Ջոն Ռասել Հայնդ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայնդ
Ջոն Ռասել Հայնդ (անգլ.՝ John Russell Hind, մայիսի 12, 1823[1], Նոթինգհեմ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 23, 1895[1], Թուիքենհամ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի աստղագետ։
Ջոն Ռասել Հայնդ John Russell Hind | |
---|---|
Ծնվել է | մայիսի 12, 1823[1] Նոթինգհեմ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | դեկտեմբերի 23, 1895[1] (72 տարեկան) Թուիքենհամ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Բնակության վայր(եր) | Անգլիա |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | աստղագետ և գրող |
Հաստատություն(ներ) | Գրինվիչի աստղադիտարան |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2] |
Պարգևներ | |
John Russell Hind Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՋոն Ռասել Հայնդ ծնվել է 1823 թ. Նոթինգհեմում։ 17 տարեկանում նա ուղևորվել է Լոնդոն քաղաքացիական ճարտարագետ մասնագիտությունը սովորելու։ Չարլզ Վիտսոնի օգնությամբ թողել է ճարտարագիտությունը և աշխատանքի է ընդունվել Գրինվիչյան թագավորական աստղադիտարանում Ջորջ Էյրիի ղեկավարության տակ[3]։ Այնտեղ նա աշխատել է 4 տարի։ 1844 թ.-ից Հայնդը դարձել է Ջորջ Բիշոպի աստղադիտարանի տնօրեն։ 1853 թ. Հայնդը դարձել է «Ծովային ալմանախի» (անգլ.՝ Nautical Almanac) խմբագիր, և զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև 1891 թ.։
Հայնդը հանդիսանում է առաջին աստերոիդների հետազոտողներից, նաև հայտնաբերել և ուսումնասիրել է փոփոխական աստղեր Նապաստակի R, Երկվորյակների U և Ցուլի T (նույնպես հայտնի է որպես Հայնդի փոփոխական միգամածություն), ինչպես նաև հայտնաբերել է Ցեֆեոսի μ աստղի փոփոխական լինելը։ Բացի այդ, Հայնդը հայտնաբերել է Nova Ophiuchi 1848 (V841 Ophiuchi), ժամանակակից ժամանակների առաջին Նոր աստղը։
Հայնդը ամուսնացել է 1846 թ., ունեցել է վեց երեխա։ Մահացել է 1895 Լոնդոնի արվարձան Տվիկենհեմում։ Նրա պատվին են անվանվել Լուսնի Հայնդ խառնարանը և (1897) Հայնդ աստերոիդը։
Ճանաչումը
խմբագրել- Լոնդոնի թագավորական միության անդամ (1863)
- Պետերբուրգյան գիտությունների ակադեմիայի արտասահմանյան թղթակից-անդամ (1878)
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Ուիլիամ Պլամեր (1896). «Դոկտոր Ջոն Ռասել Հայնդ». Astronomische Nachrichten. 139: 255.
{{cite journal}}
: Unknown parameter|years=
ignored (օգնություն) (անգլ.) - «Հայնդի փոփոխական աստղը». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 20-ին. (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ռասել Հայնդ» հոդվածին։ |