Եկատերինա Վառնավա

ռուս դերասանուհի

Եկատերինա Վառնավա (դեկտեմբերի 9, 1984(1984-12-09)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս հաղորդավարուհի, դերասանուհի, «Comedy Woman» շոուի մասնակից, պարուսույց։ Ավելի վաղ ՈՒՀԱ-ի «Փոքր ազգերի հավաքական»-ի անդամ էր։ 2012 թվականի օգոստոսի 27-ից սեպտեմբերի 1-ը «ՆՏՎ-ն առավոտյան» հաղորդման հաղորդավարուհին էր ՆՏՎ հեռուստաընկերությունում։ Ինչպես նաև «Երգչախմբերի պայքար» հաղորդման հաղորդավարներից մեկն էր «Ռոսիա 1» ալիքում։ 2014-2017-ական թվականներին՝ «Кто сверху?» հաղորդման հաղորդավարներից՝ ուկրաինական «Նոր ալիքում»։ 2015 թվականից՝ «Պարիր!» հաղորդման վարողը՝ «Առաջին ալիքում»։

Եկատերինա Վառնավա
ռուս.՝ Екатерина Владимировна Варнава
Ծնվել էդեկտեմբերի 9, 1984(1984-12-09)[1] (39 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունԳիտության և տեխնոլոգիայի ազգային համալսարան
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, պարուսույց, հաղորդավար, կատակերգու, հեռուստահաղորդավարուհի, երգիծաբան և ՈՒՀԱ-ի խաղացող
Ժանրերհումոր
e-varnava.ru

Կենսագրություն խմբագրել

Եկատերինա Վլադիմիրովնա Վառնավան ծնվել է 1984 թվականի դեկտեմբերի 9-ին, Մոսկվայում[2]։ Հայրը՝ Վլադիմիր Պետրովիչ Վորնավան զինվորական է։ Մայրը՝ Գալինա Ստեփանովնա Վորնավան բժիշկ թերապևտ է։ Եկատերինան ունի 2 ավագ եղբայրներ՝ Իգոր Վորնավան և Ալեքսեյ Վառնավան։

Եկատերիանայի ծնվելուց հետո ընտանիքը հոր հետ տեղափոխվել են ծառայության նոր վայր՝ Գերմանիայում խորհրդային զորքերի խմբի տեղակայման վայրը։ Այնտեղ, Վյունսդորֆ քաղաքում Եկատերինան ապրել է մինչև 7 տարեկանը։

Ավարտել է Ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանի հումանիտար ֆակուլտետը իրավաբանի մասնագիտությամբ։

2013 թվականի գարնանից հանդիպում է Կոնստանտին Մյանկինկովի հետ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Екатерина Варнава: «В прошлой жизни я была итальянкой!» | ТурНАВИГАТОР Блог». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 25-ին.
  3. «Варнава и Мякиньков о брутальной романтике и странных поступках: «Однажды нас попросили придумать название для своей команды, так мы и стали «КаКа»…»» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինա Վառնավա» հոդվածին։