Ջեննի Կիմ (կորեերեն՝ 김제니, անգլ.՝ Jennie Kim, հունվարի 16, 1996(1996-01-16)[1], Գանգնամ շրջան, Սեուլ, Հարավային Կորեա, առավել հայտնի է Ջեննի բեմական անվամբ), հարավկորեացի երգչուհի և ռեփեր, YG Entertainment լեյբլի հովանավորությամբ գործող Blackpink խմբի անդամ։

Ջեննի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունկորեերեն՝ 김제니
Ի ծնե անունկորեերեն՝ 김제니
Ծնվել էհունվարի 16, 1996(1996-01-16)[1] (28 տարեկան)
Գանգնամ շրջան, Սեուլ, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ, դենս փոփ և հիփ հոփ
Մասնագիտությունռեփեր
Գործիքներվոկալ
ԼեյբլYG Entertainment
ԿրթությունCheongdam Middle School?, Waikowhai Intermediate School?, ACG Parnell College? և Cheongdam High School?
ԱնդամակցությունBlackpink
Պարգևներ
Բրիտանական կայսրության ուխտի անդամ
Ստորագրություն
Ստորագրություն
 Jennie Kim Վիքիպահեստում

Կյանք և կարիերա խմբագրել

1996-2015. Կարիերայի սկիզբ խմբագրել

 
Ջեննին Blackpink-ի ֆանսայնում, 2018 թվականի հունիս

Ծնվել է 1996 թվականի հունվարի 16-ին Հարավային Կորեայի Գյոնգի նահանգի Անյան քաղաքում[2][3]։ Ընտանիքի միակ զավակն է։ 9 տարեկանում սովորելու նպատակով տեղափեխվել է Նոր Զելանդիա։ 2006 թվականին նա հայտնվել է MBC-ի «Անգլերենը պետք է փոխվի, որպեսզի գոյատևի» վավերագրական ֆիլմում[4][5]։ 2010 թվականին նա վերադառնում է Կորեա և հաջողությամբ անցնում է YG Entertainment-ի բաց քասթինգը՝ միանալով գործակալությանը որպես թրեյնի[6]։ Իր դեբյուտից առաջ Ջեննին մասնակցել է YG-ի այլ արտիստների նախագծերին։ 2012 թվականին նա մասնակցել է Լի Հաիի «Special» երգի ձայնագրմանը և հայտնվել է G-Dragon-ի «That XX» երգի տեսահոլովակում[7][8]։ 2012 թվականին նա մասնակցել է G-Dragon-ի «Black» սինգլի և Սընգ Ռիի «GG Be» երգի ձայնագրություններին[9][10]։ Հատկանշական է, որ 2012 թվականին ընկերությունը հայտարարել է նոր կանացի խմբի մոտալուտ դեբյուտի մասին և Ջեննին նշանակվել է որպես խմբի ապագա մասնակիցներից մեկը[11]։

2016-2018. Դեբյուտը Blackpink-ում և սոլո կարիերա խմբագրել

2016 թվականի մայիսի 18-ին YG Entertainment-ը ներկայացրել է Ջեննիի թիզեր լուսանկարները որպես նոր՝ Blackpink կանացի խմբի անդամ, որը առաջին խումբն է 2009 թվականին 2NE1-ի դեբյուտից հետո[12]։ Հունիսի վերջին հրապարակվել են արդեն ամբողջական թիզերները խմբի այլ մասնակիցների՝ Ջիսուի, Ռոսեի և Լիսայի հետ միասին[13]։ Դեբյուտի օրը տեղի ունեցած մամուլո ասուլիսի ժամանակ YG-ի հիմնադիր Յան Հյոն Սոկը հայտարարեց, որ խմբում լիդեր չի լինի, քանի որ «բոլոր մասնակիցներն էլ հարմար են այդ դերի համար և ընտրելը շատ բարդ է»[14]։ Ջեննին զբաղեցրել է գլխավոր ռեփերի և ուղեկցող վոկալիստի դիրքերը։ Blackpink-ը դեբյուտ է կատարել 2016 թվականի օգոստոսի 8-ին՝ «Square One» սինգլային ալբոմով։

2018 թվականի հոկտեմբերի կեսերին YG Entertainment-ը հայտարարեց Blackpink խմբի բոլոր մասնակիցների սոլո նախագծերի մասին և որ իր առաջին նյութը Ջեննին է թողարկելու[15][16]։ Առաջին անգամ իր առաջին դեբյուտային սինգլը նա ներկայացրել է նոյեմբերի 11-ին Սեուլում կայացած խմբի համերգի ժամանակ։

Նոյեմբերի 12-ին «Solo» սինգլը թողարկվել է բոլոր երաժշտական հարթակներում[17]։ Երգը ստացել է Certified All-Kill կարգավիճակը, ինչպես նաև գլխավորել է 40 երկրների iTunes-ը, ինչը ռեկորդ է համարվում հարավկորեացի սոլո երգչուհիների շրջանում։ Նաև Ջեննին դարձավ առաջին հարավկորեացի երգչուհին, որը գլխավորել է iTunes-ի համաշխարհային կոմբինացված արտիստների վարկանիշը։ Առաջին օրերի ընթացքում տեսահոլովակը դիտել է ավելի քան 14 միլիոն բաժանորդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է հարավկորեացի երգչուհիների շրջանում[18][19][20]։

2019-ներկա. Համաշխարհային շրջագայություն և գործունեությունը խմբում խմբագրել

Նոյեմբերի 12-ի սոլո դեբյուտից հետո, YG Entertainment-ը հայտարարեց համաշխարհային շրջագայության մասին Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ավստրալիայում, ինչպես նաև դեբյուտը ԱՄՆ-ում։ 2019 թվականի մարտի 26-ին թողարկվել է Ջենիի Blackpink-ի քամբեքի թիզեր լուսանկարը, որը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլի 5-ին «Kill This Love» մինի ալբոմով։

Անձնական կյանք խմբագրել

Ազդեցություն խմբագրել

Ջեննիի երաժշտական գլխավոր ոգեշնչումը բարբադոսյան հայտնի երգչուհի Ռիհաննան է[21]։

Գովազդ և ապրանքանիշեր խմբագրել

2017 թվականի դեկտեմբերին Ջեննին դարձավ Շանել համաշխարհային ապրանքանիշի նոր դեմքը 2018 թվականի համար։ 2018 թվականի օգոստոսին թողարկված Cosmopolitan կորեական հավաքածուից հետո Ջեննին նույնպես անվանվել է Շանել ապրանքանիշի նոր դեմքը՝ Միշա Բարտոնից հետո[22]։

Հարաբերություններ խմբագրել

2018 թվականի հոկտեմբերից հանդիպել է EXO խմբի անդամ Քայիի ( Kai ) հետ, (սակայն 2019 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է[23][24][25][26]։

Սկավառակագրություն խմբագրել

Սինգլներ խմբագրել

Սոլո կատարող խմբագրել

Անվանում Տարեթիվ Ամենաբարձր դիրք Վաճառքներ Ալբոմ
Կորեա
Gaon[27] Hot
«Solo 2018 1 1   Չինաստան: 21,000 Solo

Հրավիրված արտիստ խմբագրել

Անվանում Տարեթիվ Ամենաբարձր հորիզոնական Վաճառք Ալբոմ
Կորեա US
World
[28]
Gaon
[29]
Hot
[30]
«Special» (Լի Հայ և Ջենի) 2013 21 16 First Love
«GG Be» (지지베) (Սընգ Ռի և Ջենի) 18 38 Let's Talk About Love
«Black» (G-Dragon և Ջենի) 2 3 10 Coup D'etat

Ֆիլմագրություն խմբագրել

Ժամանցային շոուներ խմբագրել

Տարի Անվանում Հղում
2017 Փաք Չին Յոնի հավաքույթ -
2018 Blackpink House -
Running Man -
Ութի ողջ մնալը [34]
JENNIE - SOLO DIARY -
2019 BLACKPINK Diaries -

Տեսահոլովակներ խմբագրել

Տարի Անվանում Ռեժիսոր Ссылка
2018 «Solo» Հան Սա Մին [35]

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Երաժշտական շոու խմբագրել

Երգ Երաժշտական շոու Ամսաթիվ
«Solo» Inkigayo նոյեմբերի 25[36]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 수정: 2017.06.23 08:16, 입력: 2017 06 23 08:15 (2017 թ․ հունիսի 23). «[아이돌 고향을 찾아서①] 우리 고향 아이돌 누가 있을까». sports.khan.co.kr (կորեերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. «[블랙핑크 VS 투애니원③] 블랙핑크는 누구?». www.donga.com (կորեերեն). 2016 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  4. «BLACKPINK's Jennie Actually Made Her TV Debut When She Was 10 Years Old». Koreaboo (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 10. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  5. «BLACKPINK JENNIE As A 10-Year-Old In New Zealand Caught On MBC's Documentary». JoongAng Ilbo (կորեերեն). 2017 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  6. «[V LIVE] 젠드기지쳤어요..🙃». www.vlive.tv (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  7. LEE HI (Feat. Jennie Kim) - SPECIAL with Lyrics, Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին
  8. G-DRAGON - THAT XX (그 XX) M/V, Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին
  9. [지드래곤 G-DRAGON] - 블랙 BLACK(Feat.Jennie Kim) @인기가요 inkigayo 130908, Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին
  10. «Seungri reveals "GG BE" is based on his own love experience with a girl who hurt him». allkpop. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  11. «YG's New Girl Group Will Have More than 7 Members». Soompi (անգլերեն). 1335518509. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  12. «YG Entertainment reveals first member of the new girl group». SBS PopAsia (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  13. «YG Reveals New Girl Group Name And Group Photos». Soompi (անգլերեն). 1467163253. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  14. «https://www.mwave.me/en/». www.mwave.me (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  15. «K-pop star Jennie of BLACKPINK to release solo song in November». South China Morning Post (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  16. «Black Pink's Jennie reportedly making her solo debut». allkpop. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  17. YG, BLACKPINK. «JENNIE - SOLO (Engsub) & iTunes, Apple Music, Spotify». BLACKPINK - YG Korean Girl Group. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  18. «BLACKPINK's Jennie smashes records with debut solo single». Metro (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  19. «BLACKPINK's Jennie Becomes First Korean Female Solo To Rank No.1 On Worldwide iTunes Chart». Koreaboo (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  20. «BLACKPINK's Jennie Dominates At #1 On Multiple Charts With "SOLO" Debut». Koreaboo (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  21. «Meet Jennie from K-pop girl group Blackpink – Rihanna is her idol». South China Morning Post (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 14. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  22. «BLACKPINK's Jennie Is Back As The "Human Chanel" With This Bold Lip Colour». Koreaboo (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  23. «Breaking: EXO's Kai And BLACKPINK's Jennie Reportedly Dating». Soompi (անգլերեն). 1546306323. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  24. Jan 1, Ysa Singson |; 2019 (2019 թ․ հունվարի 1). «Confirmed: EXO's Kai + BLACKPINK's Jennie Are Dating!». COSMO.PH (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին. {{cite web}}: |last2= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  25. «Update: EXO's Kai And BLACKPINK's Jennie Confirm Breakup». Soompi (անգլերեն). 1548398927. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  26. Norwin, Alyssa (2019 թ․ հունվարի 25). «EXO's Kai & BLACKPINK's Jennie Split: K-Pop Couple Breaks Up Less Than 1 Mo. After Going Public». Hollywood Life (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  27. «2018년 46주차 Digital Chart». Gaon. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  28. Billboard US World:
    • «Black». 2013 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  29. Gaon Weekly Digital Chart:
  30. K-Pop Hot 100:
    • «Special». 2013 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
    • «GG Be». 2013 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
    • «Black». 2013 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  31. Общие продажи «Special»:
  32. Ընդհանուր վաճառք «GG Be»:
  33. Ընդհանուր վաճառք «Black»:
  34. «유재석→제니 '미추리' 11월 9일 첫 방송…미스터리스릴러 예능 [공식]». Sports Donga (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  35. «제니, 'SOLO' MV 메이킹 공개 "블랙핑크에서 보지 못했던 다른 자아"». YG Life. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  36. «BLACKPINK's Jennie Takes 1st Win For "SOLO" On "Inkigayo"». Inkigayo. 2018 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեննի» հոդվածին։