Բացել գլխավոր ցանկը

Մայքլ (Մայք) Կենջի Շինոդա (անգլ.՝ Michael Kenji «Mike» Shinoda, ճապ.՝ 篠田 賢治 փետրվարի 11, 1977, Ագորա Հիլզ, Կալիֆորնիա, ԱՄՆ), ճապոնա-ամերիկյան ծագմամբ երաժիշտ, պրոդյուսեր և արվեստագետ։ Նա առավել հայտնի է որպես Linkin Park ռոք խմբի ռեփեր, երգահան, ստեղնաշարահար, վոկալիստ և ռիթմ կիթառահար։ Շինոդան հայտնի է նաև որպես իր սեփական խմբի ՝ Ֆորտ Մայնորի մեներգիչ-ռեփեր։

Մայք Շինոդա
«Mike» Shinoda
Mike Shinoda 4.jpg
Մայքլ Շինոդան Ֆինլանդիայում, 2009 թ. լուսանկար
Ծնվել էփետրվարի 11, 1977(1977-02-11)[1] (42 տարեկան)
ԾննդավայրPanorama City, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունանգլիական ծագմամբ ամերիկացիներ, գերմանական ծագումով ամերիկացի, Hungarian American?, ճապոնական ծագումով ամերիկացի, ԱՄՆ-ի բնիկ ազգեր և ռուս ամերիկացի
ԿրթությունAgoura High School? և Art Center College of Design?
Մասնագիտություներաժշտական պրոդյուսեր, կիթառահար, երգիչ, դաշնակահար, գրաֆիկական դիզայներ, երաժիշտ, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, նկարիչ և ռեփեր
Աշխատանք1994-ից սկսած
ԱնդամությունLinkin Park
ԵրեխաներOtis Shinoda?
Կայքmikeshinoda.com
Ստորագրություն
Mike Shinoda Signature.png
Mike Shinoda Վիքիպահեստում

Վաղ կյանքըԽմբագրել

Շինոդան ծնվել է Լոս Անջելոսի արվարձանում՝ Ագորա Հիլզում։ Հայրը ճապոնացի-ամերիկացի է, իսկ մայրը ունի եվրոպական ծագում։ Նա նաև ունի կրտսեր եղբայր Ջեյսն անունով։ Շինոդան սովորել է Պարկմանի կրտսեր և Լինդերո Քանյոնի միջնակարգ դպրոցներում։ 6 տարեկանում Շինոդան սկսեց սովորել դաշնամուր նվագել։ Միջնակարգ և ավագ դպրոցներում սովորելու ընթացքում Շինոդան սովորեց նաև կիթառ նվագել։

Մայք Շինոդայի ռեփի հանդեպ հետաքրքրությունից ոգևորվեց Բրեդ Դելսոնը, ում հետ Շինոդան սկսեց գրել և ձայնագրել երգեր իր տնային ստուդիայում։ Շինոդան հաճախում էր Ագորայի ավագ դպրոց Լինքին պարկ խմբի մյուս անդամների՝ Բրեդ Դելսոնի և Ռոբ Բորդոնի հետ։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո Բորդոնը նույնպես միացավ խմբին։ Եռյակը անվանվեց Քսեռո։ Ավագ դպրոցից հետո Շինոդան ընդունվեց Նկարչության և դիզայնի քոլեջ։ Այնտեղ նա ծանոթացավ DJ Ջո Հանի հետ, ով Դեյվ Ֆարրելի հետ միասին շուտով միացավ խմբին։

Լինքին պարկԽմբագրել

Շինոդայի խմբին միացավ երկրորդ վոկալիստ Չեստեր Բեննինգտոնը՝ փոխարինելով Մարկ Ուեյքֆիլդին։ Շինոդան և Բրեդը մեծ դեր խաղացին Hybrid Theory EP և Hybrid Theory ալբոմների ձայնագրման մեջ։ 2002 թ.-ին Շինոդան կազմակերպեց Reanimation ռեմիքս ալբոմի ձայնագրումը։ Այդ ընթացքում Շինոդան համագործակցեց The X-Ecutioners խմբի հետ, որի հետ ձայնագրեց <It’s Goin' Down> երգը։ Շինոդան Ջո Հանի օգնությամբ ձևավորել է Meteora ալբոմի շապիկը։ Շինոդան և Ջեյ Զին համատեղ ստեղծեցին <Collusion Course> ալբոմը, որը ստացավ Գրեմմի որպես լավագույն ռեփ-երգ համագործակցություն 2006 թ.-ին։ Խմբի հաջորդ ալբոմն էր Minutes To Midnight-ը։ Այս ալբոմում Շինոդան, ով առավել հայտնի է որպես ռեփեր, ունի վոկալ կատարումներ։ Մայքը երգում է "In Between" և "No Roads Left" երգերում ինչպես նաև ռեփ է կարդում "Bleed It Out" և "Hands Held High."-ում։ Չնայած Մայքը շատ քիչ վոկալ երգեր ունի, այնուամենայնիվ, ըստ Hit Parader թերթի նա զբաղեցնում է 72-րդ տեղը բոլոր ժամանակների լավագույն 100 մետալ վոկալիստների շարքում։

Ֆորտ ՄայնորԽմբագրել

Շինոդան ստեղծեց Ֆորտ մինորը 2003-2004 թթ., որովհետև Լինքին պարկում չէր կարողանում իր հիփ-հոփ կարողությունները ըստ արժանվույն ցուցադրել։ Նա իրեն անվանել է Ֆորտ մինոր, որովհետև ուզում էր, որ մարդիկ կենտրոնանան իր երաժշտության և ոչ թե իր վրա։ Ֆորտ մինորի առաջին ալբոմն էր «The Rising Tied», որը դուրս եկավ 2005 թ.: Ալբոմում կան շատ զուգերգեր, որտեղ երգել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Styles of Beyond, Lupe Fiasco, Common, Black Thought of The Roots, John Legend, Holly Brook, Jonah Matranga: Ալբոմի հիթն էր "Where'd You Go" երգը, որը նվիրված է Մայքի կնոջը։ Billboard Hot 100 հիթ շքերթում այն գրավեց 4-րդ տեղը։

Արվեստ և նկարչությունԽմբագրել

Շինոդան ավարտեց Փասադենայի նկարչական քոլեջը 1998 թ.-ին ստանալով արվեստի բակալավրի աստիճան։ 2003 թ.-ին նա համագործակցեց DC Shoes (ընկերություն, որը վաճառում է սպորտային հագուստ) հետ։ Նա փոխեց գույները և հումքը ինչպես նաև անձամբ ընտրեց փաթեթավորումը և գովազդը։ Հաջորդ տարի Շինոդան 10 նկարներից բաղկացած շարք ստեղծեց, որը դարձավ «The Rising Tied» ալբոմի շապիկը։ Այս շարքը ներկայացվեց Մայքի առաջին՝ «Diamonds Spades Hearts & Clubs» ցուցադրության ժամանակ։ 2-րդ ցուցադրությունը տեղի ունեցավ Ճապոնաամերիկյան ազգային թանգարանում։ 2008-ին նա կրկին համագործակցեց «DC Shoes» այս անգամ թողարկելով սահմանափակ քանակությամբ սպորտային կոշիկներ՝ 2000 զույգ։ Այս հավաքածուն ներառում է Մայքի բնավորության գծերի բախումը- փորձառու նկարիչը ընդդեմ երաժշտի, ամերիկան դաստիարակությունը ընդդեմ ճապոնական արմատների։

Անձնական կյանքԽմբագրել

Մայք Շինոդան ամուսնացել է մանկական գրքերի հեղինակ Աննա Հիլլինգերի հետ 2003 թ.-ի մայիսի 10-ին։ Զույգն ունի մեկ երեխա։ Նրա անունն է Օտիս Ակիո Շինոդա։ 2009-ին Շինոդան ստացել է հումանիտար գիտությունների պատվավոր դոկտորի աստիճան Նկարչության և դիզայնի քոլեջի կողմից, որը նա ավարտել էր 1998 թ.:

ԾանոթագրություններԽմբագրել