑ Леона Льюис побила рекорд Arctic Monkeys kinomuz.ru
- ↑ Леона Льюис выставила себя на аукцион Archived 2012-03-09 at the Wayback Machine. zvezdi.ru
- ↑ twitter Леоны Льюис
- ↑ «Leona Lewis: Animals Matter to me» (անգլերեն)։ WSPA։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-10-ին
- ↑ «Leona Lewis supports Universal Declaration on Animal Welfare» (անգլերեն)։ WSPA։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-10-ին
- ↑ «Win Leona Lewis concert tickets» (անգլերեն)։ WSPA։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-10-ին
- ↑ Leona Lewis Marries Longtime Boyfriend Dennis Jauch at Gorgeous Vineyard in Tuscany
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լեոնա Լյուիս կատեգորիայում։ |