Back to December, երգ, գրված և ձայնագրված ամերիկյան երգիչ, երգահան Թեյլոր Սվիֆթի կողմից նրա երրորդ ստուդիական ալբոմ «Speak Now»-ի համար (2010): Միացյալ Նահանգներում երգը ուղարկվել է Քանթրի ռադիո նոյեմբերի 15-ին, 2010 թվականին, որպես «Speak Now»-ի երկրորդ սինգլ։ Սվիֆթի խոսքերով «Back to December»-ը առաջին դեպքն է, երբ նա ինչ-որ մեկից ներողություն է խնդրում երգի միջոցով։ Քննադատները մտածում են, որ երգը Սվիֆթի նախկին սիրեցյալ Թեյլոր Լոթների մասին է, չնայած, որ ո՛չ Սվիֆթը, ո՛չ էլ Լոթները մեկնաբանություններ չեն արել դրա մասին։ «Back to December»-ը համարվում է Օրկեստրական Քանթրի Փոփ բալադ, որտեղ երգիչը ներողություն է խնդրում նախկին սիրեցյալից՝ վերջինիս հետ բաժանվելու համար։

«Back to December»
Թեյլոր Սվիֆթի երգը «Speak Now» ալբոմից
Թողարկված2010 թվականի նոյեմբերի 15
ՖորմատԹվային ներբեռնում
Ձայնագրված2010 թվականին
Ժանրքանթրի ռոք
Լեզուանգլերեն
Տևողություն4:53
ԼեյբլBig Machine Records
ՀեղինակԹեյլոր Սվիֆթ
ՊրոդյուսերՆաթան Չափման
Վանկուվերում « Back To December» երգի կատարումը

«Back to December»-ը դրական գնահատականներ է ստացել քննադատների կողմից, ովքեր այդ երգը համարեցին Speak Now-ի «գանձերից» մեկը։ Քննադատները գովաբանել են երգը իր արտահայտիչ բառերի, անմոռանալի երաժշտության և Սվիֆթի երաժշտական ձայնի կատարելագործման համար։ Երգը ունեցել է առևտրային հաջողություն, զբաղեցնելով վեցերորդ հորիզոնականը Միացյալ նահանգների «Billboard Hot 100»-ում և յոթերորդ հորիզոնականը Կանադայում։ Ինչպես նաև այն զբաղեցրել է երրորդ հորիզոնականը «Billboard Hot Country Songs»-ում։ Երգը ունեցել է միջազգային հաջողություն, զբաղեցնելով 24-րդ հորիզոնական Նոր Զելանդիայում և 26-րդ հորիզոնականը՝ Ավստրալիայում։

Երգի երաժշտական տեսահոլովակը, որի ռեժիսորն է Յոհան Լեմուանը, ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում Սվիֆթի և նրա սիրելցյալի բաժանմանումից հետո։ Երաժշտական տեսահոլովակը հավաքեց խառը կարծիքներ քննադատների կողմից՝ որոշները գովեցին տեսահոլովակի տպավորիչ տեսողական զգացումը և թախծալից տրամադրությունը, մինչդեռ մյուսները քննադատել են դրա ոչ ադեկվատ պատմությունը։ Սվիֆթը երգել է «Back to December» երգը կենդանի ձայնով մի քանի ելույթներում, մասնավորապես «Country Music Association Awards»-ի 44-րդ տարեդարձին և «American Music Awards»-ի 38-րդ տարեդարձին։

Երգի մասին խմբագրել

Սվիֆթի խոսքերով «Back to December»-ը մի երգ է, որի միջոցով նա ներողություն է խնդրում նախկին սիրեցյալից, նախկինում նա նման բան դեռևս չէր արել[1][2]։ Նա շարունակեց. «Ես երբեք երգում ներողություն խնդրելու կարիք չեմ ունեցել։ Բայց վերջին 2 տարվա ընթացքում ես շատ մեծ փորձ ձեռք բերեցի։ Երբեմն դու քո սխալը հասկանում ես, երբ արդեն շատ ուշ է լինում և այդ ժամանակ դու ներողություն խնդրելու կարիք ես զգում քո անուշադրության համար»[2]։ Քննադատները մտածում են, որ երգում Սվիֆթը ներողություն է խնդրում իր նախկին սիրեցյալ, «Մթնշաղ»-ի դերասան Թեյլոր Լոթներից[1][3]` ելնելով «Քո թուխ մաշկը, քո քաղցր ծիծաղը» բառերից, ինչպես նաև գրքույկի գաղտնի բառերից, որոնք ասում են «ԹԵՅ» (Թեյլորի կարճ տարբերակը)։ Այնուամենայնիվ, ո՛չ Սվիֆթը, ո՛չ Լոթները չեն հաստատել կամ ժխտել այս ասեկոսեները։ «Back to December»-ը առաջին անգամ որպես «Speak Now»-ի գովազդային սինգլ թողարկվել է 2010 թվականի հոկտեմբերի 12-ին[4]։ 2010 թվականի նոյեմբերի 15-ին երգը թողարկվել է որպես «Speak Now»-ի երկրորդ սինգլ[5]։

Ստեղծում խմբագրել

«Back to December»-ը քանթրի և փոփ ոճի երգ է` 4 րոպե, 55 վայրկյան տևողությամբ[6]։ «Engine 145»-ի Սթիվեն Դյուզները երգն անվանել է «Էլեգանտ բալլադ` լի նվագախմբային ներդաշնակությամբ, հանդիսավոր կիթառներով և աղերսող տեքստով»[7]։ Այն գրված է «Դի մաժոր» բանալիով, և Սվիֆթի վոկալները մեկ օկտավայից ավելի են ձգվում, F♯3 նոտայից մինչև A4 նոտան[8]։ Այն հետևում է D-Bm7-G-D ակորդային հաջորդականությանը։ «Los Angeles Times»-ի Ռենդի Լյուիսը մեկնաբանել է, որ «Back to December»-ը այն 2 երգերից է, որոնցում Սվիֆթը առաջին անգամ նվագախումբ է միավորել ձայնագրությունում (մյուսը «Haunted»-ն է)[9]։

Երգի պատմությունը ներկայացված է առաջին դեմքից և նկարագրում է մի պատմություն, որտեղ Սվիֆթը ներողություն է խնդրում մի երիտասարդից, ում սիրտը նա կոտրել է։ «Entertainment Weekly»-ի Մենդի Բիեռլին նկարագրում է երգը որպես մելամաղձոտ պատմություն զգացմունքային կրկներգով և անկեղծությամբ, ավելացնելով որ երգի մեջ նա ասում է, որ նա զղջում է նրանց վերջին հանդիպման համար (Դու ինձ վարդեր տվեցիր, իսկ ես դրանք թողեցի թառամելու) և որ նա երազում է, որ նա այն ժամանակ հասկանար՝ ինչ էր ունեցել (Ես կգնայի հետ դեպի դեկտեմբեր և կփոխեի իմ միտքը...ես միշտ ետ եմ հետ գնում դեպի դեկտեմբեր)։

«Entertainment Weekly»-ի Լիա Գրինբլաթը նշել է երգի հետևյալ բառերը. «Դու արդեն ուշադիր ես լինում, և ես գիտեմ, թե ինչու։ Որովհետև քո՝ ինձ տեսնելու վերջին անգամը դեռ այրվում է քո մտքում...Դու ինձ վարդեր տվեցիր, իսկ ես դրանք թողեցի թառամելու»[10]։

Քննադատների գնահատական խմբագրել

Երգը ստացել է քննադատական ողջույն։ «Rolling Stone»-ի Ռոբ Շեֆֆիլդը երգին տվեց դրական մեկնաբանություն, ասելով. «Սվիֆթի ձայնը բավականաչափ բնական է և անտարբեր դիմակավորելու համար այն, թե ինչքան հմուտ է նա դարձել որպես երգիչ. նա երգի մեջ իջեցնում է իր ձայնը ամաչկոտ աղջկա դասական ձևով, ով փորձում է կոպիտ խոսել»[10]։ «Slant» ամսագրի Ջոնաթան Քիֆը գովել է Սվիֆթի անմոռանալի երաժշտություն գրելու ունակությունը և գովաբանել է երգի ստեղծագրությունը, գրելով. «Երգը ցույց է տալիս Սվիֆթի՝ երաժշտության ընդհանուր երանգը երգի ավելի լայն թեմաներին համապատասխանեցնելու եզակի հմտությունը»։ Նա ավելացրեց, որ «մելամաղձոտ երգը, ինչպիսին է Back to December-ը, միաժամանակ գրավիչ հնչեցնելը հեշտ չէ, բայց դա այն է, ինչը Սվիֆթն է անում, և դա շատ տպավորիչ հնարք է»[11]։ «Roughstock»-ի Բոբի Փիքոքը երգին տվել է հինգից չորս աստղ և գովաբանել է Սվիֆթի երգեցողությունը, ասելով, որ «այն նրա լավագույն երգեցողությունն է սկսած «Tim McGraw»-ից»։ Նա եզրակացրել է, որ «երգը ավելի կենտրոնացված է, ավելի հասուն է, և մի քիչ ավելի լավ է երգված, քան նրա նախորդ նյութը»[12]։

«New York Post»-ի Ռայան Բրոքինգթոնը գովել է երգը, գրելով. «Այն շատ զարմանալի, և որոշ չափով փայլուն, ներողություն խնդրելու երգ է, որում Թեյլորը երգում է դրա մասին, որ երազում է ֆիքսել այն հարաբերությունները, որոնք առաջին հերթին նա չէր էլ ուզում խորտակել»[13]։ Նրա տեսակետը արձագանքվել է «Sputnikmusic»-ի Ռուդի Քլափերի կողմից, ով երգը նկարագրել է որպես «ափսոսանքով լի ներողություն»[14]։ «Engine 145»-ի Սթիվեն Դյուզները երգը հավանել է և Սվիֆթին գովել է որպես «արտահայտիչ երգիչ»` երգն անվանելով «ներողության և հաշտության մութ երևակայություն», որը «իսկական սրտկոտրուկ» է։ «Country Universe»-ի Քեվին Ջոն Քոյնը, գովելով հիմնականում երգի բառերը, երգին տվել է «B» գնահատականը` գրելով. «Դա միշտ էլ լավ նշան է, երբ այնպիսի հիշվող տող կա, ինչպիսին ավելի երկար տևում է քո գլխում, քան ինքը երգում»։ Ինչպես նաև Քեվինը ավելացրել է, որ ինքը «գնահատում է զուսպ երգեցողությունը` չնայած նրան, որ ավելի տարբերվող երաժշտությունը կրկներգը կդարձներ քիչ ավելի տարբերիչ և հատկանշական»[15]։

Նվաճումներ խմբագրել

«Back to December»-ը «Speak Now»-ի ստանդարտ տարբերակի 14 երգերից մեկն է, որ եղել է «Billboard Hot 100»-ի թոփ 40-ի մեջ[16]։ Դրա՝ որպես գովազդային սինգլ թողարկումից հետո «Back to December»-ը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը «Billboard Hot 100»-ում՝ 242,000 թվային ներբեռնումների վաճառքով (մոտավորապես), հոկտեմբերի 12-ին, 2010 թվականին[17]։ Հետևելով իր՝ որպես սինգլ թողարկմանը, երգը կրկին մուտք է գործել «Billboard Hot 100», 74-րդ հորիզոնականում 2010 թվականի նոյեմբերի 27-ին ավարտվող շաբաթվա մեջ։ Այն հասել է 18-րդ հորիզոնական։ Այն նաև զբաղեցրել է առաջին հորիզոնականը «Hot Digital Songs»-ում, 11-րդ հորիզոնականը «Pop Songs»-ում, և 12-րդ հորիզոնականը «the Adult Pop Songs»-ում։ «Back to December»-ը նաև դարձել է Սվիֆթի 5-րդ երգը, որ չի կարողացել զբաղեցնել առաջին տեղ «Hot Country Songs»-ում, փոխարենը հասնելով «Թոփ 3» (նախորդ երգերն էին՝ «Teardrops on My Guitar»-ը, զբաղեցնելով 2-րդ հորիզոնական, «Picture to Burn»-ը, զբաղեցնելով 3-րդ հորիզոնական, և «White Horse»-ն ու «Mine»-ը, զբաղեցնելով 2-րդ հորիզոնական) և նրա 9-րդ ընդհանուր երգը, որ հասել է «Թոփ 10», բայց չի կարողացել գրավել առաջին տեղը (նախորդ երգերն էին՝ «Tim McGraw»-ն, զբաղեցնելով 6-րդ հորիզոնական, «Fifteen»-ը, զբաղեցնելով 7-րդ հորիզոնական, «Fearless»-ը, զբաղեցնելով 10-րդ հորիզոնական, և մի քիչ բարձր նշված 4 երգերը)։ Երգը զբաղեցրել է 38-րդ հորիզոնականը «the year-end chart of Hot Country Songs»-ում, և 74-րդ հորիզոնականը «the year-end chart of Hot 100»-ում։ Այն «Speak Now»-ի միակ երգն է, որ եղել է «Hot 100 year-end chart»-ում 2011 թվականին։ 2014 թվականի նոյեմբերի դրությամբ «Back to December»-ը վաճառել է 1,9 միլիոն պատճեն Միացյալ Նահանգներում։

Միջազգայնորեն «Back to December»-ը ունեցել է չափավոր հաջողություն։ Երգը հայտնվել է Կանադայում և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը 2010 թվականի հոկտեմբերի 30-ին ավարտվող շաբաթը[18]։ Ավստրալիայում, երգը զբաղեցրել 26-րդ հորիզոնականը 2010 թվականի հոկտեմբերի 31-ին ավարտվող շաբաթվա մեջ։ 2010 թվականի հոկտեմբերի 18-ին ավարտվող շաբաթվա մեջ երգը Նոր Զելանդիայում զբաղեցրեց 24-րդ հորիզոնականը։

Երաժշտական տեսահոլովակ խմբագրել

Զարգացում և թողարկում խմբագրել

«Back to December»-ի ուղեկցող երաժշտական տեսահոլովակի ռեժիսորն է Յոհան Լեմուանը, ով նաև եղել է Քեթի Փերրիի «Teenage Dream» երգի տեսահոլովակի ռեժիսորը։ Տեսահոլովակը նկարահանվել է 2010 թվականի դեկտեմբերի վերջերին՝ Սուրբ Ծննդի նախօրեին[19]։ «Country Music Television»-ի հետ հարցազրույցի ժամանակ Լեմուանը բացատրել է, որ նա տեսահոլովակի գաղափարը զարգացրել է «E.T. the Extra-Terrestrial» ֆիլմը նայելուց և դրանից ոգեշնչվելուց հետո[20]։ Ինչպես նաև նա «MTV News»-ին ասել է, որ նա ցանկանում էր, որ տեսահոլովակը լինի պարզ, բայց միևնույն ժամանակ փոխաբերական իմաս ունենա։ Նա ավելացրեց. «Ես ուզում էի զգացմունքների սառնության վրա աշխատել տեսողական կերպով, խաղալով ձյունով, հեռավորությամբ և տխրությամբ»[21][22]։ Նա ուզում էր կենտրոնանալ Սվիֆթի տեսքի վրա տեսահոլովակում, ասելով. «Ես ուզում էի, որ նա խաղա բնական կերպով, որպեսզի նա եվրոպացու տեսք ունենա։ Այս էր ինձ համար հիմնական նպատակ։ Թեյլորի աշխարը շատ հեռու է իմ մշակույթից, բայց ես նրա մեջ մի բան տեսա, որը կարող էր լինել շատ կոպիտ և սրտաճմլիկ. հեռու արքայադստեր շքեղությունից, որի ոճով նա հաճախ առաջնորդվում է»։ Լեմուանին թույլատրվել էր վերհսկել տեսահոլովակի ամբողջ ընթացքը, չնայած Սվիֆթի՝ տեսահոլովակի դերի՝ իր նախկին սիրեցյալին նամակ թողնելը ոչ թե Լեմուանի գաղափարն էր, այլ հենց Թեյլորինը։ Սվիֆթի սիրեցյալը տեսահոլովակում տղա մոդել, Գանթարս Ասմանիսը։ Լեմուանը մեկնաբանել է, որ Ասմանիսը այդ տեսահոլովակում Սվիֆթի սիրեցյալի դերի համար կատարյալ էր, ասելով. «Ես այդ դերի համար այնպիսի տղա էի ուզում, որը նուրբ է և գեղեցիկ։ Ես չէի ուզում ինչ-որ գրավիչ կամ կատարյալ շքեղ տղա, ով կվերացներ տեսահոլովակի անկեղծությունը»։ Երաժշտական տեսահոլովակի պրեմիերան կայացավ հունվարի 13-ին, 2011 թվականին, CMT-ով և Great American Country-ով։ Տեսահոլովակի՝ դպրոցի և բեյսբոլի մարզադաշտի կադրերը նկարահանվել են Բինգհամտոնում, «MacArthur» զբոսայգում, մինչդեռ Սվիֆթի հետ տեսարանները նկարահանվել են Նեշվիլ քաղաքից դուրս գտնվող մի հին առանձնատանը։ Vevo-ում տեսահոլովակի դիտումները հասել են 100 միլիոնի, 2015 թվականի հունիսին, դառնալով Սվիֆթի 13-րդ վավերացված տեսահոլովակը։ Մինչ օրս, տեսահոլովակն ունի ավելին, քան 137 միլիոն դիտում ՅուԹյուբ-ում։

Ընդունելություն խմբագրել

Երաժշտական տեսահոլովակի քննադատական գնահատականները դրական էին։ «Billboard»-ի Ջիլլիան Մեյփսը մտածել է, որ տեսահոլովակը «պատշաճորեն զուսպ» է, հաշվի առնելով այն փաստը, որ երգը ամբողջությամբ ներողություն խնդրելու մասին է[23]։ «The Improper» ամսագիրը նկատել է, որ տեսահոլովակը ունի « «Hallmark» ժանրի ֆիլմի տեսք և զգացմունքայնություն և նույնիսկ հուզիչ է», մինչդեռ «New York» ամսագրի Ամոս Բարշադը կարծում էր, որ տեսահոլովակը «սարսափելի» է[24]։ «MTV» հեռուստաալիքի Թամար Էնիթեյը տեսահոլովակը նկարագրել է որպես «հիասթափություն», գրելով. «Այն պարզապես մի աղջկա մասի չէ, ով մնացել է տարվա 12-րդ ամսում։ Այն սիրո և այդ վայրում ափսոսանք ապրողի մասին է»[25]։ «Dose.ca» ամսագրի Լիա Քոլլինզը երաժշտական տեսահոլովակն անվանել է «երազկոտ և մռայլ»[26]։ Նրա տեսակետը արձագանքվել է «Entertainment Weekly»-ի Լիա Գրինբլաթի կողմից, ով տեսահոլովակը համարեց «մի կերպ հիանալի», որը համապատասխանում է երգի մելամաղձոտ, բայց զղջումով լի տրամադրությանը։ «MTV» հեռուստաալիքի Ջոյսլին Վենան նկատել է, որ տեսահոլովակը «մութ» է և «մռայլ», ինչը բնորոշ չէ Սվիֆթին։

Կենդանի ելույթներ խմբագրել

Սվիֆթն առաջին անգամ «Back to December»-ը կատարել է Փարիզում, «Salle Wagram» թատրոնում, հոկտեմբերի 18-ին, 2010 թվականին, իր առաջիկա ալբոմ «Speak Now»-ն առաջ տանելու համար, որը պետք է թողարկվեր հոկտեմբերի 25-ին, 2010 թվականին[27]։ Ինչպես նաև Սվիֆթը երգը կատարել է «Speak Now: Taylor Swift Live From New York City»-ի ժամանակ, հատուկ ծրագիր, որը ուղիղ եթերով ցույց էր տրվում «CMT.com»-ում, «MTV.com»-ում, «VH1.com»-ում և այլ «MTV» ցանցերում Եվրոպայում, Ասիայում, Ավստրալիայում և Լատինական Ամերիկայում իր նոր ալբոմի թողարկումը տոնելու համար[28]։

Ինչպես նաև Սվիֆթը «Back to December»-ը կատարել է մի քանի ուրիշ առիթների ժամանակ։ 2010 թվականի նոյեմբերի 10-ին նա կենդանի ձայնով ելույթ ունեցավ «Bridgestone Arena»-ում «Country Music Association Awards»-ի 44-րդ տարեդարձին, որը գտնվում է Նեշվիլ քաղաքում[29]։ Նրա այդ ելույթը գնահատվել է «B+» «Los Angeles Times» թերթում, նշելով, որ նա «այն պարզ է պահել» և «առիթի բարձրում» էր[30]։ Նոյեմբերի 21-ին, 2010 թվականին Սվիֆթը խառնել է «Back to December»-ը «OneRepublic» խմբի «Apologize» երգի հետ «American Music Awards»-ի 38-րդ տարեդարձի ժամանակ[31][32]։ Նրա այդ ելույթը գնահատվել էր «B-» «Los Angeles Times»-ում, նշելով, որ երգի վերջին մասը «Apologize»-ի հետ խառնելը ավելորդ էր[33]։

Սվիֆթը կատարել է «Back to December»-ը և մի քանի երգեր «Speak Now»-ից նոյեմբերի 24-ին, 2010 թվականին «Շնորհակալության գիշերվա» ժամանակ, «NBC»-ով[34]։ Ավելի ուշ նա երգը կատարել է Էլեն Դեջեներեսի շոուի ժամանակ դեկտեմբերի 2-ին, 2010 թվականին[35]։ Հունվարի 31-ին, 2011 թվականին, նա երգը կատարել է «JetBlue’s Terminal 5»-ում, Նյու Յորքում[36]։ Նա նաև կատարել է երգը իր «Speak Now World Tour» շրջագայության ժամանակ[37][38][39]։ Ելույթը թողարկվել է Սվիֆթի առաջին կենդանի ալբոմում, որի անվանումն է «Speak Now: World Tour Live»[40]:

Երգերի ցանկ խմբագրել

  • Եվրոպական թվային ներբեռնում[41]
  1. "Back to December" - 4:54
  • Միացյալ Թագավորության թվային ներբեռնում[42]
  1. "Back to December" - 4:54
  • Միացյալ Նահանգների թվային ներբեռնում[43]
  1. "Back to December" - 4:54
  • Միացյալ Նահանգների ակուստիկ թվային ներբեռնում[44]
  1. "Back to December" (Acoustic Version) - 4:52

Երգի հեղինակներ խմբագրել

  • Վոկալ - Թեյլոր Սվիֆթ
  • Խոսքի հեղինակ - Թեյլոր Սվիֆթ
  • Պրոդյուսերներ - Թեյլոր Սվիֆթ, Նաթան Չափման
  • Կատարելագործում - Հանք Վիլլիամս

Չարտ խմբագրել

Շաբաթական Չարտ խմբագրել

Չարտ (2010-2011) Հորիզոնական
Ավստրալիա (ARIA) 26
Կանադա (Canadian Hot 100) 7
Նոր Զելանդիա (Recorded Music NZ) 24
ԱՄՆ Billboard Hot 100 6
ԱՄՆ Adult Contemporary (Billboard) 14
ԱՄՆ Adult Top 40 (Billboard) 11
ԱՄՆ Hot Country Songs (Billboard) 3
ԱՄՆ Mainstream Top 40 (Billboard) 11

Տարեվերջի Չարտ խմբագրել

Չարտ (2011) Հորիզոնական
ԱՄՆ Billboard Hot 100 74
ԱՄՆ Country Songs (Billboard) 38
ԱՄՆ Adult Contemporary (Billboard) 30
ԱՄՆ Adult Pop Songs (Billboard) 42
ԱՄՆ Radio Songs (Billboard) 58

Հավաստագրեր խմբագրել

Երկրամաս Հավաստագիր Վավերացված միավորները/Վաճառքը
ԱՄՆ (RIAA) 2X պլատինե 1,900,000
Կանադա (Music Canada) Ոսկե 40,000

Թողարկման տարեթվերը խմբագրել

Երկիր Տարեթիվ Ձևաչափ Լեյբլ
ԱՄՆ Հոկտեմբերի 12, 2010 Թվային ներբեռնում Big Machine Records
Նոյեմբերի 14, 2010 Քանթրի ռադիո
Նոյեմբերի 30, 2010 Մեյնսթրիմ ռադիո
Մեծ Բրիտանիա Մարտի 20, 2011 Թվային ներբեռնում Universal Music Group

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «VIDEO: Taylor Swift Explains Apology Song 'Back to December'». People.com. 2010 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
  2. 2,0 2,1 Jennifer Still (2010 թ․ հոկտեմբերի 13). «Swift: 'Back To December is an apology'». Digitalspy. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
  3. «Taylor Swift apologizes (to Taylor Lautner?) in 'Back to December'». Entertainment Weekly. 2010 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
  4. «SPEAK NOW 3-WEEK ITUNES COUNTDOWN!». Taylorswift.com. 2010 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 15-ին.
  5. «R&R :: Going For Adds :: CHR/Country». Gfa.radioandrecords.com. Radio & Records. 2010 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 15-ին.
  6. «Speak Now – Overview». Allmusic. Rovi Corporation. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. Stephen M. Deusner (2010 թ․ նոյեմբերի 29). «Taylor Swift – 'Back To December'». Engine 145.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 9-ին.
  8. «Digital sheet music - Taylor Swift - Back to December». Musicnotes.com. Alfred Publishing. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  9. Randy Lewis (2010 թ․ հոկտեմբերի 24). «Taylor Swift: the next chapter». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 24-ին.
  10. 10,0 10,1 Leah Greenblett (2010 թ․ հոկտեմբերի 25). «Taylor Swift's 'Speak Now': The 10 best lines from her new album». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 8-ին.
  11. Jonathan Keefe (2010 թ․ հոկտեմբերի 25). «Taylor Swift Speak Now». Slant Magazine. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
  12. Bobby Peacock (2010 թ․ նոյեմբերի 16). «Taylor Swift - "Back To December Single». Roughstock. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
  13. Brockington, Ryan (2010 թ․ հոկտեմբերի 12). «Listen to Taylor Swift's big girl single 'Back to December'». New York Post. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 9-ին.
  14. Klapper, Rudy (2010 թ․ հոկտեմբերի 25). «Taylor Swift Speak Now (staf review)». Sputnikmusic. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
  15. Coyne, Kevin John (2010 թ․ նոյեմբերի 11). «Single Review: Taylor Swift, "Back to December"». Country Universe. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 9-ին.
  16. Caulfield, Keith; Pietroluongo, Silvio (2010 թ․ նոյեմբերի 4). «Chart Moves: Taylor Swift, Michael Jackson, Rihanna, Kanye West». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 4-ին.
  17. Caulfield, Keith; Pietroluongo, Silvio (2010 թ․ հոկտեմբերի 21). «Chart Moves: Lil Wayne, David Archuleta, Taylor Swift, Kanye West». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 21-ին.
  18. «Taylor Swift Album & Song Chart History». Billboard Hot 100. 2010 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 12-ին.
  19. Vena, Jocelyn (2011 թ․ հունվարի 13). «Taylor Swift Breaks A Heart In Her 'Back To December' Video». MTV. Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.
  20. Bonaguro, Alison (2011 թ․ հունվարի 14). «OFFSTAGE: E.T. Inspires Taylor Swift's "Back to December"». CMT. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 22-ին.
  21. Vena, Jocelyn (2011 թ․ հունվարի 18). «Taylor Swift's 'Back To December' Video Director Explains Clip». MTV. Վերցված է 2011 թ․ հունվարի 22-ին.
  22. L. Betts, Stephen (2011 թ․ հունվարի 21). «Taylor Swift's 'Back to December' Video Dissected». The Boot. Վերցված է 2011 թ․ հունվարի 22-ին.
  23. Mapes, Jillian (2011 թ․ հունվարի 13). «Taylor Swift Braves Breakup in 'Back To December' Video». Billboard. Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.
  24. Barshad, Amos (2011 թ․ հունվարի 13). «Taylor Swift Makes a Boring Breakup Video Featuring Magic Snow». New York. Վերցված է 2011 թ․ հունվարի 22-ին.
  25. Anitai, Tamar (2011 թ․ հունվարի 13). «Video Premiere: Taylor Swift, 'Back To December'». MTV. Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.
  26. Collins, Leah (2011 թ․ հունվարի 13). «Video: Go Back to December with Taylor Swift (But Not Taylor Lautner)». Dose. Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.
  27. «Taylor Swift Performs In Paris, France». Disney Dreaming. 2010 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 15-ին.
  28. Todd, C.M.T Staff (2010 թ․ հոկտեմբերի 25). «Taylor Swift Meets Her Friends Live From New York City». CMT.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 16-ին.
  29. Ziegbe, Mawuse (2010 թ․ նոյեմբերի 10). «Taylor Swift Performs 'Back To December' At CMA Awards». MTV. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
  30. Todd, Martens (2010 թ․ նոյեմբերի 10). «CMA Awards 2010 live: All the performances as they happen». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
  31. Ward, Kate (2010 թ․ նոյեմբերի 21). «AMAs: Taylor Swift covers OneRepublic. Who was she singing to?». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 14-ին.
  32. Vena, Jocelyn (2010 թ․ նոյեմբերի 21). «Taylor Swift Goes 'Back To December' With Snowy AMA Performance». MTV. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
  33. Todd, Martens (2010 թ․ նոյեմբերի 21). «American Music Awards 2010: Rihanna, Katy Perry, Santana, Ke$ha and all the performances, graded». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
  34. Eastman, Marc (2010 թ․ նոյեմբերի 23). «NBC Kicks Off The Holidays With Macy's Thanksgiving Day Parade And More – Previews Included». Tv.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 9-ին.
  35. «Watch Taylor Swift Perform -- On Ellen's Music Page». The Ellen DeGeneres Show. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 9-ին.
  36. Wyland, Sarah (2011 թ․ հունվարի 31). «Taylor Swift Performs "Back To December" Live From T5». Great American Country. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.
  37. «Taylor Swift shimmers in Omaha». Coffey, Kevin. Omaha World-Herald. 2011 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 18-ին.
  38. Herrero, Javier (2011 թ․ մարտի 19). «Taylor Swift encandila a unos 4.000 madrileños con su country edulcorado» [Taylor Swift dazzle some 4,000 locals sweetened country]. La Rioja (Spanish). Grupo Vocento. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  39. Sträter, Andreas (2011 թ․ մարտի 13). «Blaue Augen, süße Songs: Taylor Swift in Oberhausen» [Blues, sweet songs: Taylor Swift in Overhausen]. Soester Anzeiger (German). Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  40. Vaughan, Andrew. «Speak Now World Tour Live [CD/DVD]: Taylor Swift: Music». Amazon.com. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 25-ին.
  41. «Back to December – Single». iTunes Store. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
  42. «Back To December». Amazon.com. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
  43. «Taylor Swift - Back to December - Single». iTunes Store. Apple Inc. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 15-ին.
  44. «iTunes - Music - Back to December (Acoustic Version) - Single by Taylor Swift». Itunes.apple.com. 2011 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել