«Burn It Down» (անգլ. թարգմանաբար՝ «Ամբողջովին այրել»), Լինկին Պարկի ռոք-խմբի «Living Things» հինգերորդ ալբոմի առաջին սինգլը, որը թողարկվել է 2012 թվականի ապրիլի 16-ին։

«Burn It Down»
սինգլը
Ժանրալտերնատիվ ռոք
ԼեյբլWarner Bros. Records
ՊրոդյուսերՌիք Ռուբին և Մայք Շինոդա

Նախապատմություն և թողարկում

խմբագրել

2012 թվականի մարտի 24-ին «AllAccess Music Groupը» հայտարարել է, որ Լինկին Պարկի նոր սինգլը կոչվելու է «Burn It Down», և այն թողարկվելու է 2012 թվականի ապրիլի 16-ին։ Չնայած, որ տեղեկատվությունը հեռացվել է ընկերության կայքից, մարտի 28-ին Viddy և YouTube խմբի պաշտոնական ալիքներում հայտնվել Է տեսագրություն, որտեղ Մայք Շինոդան հաստատել է թողարկման ամսաթիվը և սինգլի անվանումը։ Ապրիլի 4-ին սինգլը ինտերնետում է հայտնվել շատ վատ որակով։

Ապրիլի 11-ին «Warner Music Germanyն» հայտնել է, որ «Burn It Down» սինգլը թողարկվելու է Մոսկվայի ժամանակով 17:00-ին և հասանելի է լինելու iTunes-ում ներբեռնելու համար[1]։ Ապրիլի 12-ին «SONiC 102.9» ռադիոյում ներկայացվել է սինգլի 30 վայրկյանանոց հատվածը[2][3]։

Ապրիլի 13-ին «burnitdown.linkinpark.com» կայքում խաղ է հայտնվել, որի ընթացքում հնչել է «Burn It Down» սինգլը[4]։

Ապրիլի 16-ին YouTube-ում Լինկին Պարկի պաշտոնական ալիքում կայացել է սինգլի նախընտրական թողարկումը[5]։ Ինչպես նաև սինգլը հնարավոր է լսել Լինկին Պարկի պաշտոնական կայքում[6]։

Ապրիլի 16-ին Մոսկվայի ժամանակով 17:00-ին կայացել է «Burn It Down» սինգլի պրեմիերան՝ ամերիկյան 4 ռադիոկայաններում՝ Modern Rock 98.7, Q103 Albany, LIVE 105, KROQ 106.7: Ռուսաստանում սինգլի պրեմիերան կայացել է նաև 17:00-ին «Եվրոպա Պլյուս Սանկտ Պետերբուրգ» ռադիոկայանում։

Տեսանյութ

խմբագրել

«Burn It Down» երգի նկարահանումները, որի ռեժիսորը եղել է Ջո Հանը, տեղի է ունեցել մարտի 27-29-ը[7]։

Առաջին անգամ տեսահոլովակի կադրերը հայտնվել են NBA 2012-ի փլեյ-օֆֆի պրոմոհոլովակում[8], որը թողարկվել էր դեռևս տեսահոլովակի պաշտոնական թողարկումից առաջ[9]։

Տեսահոլովակի պրեմիերան կայացել է մայիսի 24-ին[10] ամերիկյան MTV-ում՝ «MTV First» ծրագրի շրջանակներում[11]։

Համերգային ելույթներ

խմբագրել

Խումբը սինգլը ներկայացրել է 2012 թվականի մայիսի 16-ին «Third Encore Rehearsal Studios-ում» (Կալիֆորնիա)։ Խումբը նաև «Billboard Music Awards» 2012-ի ժամանակ հանդես է եկել «Burn It Down» երգով։

Կոմպոզիցիաների ցանկ

խմբագրել

Digital Download iTunes

# Անվանում Տևողություն
1. «Burn It Down»   3:50
CD single • Burn It Down EP • German iTunes EP
# Անվանում Տևողություն
1. «Burn It Down»   3:50
2. «New Divide» (Live) 4:29
3. «In the End» (Live) 3:39
4. «What I've Done» (Live) 4:04
Japanese single[12]
# Անվանում Տևողություն
1. «Burn It Down»   3:51
2. «New Divide» (Live) 4:29
3. «In the End» (Live) 3:39

Հիթ-շքերթներ

խմբագրել
Հիթ-շքերթներ (2012) Բարձր դիրք
  Ավստրալիա ARIA Charts 41
  Ավստրիա (Ö3 Austria Top 40) 12
  Բելգիա(Ultratop 50) 46
  Բելգիա (Ultratop 50) 34
Canadian Hot 100 33
  Դանիա(Tracklisten) 37
  Ֆրանսիա (SNEP) 77
  Գերմանիա (GfK) 2
  Իռլանդիա (IRMA) 43
Japan Hot 100 34
Mega Single Top 100 60
  Նոր Զելանդիա (Recorded Music NZ) 13
Portugal Singles Top 50 40
Russian Top 10 10
  Շոտլանդիա (Scottish Singles Chart) 28
  Իսպանիա (PROMUSICAE) 43
  Միացյալ Թագավորություն (UK Singles Char)) 27
UK Rock 1
Billboard Hot 100 30
Rock Songs (Billboard) 1
Alternative Songs (Billboard) 1
Hot Mainstream Rock Tracks (Billboard) 4
Hot Digital Songs (Billboard) 11

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «16.04.: Neue Single» (գերմաներեն). warnermusic.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 12-ին.
  2. «Viddy» (անգլերեն). viddy.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 29-ին.
  3. Brandy Taylor. (April 12, 2012 7:45 pm). «New Linkin Park — But Just A Taste / SONiC 102.9» (անգլերեն). sonic1029.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 13-ին.
  4. «Burn It Down — Linkin Park (Lyric Video) — [[YouTube]]». youtube.com. Վերցված է 2012 թ․ ապրիլի 16-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  5. «Future Releases on Triple A (AAA) Radio Stations, Independent Artist Song Releases» (անգլերեն). allaccess.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 25-ին.
  6. «Burn It Down». burnitdown.linkinpark.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 12-ին.
  7. «Твиттер / @joehahnLP: Just shot video for the ne ...» (անգլերեն). twitter.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 6-ին.
  8. «Твиттер / @phoenixlp: Video shoot today. Joe Hah ...» (անգլերեն). twitter.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 6-ին.
  9. «Director Joe Hahn» (անգլերեն). twitter.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 6-ին.
  10. «Sneak Peek: Linkin Park's 'BURN IT DOWN'» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
  11. ««BURN IT DOWN» NBA Playoffs on TNT Promo — YouTube». youtube.com. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.
  12. «Burn It Down LINKIN PARK [CD]» (ճապոներեն). CDJapan.co.jp. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 25-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել