(8) Ֆլորա
(8) Ֆլորա (անգլ.՝ Flora), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1847 թվականի հոկտեմբերի 18-ին Ջոն Հինդի կողմից Լոնդոնում[2]։
Ֆլորա Flora | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերել է | Ջոն Հինդ, 18 հոկտեմբերի 1847 թ. |
Ժամանակավոր համար | A847 UA[1] |
Պատկանում է խմբին | աստերոիդների գոտի[1] |
JPL Small-Body Database | 20000008 |
Բացարձակ մեծություն (H) | 6,49 |
Հեռավորությունը Արեգակից | 2,201684 ա. մ. |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 1,8576 ա. մ. |
Ապոհելին | 2,5458 ա. մ. |
Մեծ կիսաառանցք | 2,201684 ա. մ.[2] |
Էքսցենտրիսիտետ | 0,156285752623364 |
Սիդերիկ պարբերություն | 1193,25 օր (3,27 տարի) |
Միջին շարժում | 0,301697 աստիճան/օր |
Թեքվածություն | 5,89° (Խավարածրի նկատմամբ) |
Ծագման անկյան երկայնություն | 110,93° |
Պերիկենտրոնի արգումենտ | 285,3° |
Միջին անոմալիա | 190,65 |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 67,945 կմ[2] |
Պտույտի պարբերություն | 12,865 ժ |
Սպեկտրալ դաս | Աստերոիդների դաս S[1] |
Ալբեդո | 0,2426 |
8 Flora Վիքիպահեստում |
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,201684 ա. մ., առավելագույնը մոտենում է 1,8576 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,5458 ա. մ., իսկ Երկրի ուղեծրին Ֆլորա աստերոիդը նվազագույնը մոտենում է 0,8747 ա. մ. հեռավորության վրա[2]։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1193,25 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,301697 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 5,89° անկյուն։
Ֆլորա աստերոիդը գլխավորում է Ֆլորայի աստերոիդների ընտանիքը, որի մեջ ներառված են այս պահին հայտնի ավել քան 7438 անդամներ, ընտանիքի անդամների ամենահավանական քանակն է 4000-5000 աստերոիդ (մոտավոր գնահատական), որը կազմում է այս պահին հայտնի աստերոիդների հիմնական գոտու բոլոր աստերոիդների 5-6%։ Ընտանիքի ներքին սահմանը անցնում է 2,17 ա. մ. հեռավորության վրա Արեգակից, իսկ արտաքին սահմանը՝ 2,33։ Այս ընտանիքի աստերոիդների էքսցենտրիսիտետները ընկնում են 0,109-0,168 միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը՝ 2,4°-6,9°։
Ըստ Տոլենի սպեկտրալ դասակարգման պատկանում է S դասին[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Շմադել, Լուց (2003). Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.). Գերմանիա: Սփրինգեր. ISBN 978-3-540-00238-3. (անգլ.)
- Ֆլորա աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)