Ֆրիտյոֆ Սոհեյմ
Ֆրիտյոֆ Սոհեյմ (նորվ.՝ Fridtjov Såheim, հուլիսի 2, 1968[1], Նորվեգիա), թատրոնի, կինոյի, հեռուստատեսության նորվեգացի դերասան, թատերական ռեժիսոր:
![]() | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 2, 1968[1] (54 տարեկան) |
Ծննդավայր | Նորվեգիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և ռեժիսոր |
Ամուսին(ներ) | Henriette Steenstrup? |
Պարգևներ և մրցանակներ | |
ԿենսագրությունԽմբագրել
Ֆրիտյոֆ Սոհեյմը ծնվել է 1968 թվականին Նորվեգիայում: 1994 թվականին ավարտել է Նորվեգիայի ազգային թատերական ակադեմիան (նորվ.՝ Statens teaterhøgskole)[2]: Այնուհետև երեք տարի աշխատել է Բերգենի թատրոնում, 1997 թվականից տեղափոխվել է Ստավանգերի Ռոգալանդ թատրոն[2], որտեղ ներկայացումներում խաղացել է հիմնականում գլխավոր դերեր՝ Տրոյսի Լետսի «Մարդասպան Ջո», Գեորգ Բյուխների «Woyzeck»: Այս թատրոնում սկսել է իր գործունեությունը որպես թատերական ռեժիսոր: 2001 թվականին բեմադրել է Անտոն Չեխովի «Քեռի Վանյա» ներկայացումը[2]:
2000-ական թվականներից աշխատում է Նորվեգիայի ազգային թատրոնում[3][4] որպես դերասան, ինչպես նաև՝ ռեժիսոր: Այստեղ բեմադրել է Յուն Ֆոսեի «Մեռած շներ», Թենեսի Ուիլյամսի «Ապակե գազանանոց», Յուհան Ավգուստ Ստրինդբերգի «Խաղ կրակի հետ» ներկայացումները[5]:
ՆերկայացումներԽմբագրել
Դերեր Ռոգալանդ թատրոնում[2]Խմբագրել
- Մարդասպան Ջո՝ Տրեյսի Լետսի «Մարդասպան Ջո», 1997 թ.
- Շառլ՝ Մարի Բեռնար Կոլտեսի «Արևմտյան նավամատույց», 1998 թ.
- Սեմ՝ Լարս Նորենի «Ռումինացիները», 1998 թ.
- Ինժեներ Վորհեյմ՝ Հենրիկ Իբսենի «Փոքրիկ Էյոլֆ», 1999 թ.
- Վոյցեկ՝ Գեորգ Բյուխների «Վոյցեկ», 1999 թ.
- Կիրիլ՝ Վիտոլդ Գոմբռովիչի «Իվանոա», 2000 թ.
- Կոճղիկ, ջուլհակ՝ Ուիլյամ Շեքսպիրի Միջամառնային գիշերվա երազ, 2000 թ.
- Արնե Գարբորգի «Հոգնած մարդիկ», 2000 թ.
Դերեր Նորվեգիայի ազգային թատրոնում[3][5]Խմբագրել
- Ռասկոլնիկով (ըստ Դոստոևսկու), 2002 թ.
- Մոլվիկ՝ Հենրիկ Իբսենի «Վայրի բադ»
- Արնհոլմ՝ Հենրիկ Իբսենի «Կինը ծովից»
- Գրևեն՝ Սվերե Բրանդտի «Ուղևորություն դեպի սուրբծննդյան աստղը»
- Բլոմ՝ Աստրիդ Լինդգրենի «Պիպի երկարագուլպան»
- Հեյերդալ՝ Կնուտ Համսունի «Երկրի բարիքները», 2007 թ.
- Ընկերներից մեկը՝ Յուն Ֆոսեի «Ես քամի եմ», 2007 թ.
- Դմիտրի՝ Կարամազով եղբայրներ (ըստ Դոստոևսկու), 2009 թ.
ՖիլմերԽմբագրել
- Jonny Vang, 2003
- Kvinnen i mitt liv, 2003
- Den som frykter ulven, 2004
- Hawaii, Oslo, 2004
- Vinterkyss, 2005
- Gymnaslærer Pedersen, 2006
- Marias menn, 2006
- Kunsten å tenke negativt, 2006
- Mars & Venus, 2007
- Radiopiratene, 2007
- Varg Veum — Falne engler, 2008
- De Gales hus, 2008
- Fritt vilt II, 2008
- Rottenetter, 2009
- Sammen, 2009
- Svik, 2009
- Hjem til jul, 2010
- Keeper'n til Liverpool, 2010
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Rogaland Teater» (նորվեգերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2011-02-15
- ↑ 3,0 3,1 «Nationaltheatret» (նորվեգերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2011-02-15
- ↑ «Rottenetter — Oslokino.no» (նորվեգերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2011-02-15
- ↑ 5,0 5,1 «Store norske leksikon» (նորվեգերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2011-02-15