Արտիճուկ

բույսերի ցեղ
(Վերահղված է Cynaraից)
Արտիճուկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Տատասկափշայիններ (Carduoideae)
Տրիբա Cynareae
Ցեղ Արտիճուկ (Cynara)
L., 1753

Կանկառ,գորտապաշար,Արտիճուկ (լատին․՝ Cynara), բարդածաղկավորների (Asteraceae) ընտանիքին պատկանող խոշոր ծաղիկներով բույս։

Ստուգաբանություն խմբագրել

Ռուսերերն «артишок» բառը, վերցվել է անգլ.՝ artichoke, իտալ.՝ articicco, carciofo բառերից, որն էլ իր հերթին վերցվել է արաբ․՝ al-khurshūf‎‎ (الخرشوف)[1][2] բառից։

Բուսաբանական նկարագիր խմբագրել

Ուղիղ ցողունով բազմամյա խոտաբույսեր են։

Տերևները լայն, փետրաձև, ծածկված սպիտակ մազմզուկներով։

Զամբյուղները խոշոր են, մոտ 7,5 սմ տրամագծով։ Սերմերը ձվաձև են։

Տարածում խմբագրել

Հայրենիքը՝ Միջերկրածովյան շրջան և Կանարյան կղզիներ։ Լայնորեն տարածված է Ավստրալիայում և Հարավային Ամերիկայում։

Գերադասում են չորային, տաք կլիման։

Դասակարգում խմբագրել

Տաքսոնոմիա խմբագրել

Արտիճուկի ցեղը մտնում է Աստղածաղկազգիներ (Asteraceae) ընտանիքի և Բարդածաղկավորներ (Asterales) կարգի մեջ։


  ևս 12 ընտանիք (համաձայն APG II համակարգի)   մոտ 10 տեսակ  
         
  կարգ Բարդածաղկավորներ     ցեղ Արտիճուկ     Cynara cornigera
               
  բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր     ընտանիք Աստղածաղկազգիներ     Cynara cardunculus    
             
  ծակավոր բույսերի 44 կարգ (համաձայն APG II համակարգի)   մոտ 900-1000 ցեղ   Cynara syriaca
     

Տեսակներ խմբագրել

 
Արտիճուկ իսպանական

Գոյություն ունի մոտ 10 տեսակ.

Կիրառություն խմբագրել

Արտիճուկի զամբյուղիկն ու տերևները պարունակում են շատ թթուներ, ինչպես նաև բջջահյութ, որն, իհարկե, այնքան էլ լավ չէ նրանց, ովքեր աղիների բորբոքում ունեն։ Արտիճուկի բուժական ազդեցությունը պայմանավորված է նրա բաղադրության մեջ մտնող կենսաբանական ակտիվ միացություններով։ Դրանցից ամենակարևորն են կոֆեիլխիաթթուներն ու դաբաղանյութերը։ Բացի այդ, արտիճուկն իր մեջ պարունակում է սպիտակուցներ, ասկորբինաթթու, կարոտին, B1, B2 վիտամիններ, ինուլին և այլն։

Արտիճուկից պատրաստված ճաշատեսակները շատ օգտակար են նրանց, համար ում ստամոքսի թթվայնությունը բարձր է։ Սակայն ստամոքսահյութի ցածր թթվայնության ու արյան ցածր ճնշման դեպքում խորհուրդ չի տրվում արտիճուկ օգտագործել։

Արտիճուկի թուրմն օգտագործում են նաև լյարդի ու լեղուղիների հիվանդության դեպքում։ Իր մեջ եղած ցինարինի պարունակության շնորհիվ այն նպաստում է խոլեստերինի պակասեցմանը։

Արտիճուկի ծաղիկների թուրմը շատ օգտակար է մրսածության, շնչուղիների բորբոքային հիվանդությունների դեպքում։ Այն նաև հիանալի միջոց է այրոցի, ալկոհոլը չարաշահելու արդյունքում առաջացած ընդարմության դեմ, լավացնում է մարսողությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Фасмер М. Этимологический словарь русского языка. — Прогресс. — М., 1964–1973. — Т. 1. — С. 89.
  2. Prati A. Vocabolario Etimologico Italiano. — Torino: Garzanti, 1951. — С. 230.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 236  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտիճուկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտիճուկ» հոդվածին։