Յան Հյոն Սոկ
Յան Հյոկ Սոկ (կորեերեն՝ 양현석, դեկտեմբերի 2, 1969, Սեուլ, Հարավային Կորեա և Ջոնգոգու, Սեուլ, Հարավային Կորեա[1][2][3]), հարավկորեացի երգիչ, երգերի հեղինակ, «Seo Taiji & Boys» խմբի անդամ։ YG Entertainment-ի հիմնադիրն է, սեփականատերն ու գլխավոր գործադիր տնօրենը։
Յան Հյոն Սոկ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 2, 1969 (54 տարեկան) |
Ծննդավայր | Սեուլ, Հարավային Կորեա կամ Ջոնգոգու, Սեուլ, Հարավային Կորեա[1] |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Կրթություն | Kyodong Elementary School? |
Մասնագիտություն | երգիչ, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր և գլխավոր գործադիր տնօրեն |
Աշխատավայր | YG Entertainment |
Ամուսին | Lee Eun Joo? |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր գործադիր տնօրեն |
Անդամություն | Seo Taiji and Boys? |
Կայք | yanggoon.com |
Yang Hyun-suk Վիքիպահեստում |
Seo Taiji & Boys խմբագրել
Seo Taiji & Boys խումբը ձևավորվել է 1991 թվականին՝ Սո Տխեդջիի, Լի Չժունոյի և Յան Հյոն Սոկի կողմից։ Խումբը մեծ ազդեցություն է ունեցել կորեական երաժշտական ինդուստրիայում և հանրաճանաչություն է ձեռք բերել «I Know» (կորեերեն՝ 난 알아요) սինգլի շնորհիվ։ Տարբեր ալբոմներ քննադատվել են, հատկապես «Regret of the Times» (կորեերեն՝ 시대유감) երգը, սակայն երկրպագուների պատասխան գործողությունների արդյունքում՝ 1996 թվականին նախնական գրաքննության մասին օրենքը վերացել է։ Խումբը լուծարվել է 1966 թվականին, իսկ անդամներից յուրաքանչյուրը զբաղվել է անհատական գործունեությամբ։
YG Entertainment խմբագրել
1998 թվականին Յան Հյոն Սոկը հիմնադրել է YG Entertainment-ը և թողարկել իր առաջին սոլո ալբոմը, որի երգերից մեկը գրել է Սո Տհեջին։ Դա եղել է նրանց առաջին համագործակցությունը՝ խմբի փլուզումից հետո։ Յան Հյոն Սոկը սեփական գործակալությամբ զբաղվում է առավել հայտնի արտիստների պրոդյուսերությամբ, որոնցից առավել հայտնի են Jinusean-ը, Epik High-ը, 1TYM-ը, Se7en-ը, Gummy-ն, BIGBANG-ը, 2NE1-ը և PSY-ը։ Իսկ նոր համալրում կարելի է համարել Լի Հաին, Akdong Musician-ը, WINNER-ը, iKON-ը, Blackpink-ը և Treasure-ը։ 2019 թվականի հունիսի 14-ին Յան Հյոն Սոկը իր եղբոր հետ լքել է ընկերությունը։
Անձնական կյանք խմբագրել
2010 թվականի մարտին հայտնի է դարձել, որ Յան Հյոն Սոկն արդեն ինը տարի է հանդիպում է «Swi Տ.» խմբի նախկին մասնակցի՝ Ին Չժուի հետ, որը տասներկու տարով փոքր է իրենից[4]։ 2010 թվականի օգոստոսի 5-ին ծնվել է նրանց առաջին աղջիկ երեխան, որի անունն է Յան Յու Չժին[5]։ 2011 թվականի դեկտեմբերին հայտարարվել է, որ ընտանիքում համալրում է սպասվում[6]։ Ապրիլի վերջին ծնվել է որդին[7], որն ինչպես հայտարարվել է հպարտ հոր կողմից, կդառնա YG Entertainment-ի ժառանգորդը[8]։
Սկավառակագրություն խմբագրել
Ստուդիական ալբոմներ խմբագրել
- Yang Hyun Seok (1998)
Seo Taiji & Boys-ի սկավառակագրություն խմբագրել
Ալբոմներ խմբագրել
- Seotaiji and Boys (1992)
- Seotaiji and Boys II (1993)
- Seotaiji and Boys III (1994)
- Seotaiji and Boys IV (1995)
Կենդանի համերգներ խմբագրել
- Taiji Boys '95 다른 하늘이 열리고 (Farewall to sky) (1995)
- Seotaiji and Boys '93 마지막축제 (Last Festival) (1994)
- Taiji Boys Live & Techno Mix (1992)
Սինգլներ խմբագրել
- Seotaiji and Boys Goodbye Best Album (1996)
- Sidae-Yoogam [시대유감-時代遺憾 Regret of the Times] (1996)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 MusicBrainz — MetaBrainz Foundation, 2000.
- ↑ «양현석, "9년간 사랑한 여인은 이은주"» (կորեերեն). Munhwa Broadcasting Corporation. 2010 թ․ մարտի 9. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «양현석(1969년생)YG엔터테인먼트 대표» (կորեերեն). DongA Ilbo. 2014. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Yang Hyun-Seok and Lee Eun-ju Dating for Nine Years». KBS World. 2010 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Yang Hyun Suk is now a father
- ↑ YG’s Yang Hyun Suk & Lee Eun Joo are expecting a second child
- ↑ «Ян Хён Сок объявил о большом событии на 'K-Pop Star'». ShowAsia. 2012 թ․ ապրիլի 29. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Ян Хён Сок: "Мой сын станет наследником YG Entertainment"». ShowAsia. 2012 թ․ ապրիլի 29. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Յան Հյոն Սոկի պաշտոնական կայք
- YG Entertainment-ի պաշտոնական կայք Արխիվացված 2006-08-28 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Հյոն Սոկ» հոդվածին։ |