Հիգեայի ընտանիք, մուգ ածխածնային աստերոիդների խումբ հիմնական աստերոիդների գոտում, պատկանում են B և C սպեկտրալ դասերին։ Հիգեայի ընտանիքը ներառում է հիմնական գոտու բոլոր աստերոիդների մոտ 1%-ը, այսպես է անվանվել ամենամեծ ներկայացուցիչի անվամբ՝ (10) Հիգեա։ Ունենալով մոտ 400 կմ տրամագիծ, այն կազմում է ընտանիքի մարմինների զանգվածի 94-98 %, և հանդիսանում է աստերոիդների գոտու աստերոիդների մեջ չափերով չորրորդը։ Համապատասխանաբար այս ընտանիքի այլ անդամները զգալիորեն նրան զիջում են։ Այսպես, օրինակ, նրանցից խոշորագույնները, աստերոիդներ (333) Բադենիան և (538) Ֆրեդերիկեն, ունեն մի փոքր ավելի քան 70 կմ տրամագիծ, իսկ մյուսներինը չի գերազանցում 30 կմ։

Ընտանիքի առանձնահատկություններըԽմբագրել

Համարվում է, որ այս ընտանիքը առաջացել է Հիգեայի և մեկ այլ խոշոր աստերոիդի բախումից, որի արդյունքում Հիգեայից արտամղվել են բազմաթիվ փոքր բեկորներ, որոնք էլ հետագայում կազմել են այս ընտանիքը[1]։ Սակայն երկու վերը նշված յոթանասուն կիլոմետրանոց աստերոիդները, իրենց համեմատաբար մեծ չափերով, որոշ չափով հերքում են այսպիսի ենթադրությունը։ Այսպես, օրինակ Վեստայի ընտանիքում, որը առաջացել է նման սցենարով, չկա ոչ մի աստերոիդ, բացի Վեստայից, որը գերազանցեր 10 կմ տրամագիծը։ Հավանական բացատրություններից մեկը կարող է լինել այն, որ չնայած նման սպեկտրալ առանձնահատկություններին, այս երկու աստերոիդները իրականում չեն կազմում այս ընտանիքի մաս, այլ հանդիսանում են բացառություններ, քանի որ, C դասի աստերոիդները աստերոիդների հիմնական գոտում բավականին հաճախ են հանդիպում։

Հետաքրքիր ե նաև այն փաստը, որ ընտանիքը պարունակում է մեծ քանակով բավականին հազվադեպ հանդիպող B սպեկտրալ դասի աստերոիդներ, որոնցից ամենախոշորն է, արդեն նշված՝ (538) Ֆրեդերիկե աստերոիդը[2]։ Բացի այդ, կան որոշ նշաններ, որոնք վկայում են այն մասին, որ Հիգեայի ընտանիքը ձևավորվել է բավականին շուտ[3]։

Տեղաբաշխումը և չափերըԽմբագրել

Վիճակագրական վերլուծության արդյունքում[1] ի հայտ են բերվել մի քանի «հիմնական» խմբեր, որոնց ուղեծրային էլեմենտները ընկած են հետևյալ միջակայքում՝

ap ep ip
min 3,06 ա. մ. 0,109 4,2 °
max 3,22 ա. մ. 0,163 5,8 °

Այս աստղագիտական էպոխայի համար, ընտանիքի հիմնական աստերոիդների օսկուլացնող ուղեծրերի ուղեծրային էլեմենտների միջակայքը բերված է հետևյալ աղյուսակում՝

a e i
min 3,06 ա. մ. 0,088 3,5 °
max 3,24 ա. մ. 0,191 6,8 °

Վ. Զապալայի կողմից կատարված վերլուծության արդյունքում (1995)[1] ի հայտ են բերվել ընտանիքի 103 հիմնական անդամները, ավելի ուշ կատարված հետազոտությունների արդյունքներով (2005), որը ներառում էր 96944 աստերոիդ, տվյալ ընտանիքի անդամների քանակը կազմում է առնվազն 1043 աստերոիդ, որոնք ընկնում են վերը բերված աղյուսակով սահմանված տարածությունում։

ԲացառություններըԽմբագրել

Այս ընտանիքի կազմի մեջ հայտնաբերվել են բավականին մեծ քանակով աստերոիդներ, որոնք չեն մտնում նրա մեջ, սակայն շարժվում են նման ուղեծրերով։ Նրանց հնարավոր եղավ հայտնաբերել մեամասամբ սպեկտրալ հետազոտությունների արդյունքում[2]։ Նրանց մեջ են մտնում այնպիսի աստերոիդներ, ինչպիսին են (100) Հեկատեն, (108) Հեկուբան, (1109) Տատան, (1209) Պուման և (1599) Գիյոմուսը։

Բացառություն կարող են լինել նաև, ինչպես խոսվում էր վերը, որոշ ածխածնային աստերոիդներ, ինչպես Բանդենիան և Ֆրեդերիկեն, ինչպես իրենց չափերի, այնպես էլ նրանց սպեկտրալ դասի տարածվածության պատճառով։

Խոշոր (52) Եվրոպա աստերոիդը ավելին քան 300 կմ չափերով, ունի 6,37° ուղեծրի թեքում, պտտվում է մոտավորապես նույն տարածքում, ինչպես և Հիգեայի ընտանիքը, ավելի վաղ դիտարկվում էր որպես այս ընտանիքի հնարավոր անդամ, սակայն հետազոտությունները ցույց տվեցին, որ դա այդպես չէ, ընտանիքի սահմանների ճշգրտումը ցույց տվեց որ Եվրոպան դուրս է գտնվում այս սահմաններից։

Այս ընտանիքի ամենամեծ աստերոիդներըԽմբագրել

Անունը Տրամագիծ Մեծ կիսաառանցք Ուղեծրի թեքում Էքսցենտրիսիտետ Հայտնաբերման տարին
(10) Հիգեա 407,1 կմ 2,195 ա. մ. 4,515 ° 0,121 1886
(159) Էմիլիա 131 կմ 3,100 ա. մ. 6,128 ° 0,111 1876
(333) Բադենիա 78 կմ 3,125 ա. մ. 3,794 ° 0,168 1892
(538) Ֆրեդերիկե 72 կմ 3,164 ա. մ. 6,503 ° 0,163 1904
(867) Կովացիա 24 կմ 3,062 ա. մ. 5,984 ° 0,133 1917
(2436) Հատշեպսուտ ? 3,173 ա. մ. 4,082 ° 0,109 1960
(2747) Չեսկի Կրիմլով 33 կմ 3,103 ա. մ. 5,821 ° 0,124 1980

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Վ. Զապալա, Ֆ. Բենջոյա, Ա. Սելինո, Պ. Ֆերինելա և Կ. Ֆրոշ, Աստերոիդների ընտանիքներ` 12,487 աստերոիդների որոնումը, օգտագործելով երկու տարբեր կլաստերային մեթոդներ Archived 2020-03-28 at the Wayback Machine., Իկարուս, հատոր` 116, Օգոստոս 1995, էջեր` 291—314
  2. 2,0 2,1 Տ. Մոտե-Դինիզ և ընկ., 10 Հիգեյաի որոշշված սպեկտրը և Հիգեայի ընտանիքը, Իկարուս, հատ` 152, էջ` 117 (2001)
  3. Պ. Տանգա և ընկ., Աստերոիդների ընտանիքների չափերի բաշխման մասին` Երկրաչափության դերը, Իկարուս, հատ` 141, էջ` 65 (1999)

Արտաքին հղումներԽմբագրել

ԳրականությունԽմբագրել