Շուշանազգիներ

(Վերահղված է Liliaceaeից)
Շուշանազգիներ
Շուշան հայկական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Շուշանածաղկավորներ
Ընտանիք Շուշանազգիներ
Լատիներեն անվանում
Liliaceae



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 42633
NCBI 4677
EOL 4174

Շուշանազգիները (լատին․՝ Liliaceae) երկշաքիլավորների դասին պատկանող բույսերի ընտանիք է։ Շուշանազգիների ընտանիքում հաշվվում են բույսերի մոտ 4 հազար տեսակ, որոնք աճում են ամբողջ երկրագնդում։ Շուշանազգիների մեծ բազմազանություն կա հատկապես տափաստաններում և կիսատափաստաններում։ Դրանց մեծ մասը բազմամյա խոտաբույսեր են սոխուկներ կամ կոճղարմատներ հիշեցնող ձևափոխված ստորգետնյա ընձյուղներով։

Ձևաբանություն խմբագրել

Տերևները խոշոր են, ամբողջական, զուգահեռաջիղ կամ աղեղնաջիղ։ Շուշանազգիների ծաղիկները սովորաբար խոշոր են, վառ գունավորված, դասավորված են առանձին կամ ողկույզ հովանոց, հուրան և այլ ծաղկաբույլերով։ Ծաղկի մեջ կան ազատ կամ սերտաճած 6 պսակաթերթեր, 6 առէջ (երկու շրջանով 3 - ական), 1 վարսանդ։ Շուշանազգիների պտուղը բազմաթիվ սերմերով հատապտուղ է կամ տուփիկ։

Տարածված ցեղերը խմբագրել

Այս ընտանիքի մեջ է մտնում, օրինակ վարդակակաչը (Tulipa)։ Դա ամենատարբեր գույնի առանձին խոշոր ծաղիկներով դեկորատիվ սոխուկավոր բույս է։ Վարդակակաչի ծաղկաբույլը բաղկացած է 6 միատեսակ պսակաթերթերից՝ երկու շրջանով 3 - ական դասավորված։ Կոկոնում ծաղկապատի 3 արտաքին կանաչ տերևիկները ծածկում են 3 ներքին տերևիկներին։ Ծաղիկների բացվելուց հետո դրանք բոլորը վառ գունավորում են ստանում չբաժանվելով բաժակի և պսակի։ Ծաղկի մեջ կան 6 առէջներ` երկու շրջանով երեքական դասավորված, և մեկ վարսանդ` եռաթի սպիով։ Վարսանդի սերմնարանը բաժանված է 3 բնի, որոնցում գտնվում են բազմաթիվ սերմնաբողբոջներ։ Վարսանդի սերմնարանից զարգանում է տուփիկ պտուղը, որը հասունանալիս ճեղքվում է 3 փեղկի։ Մշակովի վարդակակաչներն ունեն հիբրիդային ծագում։ Վայրի վարդակակաչների շատ տեսակներ աճում են Միջին Ասիայում, Պովոլժիեի, Ղրիմի և Ուկրաինայի տափաստաններում։

Շուշանազգիների մյուս ներկայացուցիչը հովտաշուշանն է (Convallaria)։ Հողի տակ գտնվում է հովտաշուշանի երկարավուն կոճղարմատը. հողի մակերեսին դասավորվում են նրա լայն, աղեղնաջիղ տերևները։ Հովտաշուշանի սպիտակ հոտավետ ծաղիկները հավաքված են ողկույզ ծաղկաբույլում։ Աշնանը հասունանում են պտուղները՝ կարմիր հատապտուղները։ Դրանք, ինչպես և ամբողջ բույսը, թունավոր են։ Հովտաշուշանի ծաղիկներն ու տերևները օգտագործվում են որպես դեղամիջոց սրտային հիվանդությունների համար, ծաղիկներից ստացված եթերայուղն օգտագործվում է պարֆյումերիայում։

Շուշանազգիներից են բանջարաբույսեր սոխ (Allium)-ն ու սխտոր (Allium sativum)-ը, դեկորատիվ բույսերից՝ շուշան (Lilium), հակինթ (Hyacinthus), հալվե (Aloe), քլորոֆիտում (Chlorophytum), վիշապածառ (Cordyline), արմավաշուշանը (Yucca), ծնեբեկ (Asparagus)։ Ծնեբեկի որոշ սորտեր մշակում են որպես նրբահամ բանջարաբույսեր՝ սննդի մեջ օգտագործելով երիտասարդ ընձյուղներ։

Վայրի բույսերից կարելի են նաև ագռավաչք (Paris), ղանձլամեր (Veratrum) տեսակները (վերջին երկուսը թունավոր են) և այլն։

Գրականություն խմբագրել

  • Заливский И.Л., Лилии, М., «Государственное издательство сельской литературы» — 112, էջեր 112 — 112 էջ։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուշանազգիներ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուշանազգիներ» հոդվածին։