Օքսանա Ակինշինա

ռուս կինոդերասանուհի

Օքսանա Ալեքսանդրովնա Ակինշինա (ռուս.՝ Оксана Александровна Акиньшина, ապրիլի 19, 1987(1987-04-19)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս կինոդերասանուհի։

Օքսանա Ակինշինա
Ծնվել էապրիլի 19, 1987(1987-04-19)[1] (37 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունկինոդերասանուհի և դերասանուհի
Ակտիվ շրջան2000-այժմ
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0968541
Օքսանա Ակինշինա՝ Վիքիպահեստ

Կենսագրություն խմբագրել

Օքսանա Ակինշինան ծնվել է 1987 թվականի ապրիլի 19-ին Լենինգրադում, ավտոփականագործի և հաշվապահի ընտանիքում[3]։ Սովորել է մոդելային գործակալությունում, որի տնօրենը բոլոր աղջիկներին ստիպել է քասթինգի մասնակցել Սերգեյ Բոդրով Կրտսերի մոտ։ Օքսանա Ակինշինան լսումների գնացել է առանց խանդավառության[4], սակայն անցել է քասթինգը և նկարահանվել է Բոդրովի «Քույրեր» դրամայում՝ 13 տարեկանում առաջին անգամ հայտնվելով էկրաններին։ Այդ ֆիլմի համար 2001 թվականին Սոչիում տեղի ունեցած կինոփառատոնի «Նորամուտ» մրցույթում Օքսանա Ակինշինան Եկատերինա Գորինայի հետ արժանացել է մրցանակի «Դերասանական լավագույն զույգ» անվանակարգում։

Միջազգային ճանաչման է արժանացել շվեդ ռեժիսոր Լուկաս Մուդիսոնի «Ընդմիշտ Լիլյա» (անգլ.՝ Lilja 4-ever) ֆիլմում նկարահանվելուց հետո։ 2003 թվականին Օքսանա Ակինշինան նկարահանվել է նիդերլանդական «Հարավ» ֆիլմում, որում մարմնավորել է երիտասարդ աղջկա՝ միայնակ մոր, որ ապօրինի մեկնել է Նիդերլանդներ։ Ֆիլմում դերասանուհին խոսում է հոլանդերեն։ 2004 թվականին հաստատվել է, որ Օքսանա Ակինշինան «Պետական խորհրդական» ֆիլմում կկատարի Էսֆիրա Լիտվինովայի դերը, սակայն նկարահանումների առաջին օրը չի ներկայացել նկարահանման հրապարակ, և նրա փոխարեն դերը կատարել է դերասանուհի Էմիլյա Սպիվակը։ Նույն թվականին Օքսանա Ակինշինան «Բորնի առավելությունը» ֆիլմում կատարել է էպիզոդիկ դեր՝ մարմնավորելով Իրենա Նեսկիին։

 
«Տարազամոլները» ֆիլմի նկարահանման հրապարակում

«Գայլախեղդը Գորշ շների ցեղից» ֆիլմում, որ էկրան է բարձրացել 2006 թվականի դեկտեմբերի 26-ին, Օքսանա Ակինշինան կատարել է գլխավոր դերերից մեկը՝ մարմնավորելով կսեսինկա Ելենին։ 2008 թվականին նա կատարել է գլխավոր հերոսուհու դերը Վալերի Տոդորովսկու «Տարազամոլները» ֆիլմում։

2011 թվականին Օքսանա Ակինշինան «Վիսոցկի։ Շնորհակալություն, որ ողջ ես» (ռուս.՝ «Высоцкий. Спасибо, что живой») ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսուհուն՝ ուսանողուհի Տատյանային։ 2012 թվականին նկարահանվել է «8 առաջին ժամադրություններ» (ռուս.՝ «8 первых свиданий») ֆիլմի գլխավոր դերում, իսկ 2015 թվականին նրա շարունակությունում՝ «8 նոր ժամադրություններ» (ռուս.՝ «8 новых свиданий») ֆիլմում։

Անձնական կյանք խմբագրել

Օքսանա Ակինշինան մինչև 15 տարեկանը հանդիպել է դերասան Ալեքսեյ Չադովի հետ, որից հետո նա համատեղ ապրել է Սերգեյ Շնուրովի հետ։ 2008 թվականին Օքսանա Ակինշինան ծանոթացել է իր առաջին ամուսնու՝ Դմիտրի Վիկտորովիչ Լիտվինովի (ծնվել է 1976 թվականի նոյեմբերի 6-ին[5]) հետ, ով «Պլանետա Ինֆորմ» փիար-ընկերության գլխավոր տնօրենն էր։ 2009 թվականի հունիսի 2-ին ծնվել է նրանց որդին՝ Ֆիլիպը։

Օքսանա Ակինշինան հանդիպել է դերասան և երգիչ Ալեքսեյ Վորոբյովի հետ[6]։ Նրանք բաժանվել են 2011 թվականի մայիսի սկզբին[7]։

2013 թվականի հունվարի 15-ին Օքսանա Ակինշինան ու ամուսինը՝ կինոպրոդյուսեր Արչիլ Գելովանին, որդի են ունեցել, ում կոչել են Կոնստանտին[8]։ 2016 թվականի հոկտեմբերին հայտնի է դարձել, որ դերասանուհին երրորդ երեխան է ունենալու[9], իսկ 2017 թվականի հունվարի 29-ին ծնվել է նրանց դուստրը՝ Էմմին[10][11][12][13]։ 2018 թվականի օգոստոսի 18-ին հայտարարել է իր ամուսնալուծության մասին[14], սակայն հետագայում մնացել են միասին[15]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001 ֆ Քույրեր Сёстры Սվետա
2002 ֆ Ընդմիշտ Լիլյա Lilja 4-ever Լիլյա
2002 ֆ Շարժման մեջ В движении Անյա
2003 ֆ Թիթեռների խաղեր Игры мотыльков Զոյկա
2003 ֆ Հարավ Юг Զոյա
2003 ս Կամենսկայա 3 Каменская 3 Իրա Տերեխինա
2004 ֆ Բորնի առավելությունը Превосходство Борна Իրենա Նեսկի
2004 ս Կինը առանց կանոնների խաղում Женщины в игре без правил Ալկա
2005 ս Կանացի վեպ Женский роман Քսենյա
2006 ս Կապիտանի երեխաները Капитанские дети Պոլինա Գրինյովա
2006 ֆ Մոսկվա-զրո Москва-ноль Լյուբա
2006 ֆ Հետհաշվարկ Обратный отсчёт Աննա
2006 ֆ Գայլախեղդը Գորշ շների ցեղից Волкодав из рода Серых Псов Կնեսինկա Ելեն
2008 ֆ Տարազամոլներ Стиляги «Польза»
2008 ֆ Դրախտի թռչուններ Райские птицы Կատենկա
2008 ֆ Թշնամի համար մեկ Враг номер один Կատյա
2009 ֆ Ես Я Նինա
2010 ֆ Բուք Метель Վարյա
2011 ֆ Վիսոցկի։ Շնորհակալություն, որ ողջ ես Высоцкий. Спасибо, что живой Տատյանա
2011 ֆ Ո՞ւր է հոսում ծովը Куда течёт море? մայր
2012 ֆ 8 առաջին ժամադրություններ 8 первых свиданий Վերա
2012 ֆ Ինքնասպաններ Самоубийцы Մարինա
2012 ֆ Շտապելու տեղ չկա Некуда спешить
2015 ֆ 8 նոր ժամադրություններ 8 новых свиданий Վերա
2015 ֆ SOS, Ձմեռ պապ, կամ Ամեն ինչ կիրականանա SOS, Дед Мороз, или Всё сбудется! Օլգա
2015 ս Նեստերովի հանգույց Петля Нестерова Օլգա
2016 ֆ ՍուպերԲոբրովները СуперБобровы Սվետլանա Բոբրովա
2016 ս Յուրաքանչյուրին իրենը Каждому своё Օքսանա
2016 ֆ Մուրճ Молот Վերա
2018 ֆ СуперБобровы. Народные мстители Սվետլանա Բոբրովա
2019 ֆ Արևածագ Рассвет Մարիա Կոննովա
2019 ֆ Ուր է հոսում ծովը Куда течёт море մայր

{{Ֆիլմում|2020||Спутник|Տատյանա Յուրևնա Կլիմովա

2020 ս Անսկզբունքայինները Беспринципные Լյուդմիլա, Սլավիկի կինը
2021 ֆ Չեռնոբիլ Чернобыль Օլգա Սավոստինա
2021 ս Թռիչք Полёт Իրա Կովալյովա
2021 ս Контейнер Սաշա
2022 ֆ Գաղտնիք Тайна Սվետլանա Բոևա
2022 ս The Тёлки Լենա, Անդրեյի կինը
2023 ֆ Համախտանիշ Синдром

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. Bästa kvinnliga skådespelare i en huvudroll / 2002: Oksana Akinsjina / för rollen som Lilja i Lilja 4-ever
  3. Оксана Акиньшина
  4. Катя Горина: Сергей Бодров запрещал актёрам пить
  5. «Дмитрий Литвинов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  6. «Акиньшина закрутила роман с Алексеем Воробьевым» (ռուսերեն). Сегодня.ua. 27 Января, 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 12-ին.
  7. Елена ЛАПТЕВА,Мария РЕМИЗОВА (11.05.2011). «Алексей Воробьев расстался с Оксаной Акиньшиной» (ռուսերեն). Комсомольская правда. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 12-ին.
  8. «Вести.Ru: У актрисы Оксаны Акиньшиной родился второй сын». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
  9. «Оксана Акиньшина ждет третьего ребенка» (ռուսերեն). Дети Mail.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
  10. «Вести.Ru: У актрисы Оксаны Акиньшиной родился второй сын». Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
  11. «Оксана Акиньшина ждет третьего ребенка» (ռուսերեն). Дети Mail.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
  12. «Оксана Акиньшина родила третьего ребенка». zirki.odnoboko.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  13. «Оксана Акиньшина рассекретила имя дочки — 7Дней.ру» (ռուսերեն). 7Дней.ру. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
  14. «После объявления о разводе Оксана Акиньшина улетела отдыхать с детьми» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
  15. Оксана Акиньшина, редкое фото с младшими детьми: «Очень красивые!»

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օքսանա Ակինշինա» հոդվածին։