From Her to Eternity՝  Nick Cave and the Bad Seeds խմբի դեբյուտային ալբոմ, որը թողարկվել է 1984 թվականին։

From Her to Eternity

Nick Cave and the Bad Seeds
Ստուդիական ալբոմ
Թողարկված1984 թվականի հուլիսի 18–ին
Ձայնագրված1983 թվականի սեպտեմբեր–հոկտեմբեր Miloco Studios–ում
1984 թվականի մարտին Trident Studios–ում
ԺանրՊոստ փանկ, էքսպերիմենտալ ռոք
Տևողություն54:36
Լեզուանգլերեն
ԼեյբլMute Records
ՊրոդյուսերՄարկ Էլիս, Միկ Հարվի

Nick Cave and the Bad Seeds-ի ալբոմների ժամանակագրություն
The Firstborn Is Dead

Ալբոմի մասին խմբագրել

The Birthday Party խմբի փլուզումից հետո Նիկ Քեյվը ստեղծել է նոր կոլեկտիվ, որում ընդգրկվել են The Birthday Party-ի մասնակից Միք Հարվին, Einstürzende Neubauten-ի մասնակից Բլիքսա Բառգելդը, Magazine-ի մասնակից Բարրի Ադամսոնը և գործազուրկ Հյուգո Ռեյսը։ Խմբի առաջին ելույթը տեղի է ունեցել 1983 թվականին Մելբուռնում, Ամանորի նախօրեին, այդ ժամանակ այն դեռ կրում էր Nick Cave — Man Or Myth? անունը։ Հաջորդած շրջագայությունների ընթացքում խումբը կոչվել է Nick Cave and the Cavemen և, ի վերջո, Nick Cave and the Bad Seeds[1]։ The Bad Seeds բառակապակցությունը վերաբերվում է ցածրորակ թմրանյութի, ինչպես նաև սա The Birthday Party Mutiny/The Bad Seed–ի վերջին մինի ալբոմինի հղումն է։ From Her to Eternity-ի մեծ մասը ձայնագրվել է 1984 թվականին Լոնդոնում, «Saint Huck»–ը, «Wings off Flies»–ը և «A Box for Black Paul»–ը ձայնագրվել են դրանից մեկ տարի առաջ։ Ալբոմի անվանումը հղում է ամերիկյան «From Here to Eternity» դրամային։ From Her to Eternity–ն չափազանց դրական է ընդունել քննադատների, օրինակ, Քրիս Լոնգն այն անվանել է «անկատար, ներքին, հետաքրքիր և վերջապես դասական»[2]։

Կոմպոզիցիաների ցանկ խմբագրել

# Վերնագիր Տևողություն Հեղինակ(ներ)
1. Avalanche 5:13 Լեոնարդ Քոհեն
2. Cabin Fever! 4:00 Քեյվ, Բառգելդ
3. Well of Misery 5:25 Քեյվ
4. From Her to Eternity 5:33 Քեյվ, Ռեյս, Ադամսոն, Հարվի, Անիտա Լեյն
5. In the Ghetto * 4:06 Մակ Դևիս
6. The Moon is in the Gutter * 2:36 Քեյվ
7. Saint Huck 7:22 Քեյվ
8. Wings off Flies 4:06 Քեյվ, Պիտեր Սաթքլիֆ, Ջիմ Թերլուել
9. A Box for Black Paul 9:42 Քեյվ
10. From Her to Eternity * 4:35 Քեյվ, Լեյն, Բառգելդ, Ռեյս, Ադամսոն, Հարվի

Նշում։ * նշված երգերը 1987 թվականին ավելացվել են CD–ում։

Ձայնագրման մասնակիցներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել