Լալիսա Մանոբան (թաի.՝ ลลิษา มโนบาล, կորեերեն՝ 라리사 마노반, անգլ.՝ Lalisa Manoban), ի ծնե՝ Պրանպրիա Մանոբան (թաի.՝ ปราณปรียา มโนบาล, անգլ.՝ Pranpriya Manoban, մարտի 27, 1997(1997-03-27)[3], Buri Ram, Թաիլանդ, առավել հայտնի է որպես Լիսա), թաիլանդուհի երգչուհի, պարուհի և ռեփեր։ Հանդիսանում է հարավկորեական Blackpink գըրլ բենդի անդամ, որտեղ զբաղեցնում է գլխավոր պարուհու, ռեփերի և մակնեի դիրքերը։ 2021 թվականի սեպտեմբերի 10-ին Լիսան սոլո դեբյուտ է կատարել «Lalisa» սինգլային ալբոմով։

Լիսա Մանոբան
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունթաի.՝ ลลิษา มโนบาล
Նաև հայտնի է որպեսLalisa Manobal[1][2]
Ծնվել էմարտի 27, 1997(1997-03-27)[3] (27 տարեկան)
Buri Ram, Թաիլանդ
Երկիր Թաիլանդ
Ժանրերքեյ փոփ, հիփ հոփ, դենս փոփ և փոփ
Մասնագիտություներգչուհի, պարուհի, մոդել, ռեփեր, երգերի հեղինակ, ֆոտոմոդել և դերասանուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներուկուլելե, վոկալ և կիթառ
ԼեյբլYG Entertainment և Interscope Records
ԱնդամակցությունBlackpink
Պարգևներ
Բրիտանական կայսրության ուխտի անդամ
Կայքlalisaofficial.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Lisa (Thai vocalist) Վիքիպահեստում

Կյանք և կարիերա խմբագրել

1997-2015. Կարիերայի սկիզբ խմբագրել

Ծնվել է 1997 թվականի մարտի 27-ին Թաիլանդի Բանգկոկ քաղաքում[4]։ Մանուկ հասակից հետաքրքրվել է պարով և նույնիսկ պարային խմբի անդամ էր։ Նա և իր մանակության ընկեր ԲեմԲեմը (GOT7 խմբի նախկին անդամ) պարել են նույն՝ «We Zaa cool» խմբում։ 2009 թվականին Թայլանդում նրանք միասին մասնացկել են YG ընկերության լսումների փուլին, որը հովանավորում էր JYP-ն։ Նրանց պարային խումբը 2010 թվականի հունվարին զբաղեցնում է երկրորդ տեղը։ Երկրորդ տեղի մրցանակը փորձաշրջան էր JYP-ում, որը անցավ միայն ԲեմԲեմը։ Այդ ժամանակ նրանք 12-14 տարեկան էին։

Հերթական շանսը Լիսան ստացավ 2011 թվականին, երբ YG-ն առաջին անգամ լսումներ էր անցկանցում Թայլանդում։ Լիսան ներկայացրեց պարի տեսահոլովակ։ Այսպիսով նա դարձավ 30 պոտենցիալ պրակտիկանտներից մեկը, ովքեր լսումներից հետո հրավիրվեցին իրենց մոտ ապրելու։

2014 թվականին Լիսան նկարահանվել Թեյանգի «Ringa Ringa» տեսահոլովակում։

2016․ Դեբյուտը Blackpink-ում խմբագրել

2016 թվականի հունիսի 8-ին YG ընկերությունը ներկայացրեց թիզեր լուսանկար, որտեղ Լիսան ներկայացվում է որպես Blackpink գըրլ բենդի անդամ։ Դա առաջին խումբն է 2009 թվականի 2NE1 խմբի դեբյուտից հետո։ Հունիսի վերջին հրապարակվեցին նոր թիզերներ խմբի մնացած անդամների՝ Ջիսուի, Ջեննիի և Ռոսեի հետ։ Դեբյուտի օրվա մամուլո ասուլիսում YG-ի հիմնադիր Յան Հյոն Սոկը հայտարարել է, որ խմբում լիդեր չի լինելու, քանի որ «բոլոր մասնակիցները հարմար կլինեն այդ դերի համար և շատ դժվար է ընտրություն կատարել»։ Լիսան զբաղեցրել է խմբի գլխավոր պարուհու, ռեփերի և մակնեի դիրքերը։ Blackpink-ի դեբյուտը տեղի է ունեցել 2016 թվականի օգոստոսի 8-ին՝ «Square One» սինգլային ալբոմով։

2021. Որպես մենակատար խմբագրել

2021 թվականի օգոստոսի 25-ին YG Entertainment-ը հայտարարել է, որ Լիսան դեբյուտ է կատարելու որպես սոլո արտիստ սեպտեմբերի 10-ին՝ «Lalisa» սինգլային ալբոմով։

Սկավառակագրություն խմբագրել

Սինգլային ալբոմներ խմբագրել

Ալբոմ Մանրամասներ
Lalisa

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստաշոուներ խմբագրել

Տարեթիվ Անվանում Հեռուստաալիք Դեր Նշումներ Ծան.
Անգլերեն Բնօրինակ
2017 Lisa TV 리사 TV OnStyle Կազմի անդամ 3 սերիա
2018 Real Man 300 진짜사나이 300 MBC 6 սերիա
2020 Youth With You 2 青春有你 2 iQIYI Պարի ուսուցչուհի Չկա տվյալ
2021 Youth With You 青春有你 3 [6]

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակ Տարեթիվ Անվանակարգ Առաջադրում Արդյունք Ծան.
The Fact Music Awards 2021 Fan N Star Choice Individual Լիսա Ընդգրկված է ցուցակում [7]
Joox Thailand Music Awards 2020 Սոցիալական սուպեր աստղ Առաջադրված [8]
Prêmio Annual K4US 2020 Favorite News From The Hwstar Հաղթանակ [9]
The Standard 2018 Տարվա ամենահայտնի անձ Հաղթանակ [10]
2019 Հաղթանակ [11]
Thailand Master Youth Club 2021 Երիտասարդությանն ոգեշնչող անձ Հաղթանակ [12]
Weibo Starlight Awards 2020 Տարվա հայտնի արտիստ Հաղթանակ [13]
Աստղերի փառքի սրահ (Մալայզիա, Սինգապուր, Թաիլանդ) Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.netflix.com/watch/81106901
  2. https://trademarks.justia.com/792/77/manobal-79277323.html
  3. 3,0 3,1 4 reasons why we love Lisa, K-pop girl group BLACKPINK’s youngest member — 2019. — ISSN 1021-6731; 1563-9371
  4. http://www.blackpinkyg.com/2016/06/lisa-profile.html
  5. @BLACKPINK (August 25, 2021). «#LISA FIRST SINGLE ALBUM LALISA TEASER POSTER» (Թվիթ). Վերցված է August 25, 2021-ին – via Թվիթթեր.
  6. «블랙핑크 리사, 中 서바이벌 '청춘유니' 시즌3 멘토 출연 확정(공식)». Newsen (կորեերեն). 2021 թ․ հունվարի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
  7. «팬앤스타 초이스 개인» [Fan N Star Choice Award – Individual]. The Fact Music Awards (կորեերեն). 2021 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 9-ին.
  8. «Sanook x JOOX Thailand Music Awards 2020». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  9. «#PAK2020 - Programa de Encerramento». 2020 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  10. «ทีมถ้ำหลวง-ลิซ่า คว้ารางวัล THE STANDARD PERSON OF THE YEAR 2018 คนไทยผู้สร้างปรากฏการณ์แห่งปี». The Standard. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
  11. «อเล็กซ์ เรนเดลล์ – ลิซ่า BLACKPINK คว้ารางวัล THE STANDARD Person of the Year 2019». The Standard. 2019 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  12. «เคียงข้างลิซ่า-แบมแบม 3 นักกีฬาไทย มีชื่อรับรางวัลเยาวชนต้นแบบ สร้างแรงบันดาลใจ». Thai Rath (թայերեն). 2021 թ․ մարտի 15. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 4-ին.
  13. «微博星耀盛典». Weibo (չինարեն). 2021 թ․ մայիսի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիսա Մանոբան» հոդվածին։