8 առաջին ժամադրություններ

8 առաջին ժամադրություններ (ռուս.՝ 8 первых свиданий, ուկրաիներեն՝ 8 перших побачень), ռուս-ուկրաինական արտադրության ռոմանտիկ կատակերգություն, որի ռեժիսորներն են Դևիդ Դոդսոնը և Ալեքսանդր Մալյարևսկին[3][4][5]։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Օքսանա Ակինշինան և Վոլոդիմիր Զելենսկին[6]։ Ֆիլմի արտադրությամբ զբաղվել է «Կվարտալ-95» ընկերությունը։

8 առաջին ժամադրություններ
ռուս.՝ 8 первых свиданий
Երկիր Ռուսաստան
 Ուկրաինա
Ժանրկինոկատակերգություն
Թվականմարտի 8, 2012[1] և մարտի 15, 2012[2]
Լեզուռուսերեն
ՌեժիսորԴևիդ Դոդսոն, Սաշա Մալարևսկի և Ալեքսանդր Յուրչիկով
ՊրոդյուսերՎոլոդիմիր Զելենսկի
Սցենարի հեղինակՎոլոդիմիր Զելենսկի և Անդրեյ Յակովլև
ԴերակատարներՕքսանա Ակինշինա, Վոլոդիմիր Զելենսկի, Եկատերինա Վառնավա, Դենիս Նիկիֆորով, Սվետլանա Խոդչենկովա, Մարիա Կրավցովա, Օլեսյա Ժելեզնյակ և Սոսո Պավլիաշվիլի
Պատմվածքի վայրՄոսկվա
ԿինոընկերությունՍտուդիա Կվարտալ-95
Տևողություն83 րոպե
Բյուջե2 300 000 $
Շահույթ9 100 000 $

Սյուժե խմբագրել

Վերան և Նիկիտան չեն ճանաչում միմյանց, իսկ միակ բանը, որը միավորում է նրանց այն փաստն է, որ նրանք ընտրել էին միևնույն վայրը՝ անձնական կյանքում իրենց հաջողությունները նշելու համար։ Վերան հաջողակ հեռուստահաղորդավարուհի է, ունի սեփական թոք շոուն և պատրաստվում է ամուսնանալ։ Նրա ընտրյալը հայտնի թենիսիստ Կոնստանտինն է։ Նիկիտան էլ բարձր պահանջարկ ունեցող անասնաբույժ է, որն ամուսնության առաջարկ է արել պլաստիկ վիրաբույժ Իլոնային։ Ամեն ինչ նրանց համար բարեհաջող ընթանում է, նրանք ուրախ են, նրանց ընկերներն աջակցում են իրենց ընտրությանը, բայց ամեն ինչ փոխվում է մի առավոտ, երբ Վերան ու Նիկիտան արթնանում են միևնույն անկողնում։ Մտածելով, թե դա ուժեղ հարբածության արդյունք է, նրանք մեկնում են տարբեր ուղղություններով՝ հուսալով մոռանալ ամեն ինչ՝ կարծես, թե դա եղել է վատ երազ։

Բայց հաջորդ առավոտ ամեն ինչ կրկնվում է։ Նրանք կրկին արթնանում են միևնույն անկողնում, նույն Երազանքի տանը, չնայած նրանցից յուրաքանչյուրը վստահ է, որ գիշերը տանն է քնել։ Դա կրկնվում է մի քանի օր շարունակ։ Մոգական որոշ ուժեր ամբողջ ժամանակ նրանց միմյանց մոտ են տանում՝ խաչ քաշելով նրանց անձնական երջանկության կամ ապացուցում, որ նրանք ստեղծված են միմյանց համար։

Դերասանական կազմ խմբագրել

Փաստեր խմբագրել

  • Ֆիլմն արգելվել է Ուկրաինայի տարածքում, քանի որ դերերից մեկը մարմնավորել է դերասանուհի Եկատերինա Վառնավան։ Վերջինս ներառված է այն անձանց ցանկում, որոնք սպառնալիք են ստեղծում Ուկրաինայի ազգային անվտանգության համար[8]։

Մրցանակներ խմբագրել

2013 թվականին «8 առաջին ժամադրություններ» ֆիլմը Ռուսական ազգային կինոմրցանակաբաշխության ժամանակ ստացել է «տարվա լավագույն ռուսական կատակերգություն» կինոմրցանակը[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Internet Movie Database — 1990.
  3. «Кино | "Студия Квартал-95"». 2012 թ․ մայիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.
  4. Times, The Moscow (2020 թ․ փետրվարի 19). «Ukraine Bans Movies Starring Zelenskiy, Seagal, Depardieu Over National Security Concerns». The Moscow Times (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.
  5. Игроки. Фигуры. Пешки. Секреты великих людей. 2020 թ․ հոկտեմբեր. ISBN 9785041199807. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  6. «8 первых свиданий». VokrugTV.
  7. «Владимир Зеленский: Животные и дети ничего не прощают». ԿինոՊոիսկ.
  8. «На Украине за год запретили пять фильмов, в том числе один с участием Зеленского». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
  9. «Церемония награждения "Жорж 2013"». national-movie-awards.ru. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել