Բեխշտեյնի գիշերաչղջիկ

(Վերահղված է Myotis bechsteiniiից)
Բեխշտեյնի գիշերաչղջիկ
Բեխշտեյնի գիշերաչղջիկ
Բեխշտեյնի գիշերաչղջիկ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Ձեռնաթևավորներ (Chiroptera)
Ենթակարգ Չղջիկներ (Microchiroptera)
Ընտանիք Հարթաքիթ չղջիկներ (Vespertilionidae)
Ենթաընտանիք Myotinae
Ցեղ Գիշերաչղջիկներ (Myotis)
Տեսակ Բեխշտեյնի գիշերաչղջիկ (M. bechsteinii)
Միջազգային անվանում
Myotis bechsteinii
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Բեխշտեյնի գիշերաչղջիկ (լատին․՝ Myotis bechsteinii), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է Անգլիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Իսպանիայում, Բելգիայում, Լեհաստանում։

Հայաստանի Հանրապետության կաթնասունների ֆաունայի ցանկում նոր տեսակ է։ Հայտնաբերվել է 2000 թվականին՝ Սյունիքի մարզի հարավային շրջաններում։ Հայաստանում առաջին անգամ տեսակը նկարագրվել է 2003-ին Սյունիքի մարզի հյուսիս-արևելքում (Գորիսի շրջան), իսկ 2004 թվականին՝ Լեռնային Ղարաբաղին սահմանակից գյուղերում՝ Խնձորեսկ և Գորիսի շրջակայքում (Թեղ և Կոռնիձոր

Արցախում արեալը նեղ է։ Հայտնի է Ասկերանի և Մարտակերտի շրջաններում։

Կենսակերպ խմբագրել

Գերադասում է մեծաթիվ գաղութներ չկազմել և ավելի հաճախ որպես ապաստան նախընտրում է հաստաբուն ծառերի փչակները, մարդկային շինությունների փայտաշեն տանիքները։ Վարում է մթնշաղագիշերային կենսակերպ։

Արտաքին տեսք խմբագրել

Մորթին մեջքային կողմում մուգ շագանակագորշավուն է, դեպի փորի կողմը՝ համեմատաբար բաց մոխրածխագույն։ Մուգ է նաև թևաթաղանթը։ Ականջները մեծ են ու լայն, սակայն թաղանթը բարակ է, թևը՝ Myotis-ների ցեղին ոչ բնորոշ համեմատաբար կարճ և լայն։ Համեմատաբար մեծ չղջիկ է, մարմնի երկարությունը 49,1-50,7 մմ է, պոչինը՝ 42,3-47,5 մմ, ականջինը՝ 22-26 մմ, նախաբազկինը՝ 43-44,7 մմ, քաշը՝ 17,5-25,6 գ։ Գանգի կոնդիլոբազալ երկարությունը՝ 14,6-17,2 մմ։

Սննդառություն խմբագրել

Սնվում է խոշոր բզեզներով, գիշերային թիթեռներով, միջատների թրթուրներով, մորեխներով ու սարդերով։ Ամռան կեսերին ծնում է 1 ձագ։ Սննդային մրցակիցներն են սրականջ գիշերաչղջիկը, եռագույն գիշերաչղջիկը և հարթաքիթ չղջիկների այլ ներկայացուցիչներ։

Թշնամիներ խմբագրել

Թշնամիներից են կատուները, կզաքիսները, աքիսները, առնետները և գիշերային գիշատիչ թռչունները։

Հիվանդություններ խմբագրել

Վարակվում է էկտո և էնդոմակաբույծներով։

Նշանակություն խմբագրել

Կարևոր նշանակություն ունի կենսացենոզների դինամիկ հավասարակշռության պահպանման գործում և որպես վնասատու միջատների դեմ պայքարի կենսաբանական միջոց[1][2][3][4][5]։

Պահպանություն խմբագրել

Հազվադեպ, քիչ ուսումնասիրված տեսակ է, որը որպես խոցելի տեսակ ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում։

Թվաքանակը և պոպուլյացիաների սահմաններն ուսումնասիրված չեն։

Վտանգման հիմնական գործոններն են անտառների հատումը և թունաքիմիկատներով մշակումը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ղարաբաղի կենդանիների Կարմիր գիրք, Ե., Էդիթ Պրինտ, 2012, էջ 207։
  2. Յավրույան Է. Գ., Հայրապետյան Վ. Տ., Ղարաբաղի վայրի կաթնասունները, մաս I, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2003։
  3. Հայաստանի բնաշխարհ. հանրագիտարան, Ե., 2006, էջ 370։
  4. Соколов В. Е., Систематика млекопитающих, Изд. Высшая школа, М., 1973.
  5. Բեխշտեյնի գիշերաչղջիկի մասին ՀՀ Բնապահպանության նախարարության կայքում
  6. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեխշտեյնի գիշերաչղջիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեխշտեյնի գիշերաչղջիկ» հոդվածին։