Քեննեթ Գլյոքլեր (գերմ.՝ Kenneth Glöckler, Ֆրիդրիխսհաֆեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, առավել հայտնի է, որպես Kay One), գերմանացի ռեփեր։

Kay One
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունգերմ.՝ Kenneth Glöckler
Նաև հայտնի է որպեսKay One
Ծնվել էսեպտեմբերի 7, 1984(1984-09-07)[1] (39 տարեկան)
Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Ժանրերհիփ հոփ
Մասնագիտությունռեփեր և երգիչ
Գործիքներվոկալ
ԱշխատավայրDeutschland sucht den Superstar, season 11?
Կայքprincekayone.de
 Kay One (rapper) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Քեննեթ Գլյոքլերը ծնվել է 1984 թվականի սեպտեմբերի 7-ին Բադեն-Վյուրթեմբերգի երկրամասի Ֆրիդրիխսհաֆեն քաղաքում։ Նրա հայրը զտարյուն գերմանացի է, իսկ մայրը՝ ֆիլիպինուհի։ Ապագա երաժշտի մանկությունն անցել է Ռավենսբուրգում։ Երաժշտության բնագավառում իր առաջին քայլերը Քեննեթը կատարել է տասներեք տարեկան հասակում, երբ անտառում գտնվելու ժամանակ նա իր ընկերոջ հետ փորձել է երգել։ Երկու երիտասարդներն ամբողջ օրն անցկացրել են երգելով[2]։

2001 թվականին՝ տասնվեց տարեկան հասակում, մասնակցել է Շտուտգարտում ընթացող գերմանացի ռեփերների ամենամեծ մրցաշարին և հաղթել է[3]։ Այդ հաղթանակից հետո Քեննեթ Գլյոքլերը իր ընկերոջ՝ Ջեյսուսի հետ ձեռնամուխ եղավ երաժշտական խմբի ձևավորման։ Մեկ տարի հետո երաժշտական խումբը կոչվեց «Royal Bunker» (այդ ժամանակ Քեննեթն ընդամենը տասնյոթ տարեկան էր)։ 

Չնայած խմբում ունեցած հաջողություններին՝ 2005 թվականին Kay One-ը լքեց խումբը և տեղափոխվեց Քյոլն։ Նոր քաղաքում նա դուետ կազմեց Էկո Ֆրեշի հետ, ում հետ էլ հետագայում ստեղծեց «Dream Entertainment» խումբը։ Սակայն կարճ ժամանակ անց ֆինանսական խնդիրների պատճառով Kay One-ը ստիպված է լինում թողնել Քյոլնը և վերադառնալ հայրենի քաղաք։ 2006 թվականին նա հանդիպում ունեցավ գերմանացի նշանավոր ռեփեր Բուշիդոյի հետ։ Երգչի հեղինակության բարձրացմանը նպաստեց Բուշիդոյի հետ համագործակցությունները։ Կարճ ժամանակահատվածում նա դարձավ Գերմանիայի և Ավստրիայի ամենահեղինակավոր ռեփերներից մեկը[4]։

2010 թվականին լույս տեսավ Kay One-ի դեբյուտային ալբոմը։ 2012 թվականին Kaye One-ը Red Café-ի հետ համատեղ թողարկել է նոր տեսահոլովակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. filmportal.de — 2005.
  2. Südkurier Medienhaus. «Friedrichshafen:». SÜDKURIER Online. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
  3. Die ganze Musik im Internet: Charts, Neuerscheinungen, Tickets, Genres, Genresuche, Genrelexikon, Künstler-Suche, Musik-Suche, Track-Suche, Ticket-Suche - musicline.de musicline.de. Retrieved 9 March 2015.
  4. «Kay One unterschreibt bei Bushido». Hiphop.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Kay One» հոդվածին։