Ֆրենսիս Ալեքսանդր (անգլ.՝ Francis Alexander, փետրվարի 3, 1800(1800-02-03)[1][2], Քիլինգլի, Ուինդհամ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ - մարտի 27, 1880(1880-03-27)[1], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն), ամերիկացի նկարիչ-դիմանկարիչ[4][5]:

Ֆրենսիս Ալեքսանդր
SelfPortrait ca1830 byFrancisAlexander MFABoston.jpeg
Ծնվել էփետրվարի 3, 1800(1800-02-03)[1][2]
ԾննդավայրՔիլինգլի, Ուինդհամ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
Վախճանվել էմարտի 27, 1880(1880-03-27)[1] (80 տարեկան)
Մահվան վայրՖլորենցիա, Իտալիայի թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United States (1877–1890).svg ԱՄՆ
Մասնագիտություննկարիչ և արվեստի կոլեկցիոներ
Ժանրդիմապատկեր
ԱմուսինLucia Gray Swett?
ԶավակներՖրանչեսկա Ալեքսանդեր[3]
Francis Alexander Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1800 թվականի փետրվարի 3-ին։ Դաստիարակել են տանը, որտեղ ինքնուրույն սկսել է ուսումնասիրել գույների օգտագործումը:

1820 թվականին մեկնել է Նյու Յորք, որտեղ սովորել է նկարչություն Ալեքսանդր Ռոբերտսոնի մոտ, 1831 և 1832 թվականների ձմռան ամիսներն անցկացրել է Հռոմում:

Վերադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մոտ տաս տարի ապրել Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում, որտեղ հասել է հաջողությունների: 1839 թվականին ընտրվել է Դիզայնի ազգային ակադեմիայի պատվավոր անդամ:

Նրա դուստրը՝ Ֆրանչեսկա Ալեքսանդրը եղել է ճանաչված պատկերազարդող, հեղինակ և թարգմանիչ[6]:

Մահացել է 1880 թվականի մարտի 27-ին Ֆլորենցիայում, հուղարկավորվել է Ֆլորենցիայի «Cimitero degli Allori» գերեզմանատանը։ Այդ գերեզմանատանն են ամփոփված նաև իր կնոջ ու դստեր աճյունները։

ԱշխատանքներԽմբագրել

Նկարչի լավագույն գործերից մեկը տիկին Ֆլեթչեր Ուեբսերի դիմանկարն է[7], որը նախկինում գտնվում էր Բոստոնի Գեղարվեստի թանգարանում, իսկ հետագայում այն վերադարձվել է իր ընտանիքի հետնորդներին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 1998. — ISBN 978-1-884446-05-4
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter. — doi:10.1515/AKL
  3. Union List of Artist Names — 2020.
  4. FRANCIS ALEXANDER — FAMOUS PORTRAIT ARTIST Archived 2005-09-01 at the Wayback Machine.(անգլ.)
  5. «Величайшие художники мира XVIII—XXI вв.»։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2015-04-24 
  6. Notable American women, 1607-1950; a biographical dictionary.. — Cambridge, Mass.,: Belknap Press of Harvard University Press, 1971. — 3 volumes с. — ISBN 0674627318, 9780674627314, 0674627342, 9780674627345
  7. Encyclopædia Britannica/Alexander, Francis(անգլ.)

Արտաքին հղումներԽմբագրել