Crossout, հետապոկալիպսիսյան էքշն ժանրի համակարգչային բազմամասնակցային օնլայն-խաղ երրորդ՝ դեմքից[3]։ Խաղի հիմքը կազմված է զրահապատ մեքենաներով սեսիոն PvP-մարտերից, ինչպես նաև PvE-միսիաներից, ծեծկռտուքներից, վարկանիշային և կլանային մարտերից։ Բացի այդ, խաղի հիմնական տարրերից մեկը շուկան է, խաղի ընթացքում առևտուրը և հաստոցների վրա դետալների ստեղծումը[4]։

Crossout
ՄշակողՌուսաստան Targem games
ՀրատարակիչԵրկիր Gaijin Entertainment
ԴիստրիբյուտորSteam, Microsoft Store և PlayStation Store
Միջերեսի լեզուանգլերեն[1], ռուսերեն[1], գերմաներեն[1], իսպաներեն[1], ճապոներեն[1], թայերեն[1], ֆրանսերեն[1] և կորեերեն
Անոնսի թվականՄայիսի 18, 2015
Թողարկման թվականՄայիսի 30, 2017
ՊլատֆորմներԱՀ (Windows), Xbox One, Playstation 4
ՇարժիչHammer Engine
Վերջին տարբերակ0.9.95
ԺանրMMO-action
Խաղի ռեժիմ

Բազմամասնակցային

Միամասնակցային
Տարիքային
վարկանիշներ
12+
ESRBESRB T[2]
Կրիչթվային բաշխում
Կառավարումստեղնաշար, մկնիկ, գեյմփադ
🌐crossout.net
 Crossout Վիքիպահեստում

Խաղի մշակողը հանդիսանում էTargem Games ռուսական ստուդիան, հրատարակիչը՝ Gaijin Entertainment ստուդիան է։

Խաղը գտնվում է ԲԲԹ փուլում (Բաց Բետա-Թեստավորում

Խաղային աշխարհ խմբագրել

Նախապատմություն խմբագրել

2027 թվականին մոլորակը համակվել է առեղծվածային համաճարակով, որը գրեթե միաժամանակ սկսեց ամբողջ Երկրի վրա։ Նրանք, ովքեր առաջին օրը չէին մահանում, զգում էին հալյուցինացիաներ և գլխացավեր, խենթանում էին և իրենց կյանքից զրկում։ Հիվանդության աղբյուրը, որը ստացել է լրագրողներից Քրոսաութ անվանումը, և մարդկանց վրա ունեցած ազդեցության բնույթը չէր կարող հայտնաբերվել։

Մինչ լրատվամիջոցները դեռ աշխատում էին, հնչվեց հիվանդության բնույթի մասին մի քանի վարկած։ Ոմանք պնդում էին, որ բջջային հեռախոսների և հեռուստատեսությունների ճառագայթումը վարակվել է տեղեկատվական վիրուսով ահաբեկչական հարձակումների հետևանքով։ Մեկ այլ վարկածի համաձայն, տեղի է ունեցել մթնոլորտի վարակում երկնաքարի վերջին անկման արդյունքում։ Ինչ-որ մեկը խոսում էր էվոլյուցիոն թռչքի և նոր մարդկության մասին։

Մոլորակը խեղդվեց քաոսից։ Մարդիկ փախչում էին քաղաքներից, որոնք վերածվել են զանգվածային գերեզմանների։ Շատերը փորձում էին փրկվել օգտագործելով հակագազներ և պաշտպանիչ դիմակներ, ամբողջությամբ հրաժարվելով էլեկտրոնային սարքերից։ Բայց ամեն ինչ ապարդյուն էր, և մի քանի սարսափելի ամիսների ընթացքում մարդկային քաղաքակրթությունը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել էր։

Մարդկիկ, ովքեր ողջ են մնացել Քրոսաութի աղետում, աստիճանաբար սկսեցին փոխվել, տասնհինգ տարի անց փոխակերպումները սկսեցին դրսևորվել նույնիսկ արտաքնապես։ Առավել նկատելի մետամորֆոզները տեղի են ունեցել աչքերում՝ ոմանցը սկսեցին պայծառանալ, մյուսների մոտ սկսեցին հիշեցնել սև վիհեր։ Որպեսզի կողմնակիներից թաքցնեն իրենց շեղումների բնույթը, մարդիկ սկսեցին ծածկել դրանք խիտ հագուստի և մուգ ակնոցների տակ։

Անցել է 26 տարի Քրոսաութից։ Շատերը հուշում են, թե ինչպես էին ապրում նախկինում։ Ինչպես միշտ, ինչ-որ մեկը փորձում է վերակառուցել հին աշխարհը, իսկ ինչ-որ մեկը վայելում էր այդ քաոսը և կործանումները։ Բայց կան մարդիկ, որոնց մեջ գրեթե մարդկայնություն չի մնացել։ Նրանք թաքցնում են իրենց դեմքերը դիմակների տակ և նրանց շարժառիթները հայտնի չեն[5]։

Նկարագրություն խմբագրել

Crossout-ի իրադարձությունները տեղի են ունենում 2048 թվականին (իրական ամսաթվից 30 տարի անց), քաղաքակրթության ավերակների վրա։ Ողջ մնացածներին սպասվում է անողորմ պայքար արժեքավոր ռեսուրսների համար։ Նրանց հիմնական զենքը կլինի զրահապատ մեքենաներ, հավաքված ամեն ինչից, որոնք գտնվում են հետապոկալիպսիսյան աշխարհի հեռուներում[6]։

Crossout-ի սյուժեն կապված է Ex Machina խաղի հետ, մշակված Targem Games-ի կողմից[7][8]։

Խաղային պրոցես խմբագրել

զրահապատ մեքենաների ստեղծում խմբագրել

Խաղի գլխավոր առանձնահատկությունը՝ զրահապատ մեքենաներն են, որոնք խաղացողն ինքնուրույն ստեղծում է տարբեր մասերից և նյութերից, ձեռք բերած ճակատամարտում կամ շուկայում այլ խաղացողներից գնած։ Մեքենայի գլխավոր մասերն են խցիկը, պլատֆորման և զանազան գործածականներ՝ պարտադիր մեքենայի ստեղծման համար։ Մնացած մանրամասները, ինչպիսիք են զրահը, զենքը, սպառազինությունը, գեներատորները, արագացուցիչները և այլ սարքերը, թեև պարտադիր չեն մարտում մասնակցության համար, բայց ավելի արդյունավետ են մարտական առումով։

Crossout-ում կա զրահապատ ավտոմեքենաների կաղապարներ և պատրաստի մոդելներ։ Կան մի քանի տեսակի կաղապարներ; ֆրակցիոն զրահապատ մեքենաներ, որոնք խաղացողը կարող է ստանալ տարբեր ֆրակցիաներում որոշակի մակարդակի հասնելուց հետո; զրահապատ մեքենաներ ցուցահանդեսից, որոնք տեղադրում են ընդհանուր մուտք իրենք՝ խաղացողները; «կարող եմ հավաքել» զրահապատ մեքենաներ, որոնք ավտոմատ կերպով հայտնվում են ավտոտնակում համապատասխան կոճակի սեղմելու դեպքում։ Մեքենաները հաշվեկշռի համար բաժանում են ըստ ՀՄ-ի (Հզորության Միավորներ)։ Յուրաքանչյուր մանրամաս ունի իր սեփական ՀՄ։ Զրահապատ մեքենաների բոլոր մանրամասների ՀՄ-ից հավաքվում են ընդհանուր ՀՄ։ Որքան լավն է մանրամասն, այնքան բարձր է նրա ՀՄ։ Սակայն, այնուամենայնիվ, խաղացողը կարող է կամայականորեն փոխել, բարելավել կամ վերակազմավորել զրահապատ մեքենան իրենց առկա մասերից։ Այսպիսով, օգտվողները կարող են ստեղծել այնպիսի մեքենաներ, որոնք լավագույնս համապատասխանում են իրենց ոճին։

Չնայած այն հանգամանքին, որ խաղացողը կարող է մշակել գրեթե ցանկացած տեսակի զրահապատ մեքենա, Crossout-ում աշխատում են ֆիզիկայի օրենքները։ Սա նշանակում է, որ ծանր մեքենան ավելի դանդաղ է շարժվելու, իսկ խոշոր տրամաչափի թնդանոթից հետահարումը կարող է շրջել թեթև զրահապատ մեքենան։ Այսպիսով, մեքենան կառուցելիս խաղացողին պետք է լինելու պահպանել մեքենայի տարբեր հատկանիշների հավասարակշռությունը[9]։

Տարբեր մասեր կարելի է ստանալ մարտում, գնել ուրիշ խաղացողներից կամ ինքնուրույն հավաքել։

Խաղացողի զարգացում խմբագրել

Crossout-ում խաղացողների զարգացման համակարգն իրականացվում է այսպես կոչված «ֆրակցիաների» միջոցով։ Ընդհանուր առմամբ խաղի մեջ ներկայացված են յոթ ֆրակցիաներ. Մեխանիկների չեզոք ֆրակցիա և լրացուցիչ ֆրակցիաներ՝ Կատաղածներ, Կրակապաշտներ, Թափառականներ, Աղբահաններ, Տափաստանային գայլեր ու Լուսաբացի Երեխաներ։ Որևէ ֆրակցիայում համբավի մակարդակի բարձրացման դեպքում խաղացողը ստանում է, որպես մրցանակ «Կոնստրուկցիա» դասակարգի մասեր՝ բախարգելներ, եզրակի մասեր, կարկասի մասեր և այլն, որոնք այլ կերպ չեն կարող ձեռք բերվել։ Բացի այդ, Մեխանիկների ֆրակցիան պարգևատրում է խաղացողին նոր ներկերով, պրոֆիլի համար դիմանկարով և մեքենայի կոնստրուկցիայի մանրամասների քանակի առավելագույն ավելացումով։ Տարբեր զենքեր և մասեր խաղացողները կարող են պատրաստել ֆրակցիաների հաստոցների վրա, որոնցից յուրաքանչյուրն ունի իր մարտավարական ոճը։ Կոնտակտային սպառազինությամբ արագ մեքենաների համար արժե գնալ «Վայրենիների» մոտ, անցյալ ավիացիոն հզորության, ռետրո ոճի և միջին դիստանցիոն մարտի վարման ներդաշնակության համար՝ «Թափառականների» մոտ, ծանր տեխնիկայի ստեղծման մեջ կօգնեն «Աղբահանները», իսկ վերջին բանակային նորույթը պետք է փնտրել «Տափաստանային գայլերի» ավտոտնակում[4]։ Թռիչքի և ֆուտուրիստական սպառազինության օգտագործման համար կպահանջվեն հանճարեղ գիտնականների մշակումները, որոնք օգտագործում են «Իկառ VII» ուղղահայաց ռեակտիվ արագացուցիչներ և էներգետիկ զենք «Լուսաբացի Երեխաների» ֆրակցիայից[10]։ Իսկ, որպեսզի հավաքել խելահեղ հոթ-ռոդ հրանետերով, պետք է լինելու «Կրակապաշտների» ունակությունները։

Շուկա խմբագրել

Crossout-ում շուկան իրենից ներկայացնում է առևտրային հարթակ, որտեղ խաղացողներին հնարավորություն է տրված գնել և վաճառել ցանկացած ռեսուրսներ ու մանրամասներ (բացի սկզբնականից և «Կոնստրուկցիա» դասակարգի մասերից, որոնք տրվում են, որպես պարգևատրում)։ Ընդ որում, առևտուրը իրականացվում է բացառապես մետաղադրամով և ապրանքների անմիջական փոխանակումը հնարավոր չէ[4]։

Crossout Վիքի խմբագրել

Սա առանձին տեղեկատվական կայք է ամեն ինչի մասին, ինչ կա Crossout-ում. մասեր, լոկացիաներ, ներկեր, հարմարեցումներ և այլն։ Նաև այնտեղ ներկա են մանրամասներ, դիմանկարներ և հարմարեցումներ, որոնք արտահանված են խաղից կամ հասանելի են միայն մշակողների համար։ Այս կայքը աշխատում է Fandom Wikia բազայում։

Գնահատականներ խմբագրել

mmorpg.com խաղային պորտալը Crossout-ին անվանել է ներկայացվածներից առավել նորարարական խաղ E3 2015 ցուցահանդեսում[11]։ Gamescom 2015 ցուցահանդեսի արդյունքներով Crossout-ը նաև ստացել է մի շարք մրցանակներ, որոնց թվում է երկրորդ տեղը The Best of Gamescom 2015 կատեգորիայում, mmogames.com ընթերցողների կարծիքով[12][13]։ Steam-ում խաղացողներից ստացել խառը գնահատականներ[14]։ Քննադատվում է խաղի բագերը, չափազանց տարօրինակ և պարզապես անարդյունավետ պատչերը, խաղի տնտեսության տարօրինակությունը և խաղացողների կարծիքների անտեսումը խաղի իրավիճակի մասին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Steam — 2003.
  2. ESRB rating database
  3. Crossout: обзор игры про боевые машины. Gameplay. Кроссаут в ОБТ. | Канал Shara-Games.ru
  4. 4,0 4,1 4,2 Crossout: Видеопревью от StopGame
  5. «Crossout - Free to Play MMO action game». crossout.net. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  6. «Crossout – Превью ОБТ и обзор фракции "Степные волки"». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  7. Анонс Crossout на RiotPixels
  8. «Crossout». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  9. Рецензия Crossout. Игры@Mail.Ru
  10. Crossout: Обновление 0.8.0 — «Дети Рассвета»
  11. «MMORPG's Best of E3 2015 Awards». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  12. «Reader's Choice: The best of Gamescom 2015». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  13. Триумфаторы Gamescom 2015. Спецрепортаж
  14. 20 самых ожидаемых игр 2016 года