«Մեծ աչքեր» (անգլ.՝ Big Eyes), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր Թիմ Բարթոնի կենսագրական դրաման[11]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Նյու Յորքում 2014 թվականի դեկտեմբերի 15–ին[12]։

Մեծ աչքեր
անգլ.՝ Big Eyes
Երկիր ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա[1][2][3], ռոմանտիկ ֆիլմ և փորձնական ֆիլմ
ԹեմաՄարգարեթ Քին և Ուոլթեր Սթենլի Քին
Թվական2014, ապրիլի 23, 2015[4], մարտի 5, 2015[5] և հունվարի 15, 2015[6]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹիմ Բարթոն[1][2][7][…]
ՊրոդյուսերScott Alexander and Larry Karaszewski?
Սցենարի հեղինակՍքոթ Ալեքսանդր և Larry Karaszewski?[8]
ԴերակատարներԷմի Ադամս[9][2][7][…] և Քրիստոֆ Վալց[9][7][10][…]
ՕպերատորԲրունո Դելբոնել
ԵրաժշտությունԴենի Էլֆման
Պատմվածքի վայրՍան Ֆրանցիսկո
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո, Վանկուվեր և Բրիստոլ
ԿինոընկերությունThe Weinstein Company
Տևողություն106 րոպե
Բյուջե10 000 000 $
Շահույթ29 300 000 $
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ֆիլմում պատմվում է հայտնի ամերիկացի նկարչուհի Մարգարեթ Քինի, 50-ականների վերջում նրա բացառիկ հաջողությունների և իր ամուսնու հետ ունեցած հարաբերությունների մասին, որը խախտում էր նկարչուհու հեղինակային իրավունքները և իր անունից ներկայացնում նրա նկարները[13]։

Դերերում խմբագրել

Սկզբնապես գլխավոր դերերը պետք է կատարեին Ռիզ Ուիզերսփունը և Ռայան Ռեյնոլդսը[14]։

Նկարահանող խումբը խմբագրել

Ֆիլմի սցենարիստներ Լարի Կարաշևսկին և Սքոթ Ալեքսանդրը ավելի վաղ աշխատել են Թիմ Բարթոնի հետ «Էդ Վուդ» ֆիլմի վրա։ Սկզբնապես ենթադրվում էր, որ Բարթոնը պետք է միայն լինի ֆիլմի պրոդյուսերը, իսկ ռեժիսորները կլինեն հենց սցենարիստները, բայց 2013 թվականի գարնանը հայտարարվեց, որ Բարթոնը հանդես կգա նաև որպես ռեժիսոր[15]։

Արձագանքներ խմբագրել

Ֆիլմը հիմնականում դրական կարծիքների է արժանացել։ Rotten Tomatoes կայքում ֆիլմը ստացել է 70 % վարկանիշ՝ հիմնված 141 կարծիքների վրա՝ 10–ից 6,6 միջին միավորով[16]։

Սաունդթրեք խմբագրել

2014 թվականի նոյեմբերին հայտարարվել է, որ երգչուհի Լանա Դել Ռեյը ֆիլմի համար երկու բնօրինակ սաունդթրեքներ է կատարելու։ "Big Eyes" և "I Can Fly" երգերը թողարկվեցին 2014 թվականի դեկտեմբերի 23–ին[17]։

Երգացանկ
# ԱնվանումԿատարող(ներ) Տևողություն
1. «Big Eyes»  Լանա Դել Ռեյ 4:41
2. «Bludan»  Cast of Big Eyes 3:15
3. «Doxy»  Miles Davis & Sonny Rollins 4:55
4. «Hey Now»  The Red Garland Trio 3:41
5. «Tropicville»  Cast of Big Eyes 3:10
6. «Rik-A-Tik»  The Lively Ones 3:02
7. «A Minor Goof»  Cal Tjader 3:54
8. «I Can Fly»  Lana Del Rey 5:48
9. «Opening»  Danny Elfman 3:59
10. «Who's the Artist?»  Danny Elfman 2:56
11. «Margaret»  Danny Elfman 3:03
12. «Walter»  Danny Elfman 4:49
13. «Victory»  Danny Elfman 4:59
14. «End Credits»  Danny Elfman 1:12

Մրցանակներ խմբագրել

Մրցանակներ և առաջադրումներ
Մրցանակ Կատեգորիա Անվանակարգ Արդյունք
«Ոսկե գլոբուս» «Տղամարդու լավագույն դեր՝ կատակերգություն կամ մյուզիքլ» Քրիստոֆ Վալց Առաջադրված
«Կնոջ լավագույն դեր՝ կատակերգություն կամ մյուզիքլ» Էմի Ադամս Հաղթանակ
«Լավագույն երգ» Լանա Դել Ռեյ («For Big Eyes») Առաջադրված
«Քննադատների ընտրություն» «Լավագույն երգ» Լանա Դել Ռեյ («For Big Eyes») Առաջադրված
BAFTA «Կնոջ լավագույն դեր» Էմի Ադամս Առաջադրված
«Նկարիչ–բեմադրողի լավագույն աշխատանք» Ռիք Հեյնրիքս, Շեյն Վո Առաջադրված
«Անկախ ոգի» Լավագույն սցենար Սքոթ Ալեքսանդր և Լարի Կարաշևսկի Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt1126590/
  2. 2,0 2,1 2,2 https://www.filmaffinity.com/en/film451246.html
  3. http://www.metacritic.com/movie/big-eyes
  4. Internet Movie Database — 1990.
  5. http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
  6. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  7. 7,0 7,1 7,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=134096.html
  8. ČSFD (չեխերեն) — 2001.
  9. 9,0 9,1 Internet Movie Database — 1990.
  10. http://www.bbfc.co.uk/releases/big-eyes-film
  11. Dave McNary. (2014 թ․ մայիսի 2). «Amy Adams' 'Big Eyes' Set for Awards Season». Variety. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 12–ին-ին.
  12. «Harvey Weinstein Praises 'Big Eyes' Screenwriters-Producers at Film's Premiere». Variety.
  13. Բարթոնի և Ֆորմանի ընդհանուր ծրագիրը
  14. «Ռիզ Ուիզերսփունը կկատարի ամերիկացի նկարչուհու դեր». Lenta.ru. 2012 թ․ հունվարի 23. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
  15. Borys Kit. (2013 թ․ ապրիլի 2). «Tim Burton to Direct Christoph Waltz, Amy Adams in 'Big Eyes'». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
  16. «Big Eyes». Rotten Tomatoes.
  17. «Big Eyes: Music From the Original Motion Picture». iTunes. 2014 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել