eFootball Pro Evolution Soccer 2020, (կարճ՝ eFootball PES2020), ֆուտբոլային սիմուլյատոր ոճի խաղ մշակված PES Productins-ի և թողարկված Konami-ի կողմից, Microsft Windows, PlayStation 4, Xbox One, Android և IOS-ի համար[4]։ Խաղը Pro Evolution Soccer խաղաշարքում 19-րդ է, որ թողարկվեց 2019 թվականի սեպտեմբերի 10-ին։ Խաղի այս տարբերակի անունը կրել է որոշակի փոփոխություն՝ անվան սկզբնամասում ավելացել է «eFootball»-ը, ինչը արտացոլում է խաղի առցանց խաղալու հնարավորությունը։ Լեոնել Մեսսին վերադարձել է խաղի կազմին, որտեղ նա վերջին անգամ հայտնվել էր Pro Evolution Soccer 2011-ի ժամանակ[5]։

EFootball Pro Evolution Soccer 2020
Изображение логотипа
ՄշակողKonami
ՀրատարակիչKonami
ԴիստրիբյուտորHumble Store, Steam և PlayStation Store
Միջերեսի լեզուանգլերեն
Սերիայի մասeFootball
ՆախորդPro Evolution Soccer 2019?
ՀաջորդeFootball PES 2021
Սպորտի տեսակֆուտբոլ
Թողարկման թվականսեպտեմբերի 10, 2019[1]
ՊլատֆորմներPlayStation 4, Xbox One և Windows[2]
ՇարժիչFox Engine
Ժանրassociation football video game?
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ[2], բազմակառավարելի խաղ[2] և կոոպերատիվ ռեժիմ[2]
ESRBբոլորի համար[3]
Կրիչթվային բաշխում
Կառավարումգեյմփադ, ստեղնաշար և մկնիկ
🌐konami.com/wepes/2020/as/en-us/ps4(անգլ.)
 EFootball Pro Evolution Soccer 2020 Վիքիպահեստում

Ակումբային համագործակցություն խմբագրել

Բարսելոնա ՖԱ խմբագրել

Հայտարարվեց, որ Konami-ի և Բարսելոնայի միջև կնքված պայմանագիրը թարմացվել է, ինչն էլ նշանակում է, որ իսպանական ակումբը շարունակում է մնալ eFootball PES 2020-ում[6]։

Մանչեսթեր Յունայթեդ խմբագրել

Մանչեսթեր Յունայթեդը և Konamin նույնպես կնքեցին պայմանագիր ինչն էլ ասում է այն մասին, որ խաղացողները կարող են տեսնել Մանչեսթեր Յունայթեդի պաշտոնական լոգոն, մարզադաշտը և լիզենզավորված խաղացողներին։ Ակումբի ներկայիս կազմը նույնպես ստեղծել է ամբողջ մարմին սկանավորման շնորհիվ, ինչն էլ թույլ է տալիս ավելի իրական տեսք հաղոդել խաղին[7]։

Բավարիա Մյունխեն խմբագրել

Դեմո տարբերակի թողարկումից հետո, որը կայացավ 2019 թվականի հուլիսի 30-ին[8], Մյուխենյան Բավարիան դարձավ խաղի պաշտոնական հովանավորներից մեկը[9]։ Հասանելի է դարձել նաև Բավարիայի տնային մարզադաշտը՝ Ալյանց Արենանան։

Յուենտուս խմբագրել

Յուվենտուսը 25 տարվա մեջ առաջին անգամ Konami-ի հետ կնքեց բացառիկ պայմանագիր։ Խաղացողները կարող են խաղում տեսնել ակումբի մարզահագուստը, ֆուտբոլիստների անունները և տնային մարզադաշտը[10]։

Արսենալ խմբագրել

2019 թվականի հունիսի 28-ին, Արսենալը հայտարարեց, որ կնքել է 3 տարվա բացառիկ համագործակցության պայմանագիր Konami-ի հետ, և այսպիսով խաղում կհայտնվի խիստ մանրամասն մշակված Էմիրեյթս մարզադաշտը[11]։

Խաղային ռեժիմներ խմբագրել

Խաղում ավելացել է նոր ռեժիմ, որ կրում է Matchday անունը[12]։

«Մաստեր լիգան» նույնպես ստացել է մի շարք թարմացումներ, առաջին հերթին ավելացել են սյուժետային տեսարանները՝ մարզումները, մամլո ասուլիսները, հանդիպումները, որոնք հիմնականում իրականացվում են տվյալ խաղացողների պատասխանների միջոցով։

Թիմեր խմբագրել

Առաջնություններ խմբագրել

Խաղում 18 առաջնություններ ամբողջությամբ լիցենզավորված են։ Այդ առաջնությունները ունեն իրական խաղացողներ, համարներ և լոգոտիպներ, սակայն բրազիլական առաջնության որոշ խաղացողներ դեռևս հայտնվում են ընդհանուր անուններով[13]։ Խաղում ավելացվել են երեք նոր լիցենզավորված առաջնություններ՝ իտալական Serie A և Serie B և բրազիլական Campeonato Brasileiro Série B[13][14]։

Konami-ն 2014 թվականից ի վեր պահպանում է AFC Champions League-ն, PES 2020-ում այն նույնպես կա[13]։

Այս խաղում անգլիական Պրեմիեր Լիգան (բացի Մանչեսթեր Յունայթեդից ու Արսենալից), Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջնությունը, իսպանական Լա Լիգան (բացառապես Բարսելոնաից և Մալյորկաից) և Segunda División շարունակում են մնալ առանց լիցենզիայի, ինչպես և նախկին տարբերակում։ Սակայն այս առաջնություններում հասանելի կլինեն իրական խաղացողներ։ Serie A-ի բոլոր թիմերը, բացի Բրեշիաից լիցեզնավորված են։

Մրցանակներ խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա Արդյունք Հղում
2019 Game Critics Awards Best Sports Game Հաղթանակ [15]
Gamescom Առաջադրված [16]
2019 Golden Joystick Awards Best Multiplayer Game Առաջադրված [17]
Titanium Awards Best Sports/Racing Game Առաջադրված [18]
The Game Awards 2019 Առաջադրված [19]
2020 NAVGTR Awards Control Design, 2D or Limited 3D Առաջադրված [20]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Игромания (ռուս.) — 1997. — ISSN 1560-2583
  2. 2,0 2,1 2,2 2,3 Steam — 2003.
  3. ESRB rating database
  4. «eFootball PES 2020 Release Date set for 10th September!». PRO EVOLUTION SOCCER 2019 (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  5. «eFootball PES 2020 GLOBAL COVER REVEALED AND DEMO AVAILABLE TODAY». Konami. 2019 թ․ հուլիսի 30. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  6. «FC Barcelona renews agreement with KONAMI, with Messi to appear on the cover of the new edition of eFootball PES 2020». www.fcbarcelona.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  7. «Man Utd teams up with Konami on new PES 2020 football video game». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  8. «eFootball PES 2020 Demo is Coming Out This Month - Esports News». EsportsTalk.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  9. «FC Bayern München - KONAMI Official Partnership». eFootball PRO EVOLUTION SOCCER 2020 - Partner Bayern Munich (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  10. «Juventus to be called Piemonte Calcio in Fifa after PES deal». BBC. 2019 թ․ հուլիսի 16. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.
  11. «Partnership with KONAMI extended». arsenal.com. Arsenal FC. 2019 թ․ հունիսի 28. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  12. «PES 2020 announced: Messi, Ronaldinho & Iniesta show off new gameplay, Master League & Matchday». realsport101.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
  13. 13,0 13,1 13,2 «Licenses and Stadiums List». konami.com. Konami. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  14. Pangalos, Phil (2019 թ․ հոկտեմբերի 9). «*BREAKING* PES 2020 continues to add new licences a whole month after release». realsport101. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
  15. Nunneley, Stephany (2019 թ․ հունիսի 27). «E3 2019 Game Critics Awards – Final Fantasy 7 Remake wins Best of Show». VG247. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  16. Milligan, Mercedes (2019 թ․ օգոստոսի 15). «Gamescom Award 2019 Nominees Revealed». Animation Magazine. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  17. Tailby, Stephen (2019 թ․ սեպտեմբերի 20). «Days Gone Rides Off with Three Nominations in This Year's Golden Joystick Awards». Push Square. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  18. «Titanium Awards 2019». Fun & Serious Game Festival. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  19. Winslow, Jeremy (2019 թ․ նոյեմբերի 19). «The Game Awards 2019 Nominees Full List». GameSpot. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  20. «2019 Nominees». National Academy of Video Game Trade Reviewers. 2020 թ․ հունվարի 13. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.