Kadebostany, շվեյցարական երաժշտական խումբ, ստեղծվել է 2008 թվականին Ժնևում։ Ավելի հայտնի է դարձել «Teddy Bear» (2015)[1][2], «Castle in the Snow» (2015)[3][4] և «Mind if I Stay» (2017)[5] սինգլներով։

Kadebostany
Ժանրերէլեկտրոնային երաժշտություն
Գործունեություն2008
Կայքkadebostany.com
 Kadebostany Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ի սկզբանե եղել է Kadebostan, որի իրական անունն է Ուիլյամ Ջերեմի։

Խումբն իր առաջին ալբոմը թողարկել է 2011 թվականին «Songs From Kadebostany» անվանումով։ Այն էլեկտրոնային երաժշտություն էր՝ շեփորների հնչյուններով։ Խմբի երաժշտական ստեղծագործությունները փոփ, սոուլ և արևելաեվրոպական ֆոլկի հետաքրքիր համադրություններ են՝ երբեմն երաժշտական նվագախմբի ուղեկցությամբ։

2012 թվականին խմբին միացավ Ամինա Քադելին, որը խմբի երաժշտությանն ավելացրեց ռեփի և ալտերնատիվ ռոքի երանգներ։

«Kadebostany» անվանումը նշանակում է «Կադեբոստանի եվրոպական պետություն»։ Խումբն իրեն ներկայացնում է որպես մեկ ամբողջական պետություն, որը հիմնված է ազատության և ստեղծագործական արարման սկզբունքների վրա՝ սեփական նախագահ Կադեբոստանով և երկրի ձայնը հանդիսացող ազգային կնոջով՝ Ամինայով։

2016 թվականին խմբին միացավ կիթառահարուհի և վոկալիստ Քրիստինան, որը, ըստ Կադեբոստանի, երկրի գլխավոր գանձարանն է՝ նկատի ունենալով, որ Քրիստինայի տաղանդն իսկական գանձ է։

«Pop Collection» ալբոմի թողարկումից հետո խումբը մեծ ճանաչում ձեռք բերեց հայրենիքում։ «Castle in the Snow» սինգլը զբաղեցրեց հիթ-շքերթների առաջին հորիզոնականը։ Ալբոմի հաջողության շնորհիվ խումբը հայտնվեց շվեյցարական Swiss Music Awards մրցանակաբաշխության մի շարք անվանակարգերում՝ «Best Talent - National», «Best Live Act - National» և «Best Act - Romandie» կատեգորիաներում։ Ալբոմի տարածման համար խումբը պետք է մեկներ շրջագայությունների դեպի Շվեյցարիա, Թուրքիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Ավստրիա, Կանադա, Գերմանիա, Հունաստան, Սլովակիա և Չեխիայի Հանրապետություն։

2016 թվականի հուլիսի 23-ին խումբը հաջողությամբ ելույթ ունեցավ «Europa Plus Live 2016» շոուի ժամանակ՝ կատարելով իր ամենահաջողակ սինգլներից «Teddy Bear»-ը և «Castle In The Snow»-ն։ Ելույթի ժամանակ մի խումբ պարողներ քայլարշավ էին անում Կադեբոստանի երկրի դրոշներով։

  «Կադեբոստանի Հանրապետությունը գտնվում է Իտալիայից հյուսիս, Շվեյցարիայից արևելք և Թուրքիայից արևմուտք, - ասում է նախագահը, - Ես որոշել եմ այդ պետությունը ստեղծել յոթ տարի առաջ, իմ նպատակն է փոխել համաշխարհային փոփ երաժշտությունը։ Կադեբոստանը գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև, այն Արևմուտք չէ և ոչ էլ Արևելք է, այլ կաթսա է, որտեղ հանդիպում են տարբեր մշակույթներ։ Իսկ մեր խումբը այդ երկրի դեսպաններն են»։ Իրենց տեսանյութերում կադեբոստանցիները հաճախ հայտնվում են տարբեր ժամանակների զինվորական համազգեստով, նրանց հիշողության մեջ մեկ հայտնվում են Laibach-ի տոտալիտար գեղագիտության սլովենական երկրպագուները, մեկ՝ Ֆրեդի Մերկուրիին՝ իր ուսապարկով։ Նախագահն արտաքինով շատ նման է վերջինիս, այդ պատճառով նա հաճախ է պատասխանում նրա մասին հարցերին։ «Ինձ դուր է գալիս Մերկուրիի մոլոդրամատիզմը, այն, թե նա, գտնվելով բեմում, ինչպես է կառավարել մարդկանց զգացմունքները․ մի պահ նա կարող էր թվալ ուրախ և բաց, ապա փակվում էր և սկսում պատմել ինչ-որ անձնական պատմություն։ Ինձ համար լավ շոուն ենթադրում է այդպիսի հուզական տատանումներ, որտեղ հանդիսատեսը հասցնում է մեկ ժամվա ընթացքում և՛ ժպտալ, և՛ լաց լինել»։  

2018 թվականի փետրվարի 25-ին խումբը թողարկեց նոր ալբոմ՝ «Monumental» անվանմամբ։ Ալբոմի տարածման շրջանակներում խումբը ելույթ ունեցավ «Вечерний Ургант»[6] հաղորդման ժամանակ, «Европа Плюс Акустика» նախագծում[7], «ENERGY» ռադիոյով[8], ինչպես նաև երկու մեծ համերգ տվեց Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։

2018 թվականի հուլիսի 15-ին խումբը ելույթ ունեցավ Վոլգոգրադում՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողության ժամանակ։

Կազմ խմբագրել

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

  • 2011 - «From Kadebostany»
  • 2013 - «Pop Collection»
  • 2017 - «Monumental. Chapter 1»
  • 2018 - «Monumental»[9]

Սինգլներ խմբագրել

  • 2013 - «Walking with a Ghost»
  • 2013 - «Crazy in Love»
  • 2013 - «Jolan»
  • 2014 - «Palabras»
  • 2014 - «Castle in the Snow»
  • 2016 - «Frozen To Death»
  • 2018 - «Save me»
  • 2018 - «Save me» (Guillaume de Kadebostany remix)

Տեսահոլովակներ խմբագրել

  • 2014 - «Walking with a Ghost»[10]
  • 2013 - «Jolan»[11]
  • 2014 - «Castle in the Snow»[12]
  • 2017 - «Frozen To Death»[13]
  • 2018 - «Save me»[14]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Kadebostany - слушать на радио онлайн - MOSKVA.FM» (ռուսերեն). moskva.fm. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  2. Европа Плюс Онлайн Радио | Online Radio Europa Plus. «Итоговый ЕвроХит Топ 40 2016 - Программы - Европа Плюс Онлайн Радио | Online Radio Europa Plus» (ռուսերեն). Европа Плюс Онлайн Радио | Online Radio Europa Plus. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  3. «Чарты, рейтинги, хит-парады». 2015 թ․ ապրիլի 23. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  4. «The Avener & Kadebostany - Castle In The Snow(послушать музыку, посмотреть видео клип)». www.tophit.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  5. «Kadebostany - «Mind if I Stay». Вечерний Ургант. Фрагмент выпуска от 21.03.2018» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  6. Вечерний Ургант (2018 թ․ մարտի 21). «Вечерний Ургант. Kadebostany – Mind If I Stay (21.03.2018)». Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  7. «KADEBOSTANY» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  8. Радио ENERGY (2018 թ․ մարտի 21). «Kadebostany - Mind If I Stay, Save Me, Castle in the Snow на Радио ENERGY». Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  9. «MONUMENTAL, by kadebostany». kadebostany. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  10. KADEBOSTANY (2012 թ․ հուլիսի 7). «KADEBOSTANY - Walking with a Ghost (OFFICIAL MUSIC VIDEO)». Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  11. KADEBOSTANY (2013 թ․ հոկտեմբերի 24). «KADEBOSTANY - Jolan (OFFICIAL MUSIC VIDEO)». Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  12. KADEBOSTANY (2014 թ․ սեպտեմբերի 12). «KADEBOSTANY - Castle in the Snow (Official Video)». Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  13. KADEBOSTANY (2016 թ․ մայիսի 26). «KADEBOSTANY - Frozen To Death (Official Video)». Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  14. KADEBOSTANY (2018 թ․ փետրվարի 16). «KADEBOSTANY - SAVE ME (Official Video)». Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Kadebostany» հոդվածին։