1997—1998 թվականների ասիական ֆինանսական ճգնաժամ

Ասիական ճգնաժամի աշխարհագրություն

1997—1998 թվականների ասիական ֆինանսական ճգնաժամ, տնտեսական ճգնաժամ Հարավարևելյան Ասիայում, որը ուժգնացավ 1997 թվականի հուլիսին և 1990-ականների վերջերին լուրջ ցնցում ստեղծեց համաշխարհային շուկայում: Ճգնաժամի իրական պատճառը «ասիական վագրերի» աննախադեպ տնտեսկան աճն էր, որը նպաստել էր այդ երկրներ կապիտալի զանգվածային ներհոսքին, պետական և կորպորատիվ պարտքի աճին,տնտեսության գերտաքացման և բումի անշարժ գույքի շուկայում:

ՊատմությունԽմբագրել

Հարավարևելյան և Արևելյան Ասիայի տնտեսության մեջ ճգնաժամային երևույթները հասունացել են երկար ժամանակվա ընթացքում: Ըստ ՀՆԱ-յի և ներքին փոխազդեցությունների ծավալի սնանկացման առաջին թեկնածուն Թաիլանդն էր: 1997 թվականի մայիսին թաիլանդական բահտը միջազգային սպեկուլյանտների կողմից ենթարկվեց զանգվածային հարձակումների: 1997 թվականին այդ պայմաններում թաիլանդական կառավարությունը հունիսի 30-ը հայտարարեց բահտի դևալվացիայի մասին, որի փոխարժեքը նախկինում կապված էր ամերիկյան դոլարի փոխարժեքի հետ: Արդյունքում բահտի փոխարժեքն ընկավ կիսով չափ, իսկ Թաիլանդի արժեթղթերի շուկան՝ երեք քառորդով:

Հաջորդ ամսվա ընթացքում ճգնաժամը տարածվեց Ինդոնեզիայի, Մալայզիայի և Հարավային Կորեայի տնտեսության վրա: Քիչ չափով ճգնաժամն անդրադարձավ նաև Ճապոնիայի, Հոնկոնգի, Լաոսի, Ֆիլիպինների, Չինաստանի, Հնդկաստանի և Վիետնամի տնտեսությունների վրա: «Ասիական վագրերից» Սինգապուրին ու Թայվանին ճգնաժամը գրեթե չանդրադարձավ: 1997—1998 թվականներին նշված երկրների տնտեսության համար հատկանշական էր ազգային արժույթի փոխարժեքի անկումըгодов были (այսպես, թայլանդական բատը սկզբում 48 %-ով ընկավ, իսկ 1997 թվականին գրեթե 100 %-ով, իսկ ինդոնեզական ռուփին 228 %-ով[1]), ֆոնդային ինդեքսների անկումը, գնաճը, կորպորատիվ պարտքի մեծացումը, ընկերությունների սնանկացումը:

ՀետևանքներԽմբագրել

Ասիական ֆինանսական ճգնաժամը ունեցավ այնպիսի քաղաքական հետևանքներ, ինչպիսին ինդոնեզական բռնապետ Սուհարտոյի հրաժարականն էր, Արևելյան Թիմորի անկախության հռչակումը և Մահատխիրա Մոհամադայի կառավարության պառակտումը: Համաշխարհային տնտեսության գլոբալացման թեզիսի հաստատումով ճգնաժամի հետևանքները արագ զգալի դարձան ողջ երկրագնդում: Կապիտալի արտահոսքը և հումքային ապրանքների գների իջեցումը հանգեցրեց 1998 ռուսական տնտեսական ճգնաժամին: Ճգնաժամի վերջին արձագանքը դարձավ 2001 թվականի արգենտինական դեֆոլտը:

Արժույթի միջազգային հիմնադրամը, որը ազգային կառավարությունների կողմից մեղադրվում էր «ասիական վագրերի» տնտեսության ոչ խելամիտ ստնտեսական աճը հրահրելու մեջ, դրա հետեևանքները վերացնելու համար հատկացրեց 40 մլրդ դոլար: Հարավարևելյան ասիայի տնտեսության կայունացման առաջին ազդանշանները սկսեցին երևալ 1999 թվականի սկզբներին:Ազգային տնտեսությունների քաղաքական և տնտեսական վերակառուցումը հնարավորություն ստեղծեց 2001 թվականին հաղթահարել ճգնաժամի հետևանքները և ապահովել դինամիկ տնտեսկան աճ:

ԾանոթագրությունԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Kaufman, GG., Krueger, TH., Hunter, WC. (1999) The Asian Financial Crisis: Origins, Implications and Solutions. Springer. ISBN 0-7923-8472-5
  • Pettis Michael (2001)։ The Volatility Machine: Emerging Economies and the Threat of Financial Collapse։ Oxford University Press։ ISBN 0-19-514330-2 
  • Blustein Paul (2001)։ The Chastening: Inside the Crisis that Rocked the Global Financial System and Humbled the IMF։ PublicAffairs։ ISBN 1-891620-81-9 
  • Кетти Лин Дейтрейдинг на рынке Forex. Стратегии извлечения прибыли = Day Trading the Currency Market: Technical and Fundamental Strategies to Profit from Market Swings. — М.: Альпина Паблишер, 2012. — 240 с. — ISBN 978-5-9614-1326-7

Արտաքին հղումներԽմբագրել