Նորվեգիայի ազգային թատրոն
Նորվեգիայի ազգային թատրոն (նորվ.՝ Nationaltheatret), դրամատիկական թատրոն հիմնված Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում 1899 թ.-ին[1]:
![]() | |
---|---|
Տեսակ | թատրոն |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | Օսլո |
Հիմնադրման ամսաթիվ | 1899 |
Ճարտարապետ | Հենրիկ Բուլ |
Կայք | nationaltheatret.no |
Nationaltheatret Վիքիպահեստում |
Ազգային բեմի հետ միասին թատրոնը Նորվեգիայի խոշորագույն թատերական կենտրոնն է[2]:
ՊատմությունԽմբագրել
Թատրոնը բացվել է հատուկ այդ նպատակով Կարլ Յոհանի փողոցում կառուցված շենքում:[2]. Շենքի ճարտարապետն է Հենրիկ Բուլը (նորվ.՝ Henrik Bull): 1983 թ.-ին այն ընդգրկվել է պատմաճարտարապետական հուշարձանների ցանկում:
Թատրոնի բացման օրը՝ սեպտեմբերի 1-ին, բեմադրվել է Լյուդվիգ Հոլբերգի կատակերգական ներկայացումը, իսկ երկրորդ օրը ներկայացվել է Հենրիկ Իբսենի «Ժողովրդի թշնամին» դրաման: Երրորդ օրը բեմադրվել է Բյոռնստեռնե Բյոռնսոնի «Սիգուրդ Խաչակիրը» ներկայացումը: Այդ երեք օրերին թատրոնում են եղել Բյոռնսոնն ու Իբսենը, իսկ առաջին օրը ներկայացումը դիտել է նաև Շվեդիայի և Նորվեգիայի թագավոր Օսկար II-ը:
Ազգային թատրոնը հիմնվել է անձնական նախաձեռնությամբ և սկզբնական շրջանում գործել է նվիրատվությունների շնորհիվ: 1906 թ.-ին՝ Շվեդիայից Նորվեգիայի անկախացումից 1 տարի հետո թատրոնը հայտնվում է ֆինանսական ճգնաժամի մեջ:
Թատրոնի բեմում բեմադրվել են տեղական և արտասահմանյան լավագույն դրամատիկական ներկայացումները՝ Նուրդալ Գրիգի «Վարվարա»-ն (1927), «Մեր պատիվը մեր հզորությունն է» (1935), Ֆրիդրիխ Վոլֆի «Պրոֆեսոր Մամլոկը» (1935), Պեր Լագերկոիստի «Դահիճը» (1935), «Հաղթանակը մթության մեջ» (1939), Կարել Չապեկի «Մայրը» (1940), Ալեքսանդր Հելիանդի «Աստված և նրա սպասավորները» (1955)[1]:
1940 թ.-ի ապրիլի 9-ին Նացիստական Գերմանիան գրավում է Նորվեգիան: Օկուպացիայի ժամանակաշրջանում թատրոնի շենքը նացիստական զորքերի կողմից օգտագործվել է որպես զորանոց: Ավելի ուշ նացիստները մի քանի ներկայացումներ են կազմակերպում, այդ թվում՝ Ռիխարդ Վագների օպերան: 1941 թվականի մայիսին թատրոնի 6 աշխատողներ Գեստապոի կողմից կասկածվեցին ըմբոստության մեջ և անմիջապես հեռացվեցին աշխատանքից: Նույն թվականի մայիսի 24-ին ձերբակալվեցին 13 աշխատակիցներ, ովքեր ազատ արձակվեցին միայն 2 շաբաթ անց:
1980 թ.-ի հոկտեմբերի 9-ին թատրոնի շենքում հրդեհ բռնկվեց՝ ոչնչացնելով բեմը և թատերական սարքավորումները: Հանդիսականների հատվածը գրեթե չտուժեց, քանի որ ժամանակին կարողացան իջեցնել վարագույրը: Հրդեհը առաջացել էր լամօի այրվելուց:
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Թատրոնի պաշտոնական կայք: (նորվ.)