(10) Հիգեա

աստերոիդ
(Վերահղված է (10) Hygieaից)

(10) Հիգեա (անգլ.՝ Hygiea), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Զանգվածով և ծավալով Արեգակնային համակարգի չորրորդ աստերոիդն է։


Հիգեա ⯚ ()
Hygiea
Հիմնական տվյալներ
Հայտնաբերել էԱնիբալե դե Գասպարիս,
12 ապրիլի 1849 թ.
Ժամանակավոր համարA900 GA[1] և A849 GA[1]
Պատկանում է խմբինաստերոիդների գոտի[1]
JPL Small-Body Database20000010
Բացարձակ մեծություն (H)5,43
Հեռավորությունը Արեգակից3,137446 ա. մ.
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին2,773 ա. մ.
Ապոհելին3,5019 ա. մ.
Մեծ կիսաառանցք3,137446 ա. մ.[2]
Էքսցենտրիսիտետ0,116167208898213
Սիդերիկ պարբերություն2029,85 օր (5,56 տարի)
Միջին շարժում0,177353 աստիճան/օր
Թեքվածություն3,84° (Խավարածրի նկատմամբ)
Ծագման անկյան երկայնություն283,42°
Պերիկենտրոնի արգումենտ312,84°
Միջին անոմալիա86,39
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ203,56 կմ[2]
Պտույտի պարբերություն27,623 ժ
Սպեկտրալ դասաստերոիդների դաս C[1]
Ալբեդո0,0717

 10 Hygiea Վիքիպահեստում

Բնութագրական տվյալներ խմբագրել

Տրամագիծն ունի ձգվածություն և հասնում է 350-500  կմ, զանգվածը կազմում է գոտու ամբողջ զանգվածի 2.9%-ը[4]։ Ածխածնային մակերևույթ ունեցող C դասի մուգ աստերոիդներից ամենախոշորն է։

Հայտնաբերում խմբագրել

Հայտնաբերվել է 1849 թվականի ապրիլի 12-ին Անիբալե դե Գասպարիսի կողմից Նեապոլում[2]։
Չնայած իր չափսերին, Երկրից նայելիս երևում է շատ աղոտ՝ իր մուգ գույնի և Արեգակից միջինից ավելի մեծ հեռավորության վրա գտնվելու պատճառով։ Սա է պատճառը, որ մի քանի ավելի փոքր աստերոիդներ դիտվել են ավելի շուտ։

Ուղեծրի բնութագրական տվյալներ խմբագրել

Միջինը՝ 3.14 ա.մ.
Առավելագույնը՝ 3.50 ա.մ.[2]
Նվազագույնը՝ 2.77 ա.մ.[5]
  • Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 2029.85 երկրային օրվա ընթացքում
  • Ուղեծրով շարժման միջին արագությունը՝ 0.18 աստիճան/օր
  • Խավարածրի հարթության հետ ուղեծրի հարթության կազմած անկյունը՝ 3.84°։

Ընտանիք խմբագրել

Հիգեա աստերոիդը գլխավորում է Հիգեայի աստերոիդների ընտանիքը, որի մեջ ներառված են հիմնական գոտու այս պահին հայտնի բոլոր աստերոիդների մոտ 1%-ը։ Ընտանիքի ներքին սահմանը անցնում է Արեգակից 3.06 ա. մ. հեռավորության, իսկ արտաքինը՝ 3.22 ա. մ.-ի վրա, ուղեծրերի թեքումը գտնվում է 4, 2 - 5, 8° միջակայքում, իսկ էքսցենտրիսիտետի սահամններն են՝ 0, 109 - 0, 163։

Դասակարգում խմբագրել

Ըստ Թոլենի սպեկտրալ դասակարգման պատկանում է C դասին[2]։

Անուն խմբագրել

Անունն ստացել է առողջության աստվածուհի Հիգեայի՝ Ասկլեպիոսի դստեր պատվին։ Որպես տարբերանշան ընտրվել է օձի պատկերը, որ կրում էր Հիգեան՝  

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 JPL Small-Body Database
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «ՆԱՍԱ-ի Ռեակտիվ Շարժման Լաբորատորիայի (ՌՇԼ) Փոքր մարմինների տվյալների շտեմարան (10) Հիգեա». ՌՇԼ. (անգլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Փոքր մոլորակի կենտրոնի տվյալների շտեմարան
  4. "Mass of 10 Hygiea" 0.445 / "Mass of Mbelt" Արխիվացված 2012-09-07 Wayback Machine 15 = 0.0296
  5. Երկրի ուղեծրին Դելիա աստերոիդը նվազագույնը մոտենում է մինչև 1.76 ա. մ.

Արտաքին հղումներ խմբագրել