«Jolene» (հայերեն՝ Ջոլին), հեղինակ-կատարող Դոլլի Փարթոնի քանթրի-երգը։ Առաջին անգամ որպես սինգլ թողարկվել է 1973 թվականի հոկտեմբերին, իսկ մեկ տարի անց դուրս է եկել երգչուհու համանուն ալբոմը։ Երգը դարձել է Փարթոնի ամենահաջողակ ձայնագրություններից մեկը՝ 1974 թվականին գլխավորելով ամերիկյան քանթրի-հիթ-շքերթը, ինչպես նաև կանադական, բրիտանական, իռլանդական և շվեդական հիթ-շքերթներում զբաղեցրել է հաջողակ դիրքեր։ 2004 թվականին «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգեր ըստ Rolling Stone ամսագրի» ցանկում զբաղեցրել է 217-րդ հորիզոնականը։

«Jolene»
«Jolene» սինգլի շապիկը (Դոլլի Փարթոն, 1974)
Դոլլի Փարթոնի սինգլը
«Jolene» ալբոմից
«Բ» կողմ«Love, You're So Beautiful Tonight»
Թողարկված1973 թվականի հոկտեմբեր
Ֆորմատ7”
ՁայնագրվածRCA Studio B, Նեշվիլ, Թենեսի, 1973 թվականի մայիսի 22
Ժանրքանթրի փոփ
ԵրգահանԴոլլի Փարթոն
Տևողություն2:43
ԼեյբլRCA
ՊրոդյուսերԲոբ Ֆերգյուսոն
Դոլլի Փարթոնի սինգլների ժամանակագրություն
«1973»
(Traveling Man)
«Jolene»
(1974)
«I Will Always Love You»
(1974)

Բնօրինակ տարբերակԽմբագրել

ՊատմությունԽմբագրել

Երգը պատմում է մի տնային տնտեսուհու մասին, որն ամուսնուն սկսել է խանդել Ջոլին անունով աղջկա նկատմամբ և խնդրում է նրան չհրապուրել իր տղամարդուն։ Հարցազրույցներից մեկում Դոլլի Փարթոնը խոստովանել է, որ այդ երգի ստեղծման համար իրեն ոգեշնչել է բանկի գանձապահը, որը, ինչպես իրեն է թվացել, սիրաշահել է իր ամուսնուն՝ Կարլ Թոմաս Դինին։ Իր անունը նա ստացել Է Ջոլին անունով շիկակարմիր մազերով, կանաչաչյա աղջկա պատվին, որը երգչուհուց համերգներից մեկի ժամանակ ստորագրություն է խնդրել[1]։

Հետագայում «Jolene»-ի քավեր տարբերակները ձայնագրել են շատ կատարողներ, այդ թվում՝ Օլիվիա Նյուտոն-Ջոնը, «The White Stripes»-ը, «Strawberry Switchblade»-ը, Սոֆի Էլլիս-Բեքստորը, Մայլի Սայրուսը, Աննեկե վան Խիրսբերխենը։ 2011 թվականին Քիթ Ուրբանը, Ջոն Մեյերը և Նորա Ջոնսը Դոլլի Փարթոնին նվիրված «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ կատարել են այս երգը։

2016 թվականին Փարթոնը Pentatonix խմբի հետ վերաձայնագրել է «Jolene» ակապելլա-տարբերակը և դարձել պատմության մեջ միակ կատարողը, որի հիթերը հայտնվել են «Hot Country Songs»-ի թոփ 20-ում վերջին 6 տասնամյակների ընթացքում անընդմեջ (1960-ական, 1970-ական, 1980-ական, 1990-ական, 2000-ական և 2010-ական թվականներին)[2]։

Հիթ-շքերթներԽմբագրել

Հիթ-շքերթ (1973-76) Բարձրագույն
դիրք
  Կանադա (RPM)[3] 84
  Կանադա Adult Contemporary Songs (RPM)[4] 40
  Կանադա Country Singles (RPM)[5] 1
  Tracklisten[6] 19
  Իռլանդիա (IRMA)[7] 8
  Sverigetopplistan[8] 16
  UK Singles Chart[9] 7
  Billboard Hot 100[10] 60
  ԱՄՆ Adult Contemporary (Billboard)[11] 44
  ԱՄՆ Country Songs (Billboard)[12] 1

ՀավաստագրումներԽմբագրել

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Դանիա (IFPI Denmark)[13] Gold 5000^
Մեծ Բրիտանիա (BPI)[14] Silver 200 000^

^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Melissa Block (October 9, 2008), Dolly Parton's 'Jolene' Still Haunts Singers, NPR, http://www.npr.org/templates/transcript/transcript.php?storyId=95520570 
  2. «Dolly Parton Is First Artist With Top 20 Hits on Hot Country Songs Chart in Each Decade Since the '60s»։ Billboard։ Վերցված է 28 сентября 2016 
  3. «Top Singles - Volume 21, No. 3, March 02 1974»։ RPM։ Collectionscanada.gc.ca։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-21-ին։ Վերցված է հոկտեմբերի 30, 2012 
  4. «Adult Contemporary - Volume 21, No. 2, February 23, 1974»։ RPM։ Collectionscanada.gc.ca։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-21-ին։ Վերցված է հոկտեմբերի 30, 2012 
  5. «Country Singles - Volume 21, No. 1, February 16, 1974»։ RPM։ Collectionscanada.gc.ca։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-23-ին։ Վերցված է հոկտեմբերի 30, 2012 
  6. Danishcharts.com — Dolly Parton — Jolene. Tracklisten. Hung Medien.
  7. «The Irish Charts - Search the Charts - Jolene»։ Irish Recorded Music Association. Irishcharts.ie։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-09-ին։ Վերցված է հոկտեմբերի 30, 2012 
  8. Swedishcharts.com — Dolly Parton — Jolene. Singles Top 60. Hung Medien.
  9. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  10. Dolly Parton Album & Song Chart History Billboard Hot 100 for Dolly Parton.
  11. «Chart Search Results - Adult Contemporary 1974-02-23»։ Billboard.biz։ Վերցված է հոկտեմբերի 30, 2012 (չաշխատող հղում)
  12. [[[:Կաղապար:AllMusic]] «Dolly Parton Awards»]։ AllMusic։ Վերցված է November 2, 2012 
  13. «Cerificeringer» (Danish)։ IFPI Denmark։ Վերցված է 30 October 2012 
  14. «British single certifications – Dolly Parton – Jolene»։ British Phonographic Industry  Select singles in the Format field. Select Silver in the Certification field. Type Jolene in the "Search BPI Awards" field and then press Enter.


Արտաքին հղումներԽմբագրել