Cathay Pacific
Cathay Pacific, Հոնկոնգի խոշորագույն ավիաընկերություններից է։ Ավիաընկերությունը իր չվերթները իրականացնում է Հոնկոնգի միջազգային օդանավակայանից։ Ընկերությունը հիմնականում իրականացնում է ուղևորատար չվերթներ։ Ավիաընկերությունը դաշինք է կնքել Oneworld֊ի հետ։ Ավիաընկերությունը հիմնադրվել է 1946 թվականին[4]։
Cathay Pacific | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
![]() | ||||
| ||||
Հիմնադրվել է | սեպտեմբերի 24, 1946 | |||
Հիմնադիր | Roy Farrell? և Sydney de Kantzow? | |||
Գործունեության սկիզբ | 1946 — այժմ | |||
Կենտրոններ | Հոնգկոնգի միջազգային օդանավակայան | |||
Միություն | Oneworld[1] | |||
Մասնաճյուղեր | Cathay Dragon, Cathay Pacific Cargo?, Air Hong Kong?, Cathay Pacific Catering Services?, HK Express? և Hong Kong Airport Services? | |||
Ինքնաթիռներ | Douglas DC-3, Consolidated PBY Catalina?, Anson?, Douglas DC-4?, Lockheed L-188 Electra?, Bristol Britannia?, Convair 880, Բոինգ 747, Boeing 747-400, Բոինգ 707, Lockheed L-1011 TriStar?, Բոինգ 777, Boeing 747-8, Boeing 747-300?, Airbus A340-300?, Airbus A350 և Airbus A330 | |||
Նավատորմ | 146 (+83 պատվերված) այդ թվում բեռնափոխադրումները | |||
Կարգախոս | People. They make an airline. | |||
Գլխամաս | Հոնկոնգ, Չինաստան[2] | |||
Ղեկավարություն | Ջոն Սլոսար (գլխավոր տնօրեն) | |||
Բորսա | SEHK: 0293[3] | |||
Աշխատակիցներ | 3900 | |||
cathaypacific.com(անգլ.) |
Պատմություն
խմբագրելԱվիաընկերությունը հիմնադրվել է 1946 թվականի սեպտեմբերի 26֊ին Հոնկոնգի կառավարության կողմից։ Ավիաընկերությունը իր առաջին չվերթն է իրականացրել Douglas DC-3 ինքնաթիռով։ Ավիաընկերությունը 1960֊ական թվականներին չվերթներ է իրականացրել հետևյալ երկրներում՝ Հոնկոնգ, Սինգապուր և Բանգկոկ։ 1960 թվականին ավիաընկերությունը տեղափոխել է ավելի քան 1600 մլն ուղևոր։ Ավիաընկերությունը իր առաջին միջազգային չվերթը իրականացրել է դեպի Ճապոնիա։ 1970 թվականին ավիաընկերությունը իր լավ գործունեության պատճառով ստացավ Boeing 747 օդանավը, և չվերթներ իրականացրեց դեպի Լոնդոն։ 1980 թվականին ավիաընկերությունը չվերթներ էր իրականացնում Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։ 2006 թվականին ընկերությունը աշխատում էր 3894 մարդ, իսկ 2008 թվականի սկզբին ընկերությունում աշխատում էր 2598 մարդ։
Չվերթը
խմբագրել2015 թվականի հունվարին ավիաընկերության չվերթը բաղկացած էր հետևյալ ինքնաթիռներից[5][6]
7 հունվարի 2022 թվականի դրությամբ ընկերության օդային նավատորմում ընդգրկված են շուրջ 174 ժամանակակաից Բոինգ և Էյրբաս ինքնաթիռներ և պատվերի մեջ գտնվող ևս 4 ինքնաթիռներ, որոնք առաջիկայում կհամալրեն ավիաընկերության նավատորմը[7]։
Cathay Pacific-ի ուղղությունների ցանցը տարածվում է ամբողջ աշխարհով մեկ՝ կապելով մարդկանց, վայրերի և նոր փորձառությունների հետ։ «Cathay Pacific. Ասիայի սիրտը» կարգախոսի ներքո[8]՝ Cathay Pacific-ը և նրա դուստր ձեռնարկությունները ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ են իրականացնում աշխարհի ավելի քան 190 ուղղություններով[9]։ Ժամանակակից օդանավերի, խոհուն սպասարկման, գուրմանային խոհանոցի և հարմարավետության շնորհիվ այն անմոռանալի ճամփորդություն է ստեղծում Cathay Pacific-ով թռչող ուղևորների համար։
Յուրաքանչյուր թռիչք ուղևորին հնարավորություն է տալիս վաստակել ակումբային միավորներ, ինչպես նաև վաստակել ավիաընկերությանը հատուկ «Ասիա Մղոններ», որոնք ուղևորը կարող է օգտագործել իր հաջորդ թռիչքի համար[10]։
.
Ինքնաթիռի տեսակը | Շահագործված | Պատվերված | Ուղևորների քանակը | Նշումներ | |||||
Միավորների քանակը | Գործակիցը | F | J | W | Y | Ընդհանուր | |||
Airbus A330-300 | 40 | 14 | 5 | — | 42 | — | 265 | 307 | Իրականացնում է կարճաժամկետ չվերթներ |
11 | 39 | 21 | 191 | 251 | |||||
15 | 39 | 28 | 175 | 242 | |||||
Airbus A340-300 | 11 | 10 | — | — | 26 | 28 | 211 | 265 | Կփոխարինվի Airbus A350-900 օդանավով |
1 | 26 | — | 257 | 283 | |||||
Airbus A350-900 | — | 22 | Անհայտ | Կփոխարինվի Boeing 777-200 և Airbus A340-300 օդանավերի հետ Կառաքեն 2016 թվականի փետրվարին[11]. | |||||
Airbus A350-1000 | — | 26 | Անհայտ | Заменят Boeing 747-400 и Boeing 777-300. | |||||
Boeing 747-400 | 7 | — | 9 | 46 | 26 | 278 | 359 | Իրականացնում է կարճաժամկետ չվերթներ | |
Boeing 777-200 | 5 | — | — | 42 | — | 294 | 336 | Կփոխարինվի Airbus A350-900 օդանավով | |
Boeing 777-300 | 12 | — | — | 42 | — | 356 | 398 | Boeing 777-300. | |
Boeing 777-300ER | 47 | 16 | 6 | — | 40 | 32 | 268 | 340 | Կփոխարինվի Boeing 747-400 օդանավով |
31 | 6 | 53 | 34 | 182 | 275 | ||||
Boeing 777-9X | — | 21 | Կառաքեն 2021֊2024 թվականներին[12]. Առաջին գնորդը Boeing 777X օդանավն է[13]. | ||||||
Ընդհանուր | 122 | 82 |
---|
Ավիաընկերության համաձայնագրերը
խմբագրել2007 թվականին ավիաընկերությունը պայմանագիր է կնքել հետևյալ ավիաընկերությունների հետ՝
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.oneworld.com/news-information/oneworld-fact-sheets/oneworld-at-a-glance/
- ↑ https://www.cathaypacific.com/cx/en_US/legal-and-privacy/customer-privacy-policy.html
- ↑ https://www.hkex.com.hk/eng/invest/company/profile_page_e.asp?WidCoID=293
- ↑ «Fact Sheet». Cathay Pacific Airways Limited. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Cathay Pacific Fleet Details and History» (անգլերեն). Planespotters.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Cathay Pacific Fleet at Ch-aviation» (անգլերեն). Ch-aviation. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Cathay Pacific Fleet Details and History». www.planespotters.net. Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Cathay Pacific Airways Slogan - Slogans for Cathay Pacific Airways - Tagline of Cathay Pacific Airways - SloganList». www.sloganlist.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Cathay Pacific Airways». magelline.com. Magelline.
- ↑ «Flights». www.cathaypacific.com. Cathay Pacific.
- ↑ «Cathay Pacific plans A350 product and network deployment» (անգլերեն). CAPA. 2014 թ․ հուլիսի 4. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Cathay orders 21 777-9Xs» (անգլերեն). Flightglobal. 20 декабря 2013. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Boeing and Cathay Pacific Airways Announce Order for 21 777-9Xs». Boeing. 20 декабря 2013. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.