Մեկ օր (ֆիլմ)
Մեկ օր (անգլ.՝ One day), 2011 թվականի[1] ամերիկյան մելոդրամա այն մասին, թե ինչպես տարիների ընթացքում պահպանել մտերմիկ հարաբերություններ։
![]() «Բաց մի թող սերդ» | |
Երկիր | ![]() |
Ժանր | Մելոդրամա, դրամա |
Թվական | 2011 |
Պրեմիերա | 19 օգոստոսի, 2011 (ԱՄՆ) |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Լոնե Շերֆիգ |
Պրոդյուսեր | Նինա Ջեյկոբսոն, Ռաֆայել Բենոլյե, Ջեյն Ֆրեյզեր |
Սցենարի հեղինակ | Դևիդ Նիկոլս |
Դերակատարներ | Էն Հեթուեյ, Ջիմ Սթարջես, Պատրիշա Կլարկսոն |
Օպերատոր | Բենուա Դելոմ |
Երաժշտություն | Ռեյչել Պորտման |
Մոնտաժ | Բառնի Փիլինգ |
Պատմվածքի վայր | Փարիզ |
Նկարահանման վայր | Փարիզ և Էդինբուրգ |
Կինոընկերություն | Color Force |
Տևողություն | 107 րոպե |
Բյուջե | $ 15 000 000 |
Պաշտոնական կայքէջ |
Բովանդակություն
ՍյուժեԽմբագրել
Դեկստերն ու Էմման՝ Էդինբուրգյան համալսարանի շրջանավարտները, ծանոթանում են ավարտական երեկոյի ժամանակ՝ 1988 թվականի հուլիսի 15-ին՝ Սուրբ Սոիտինի օրը։ Թվում է՝ նրանց միջև չեն զարգանում ռոմանտիկ հարաբերություններ, սակայն հետագայում նրանք մնում են ընկերներ։
Ֆիլմում պատկերված է Դեկստերի ու Էմմայի կյանքը հուլիսի 15-ին 23 տարվա ընթացքում։ Շուրջ 20 տարվա ընթացքում նրանք գրեթե ամեն տարի հանդիպում են հուլիսի 15-ին, սակայն այդպես էլ կամ իրենք իրենց չեն խոստովանում, որ սիրահարված են, կամ էլ բարձրաձայն չեն արտահայտվում։
Դեկստերն աշխատանքի է անցնում հեռուստատեսությունում, դառնում հաղորդավար, սակայն ժամանակի ընթացքում նույն աշխատանքը նրան ձանձրացնում է։ Ալկոհոլի հետ ունեցած խնդիրների պատճառով Դեկստերը կորցում է աշխատանքը, որից հետո սկսում է աշխատել իր նախկին համակուրսեցու ռեստորանում որպես խոհանոցի հասարակ աշխատող։
Համալսարանն ավարտելուց հետո Էմման երազում է դառնալ գրող, սակայն սկզբնական շրջանում մեքսիկական խորտկարանում աշխատում է որպես մատուցողուհի։ Մի քանի տարի անց նա դառնում է ուսուցչուհի։
Այն ժամանակ, երբ Դեկստերն ամուսնանում է, Էմման ստանում է կանխավճար գիրք գրելու համար։ Դեկստերի ամուսնալուծության ժամանակ Էմման արդեն հայտնի գրող է, ապրում է սեփական բնակարանում, հանդիպում է մի երաժիշտի հետ։
Դեկստերը հյուր է գնում Էմմային։ Վերջինս ուզում է նրան ծանոթացնել իր փեսացուի հետ, սակայն Դեկստերը ճանապարհի կեսին հրաժեշտ է տալիս ու հեռանում։ Էմման վազում է նրա հետևից ու համբուրում։
Մոտ մեկ տարի անց Դեկստերն ու Էմման ամուսնանում են, սակայն երկու տարի անց Էմման վրաերթի է ենթարկվում ու մահանում։ Կնոջ մահից հետո Դեկստերը կրկին տարվում է ալկոհոլով։ Դեկստերը հարցին, թե ինչպես ապրել այդ ամենից հետո, նրա հայրը պատասխանում է. «Ապրիր այնպես, կարծես թե նա դեռ կենդանի է։ Քո մոր մահից հետո ես այդպես էլ ապրում եմ»։
ԴերերումԽմբագրել
- Էն Հեթուեյ - Էմմա Մորլի
- Ջիմ Սթարջես - Դեկստեր Մեյհյու
- Ռեյֆ Սպոլ - Յան
- Պատրիշա Կլարկսոն - Էլիսոն Մեյհյու
- Ռոմոլա Գարայ - Սիլվի Կոուպ
- Ջոդի Ուիտակեր - Թիլի
- Ջորջիա Քինգ - Սյուկի
- Նատալի Հալամ - Յանի կինը
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «One Day, starring Anne Hathaway and Jim Sturgess, begins production» (Press release)։ Focus Features։ 15 July 2010։ Արխիվացված է օրիգինալից 27 August 2010-ին։ Վերցված է 27 August 2010