Ֆրենկ Գերի
Ֆրենկ Օուեն Գերի (անգլ.՝ Frank Owen Gehry, իսկական անունը Էֆրաիմ Օուեն Գոլդբերգ, անգլ.՝ Ephraim Owen Goldberg, փետրվարի 28, 1929[1][2][3][…], Տորոնտո, Կանադա[4]), ժամանակակից խոշորագույն կանադացի ճարտարապետ, դեկոնստրուկտիվիզմի հիմնադիրներից։ 1989 թվականին ստացել է Պրիտցկերի մրցանակ։
Ֆրենկ Գերի անգլ.՝ Frank Owen Goldberg | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1929[1][2][3][…] (95 տարեկան) |
Ծննդավայր | Տորոնտո, Կանադա[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Կանադա |
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, Հարվարդի համալսարան, USC School of Architecture? (1954), Հարվարդի դիզայնի բարձրագույն դպրոց, Bloor Collegiate Institute? և Harbord Collegiate Institute? |
Երկեր | DZ Bank building?, 8 Spruce Street?, Լուի Վուիտոն հիմնադրամ, Ուոլթ Դիսնեյի անվան համերգասրահ, Դուայթ Էյզենհաուերի հուշարձան, Stata Center?[5], Biomuseo?, Բիլբաոյի Գուգենհայմ թանգարան, Weisman Art Museum?[6] և Guggenheim Abu Dhabi? |
Մասնագիտություն | ճարտարապետ |
Աշխատավայր | Կոլումբիայի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Գեղարվեստի թագավորական ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Կայք | foga.com |
Frank Gehry Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՖրենկ Գերին ծնվել է լեհ արտագաղթյալների ընտանիքում։ Նրա պապը զբաղվել է շինանյութի առևտրով, իսկ հայրն ունեցել է առևտրային և խաղային ավտոմատների խանութ։ Երիտասարդ Էֆրաիմին (Ֆրենկ) ծեծել են հակասեմականությունից դրդված. հոգեկան տրավմա ապրելով՝ ճարտարապետը փոխել է ազգանունը և ընտանիքով տեղափոխվել ԱՄՆ։ 17 տարեկանից Գերին ապրել է Լոս Անջելեսում։ Սկզբում կրթություն է ստացել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում (բակալավր, 1954), ապա Հարվարդի համալսարանում (մագիստրոս, 1957)։ Աշխատել է Վ. Գրյունի, Լակմանի (ԱՄՆ), Ա. Ռեմոնդի (Ֆրանսիա) նախագծային ծրագրերում։ 1962 թվականին վերադառնում է ԱՄՆ և Լոս Անջելեսում բացում սեփական գրասենյակը։ 2014 թվականի տվյալներով՝ նրա ընկերությունը աշխարհի առաջատար ընկերություններից էր, որտեղ աշխատում էին մոտ 200 ճարտարապետներ։
1950-1960-ական թվականներին Ֆրենկ Գերին կրել է ամերիկացի նորարար ճարտարապետ Ֆրանկ Լլոյդ Ռայթի ազդեցությունը։ 1978 թվականի անդրադառնում է պոստմոդեռնիզմին՝ հետաքրքիր ձևով վերակառուցելով 1920-ականների շինություն հանդիսացող իր առանձնատունը։
Ճարտարապետություն
խմբագրելԳերին դեկոնստրուկտիվիզմի ամենավառ կառույցների ճարտարապետն է։ Նա է նախագծել Ֆրեդերիկ Վեյսմանի թանգարանը Մինեապոլիսում (1993), «Պարող տունը» Պրահայում (1995), Գուգենհեյմի թանգարանը Բիլբաոյում (1997), Ուոլտ Դիսնեյի անվան համերգասրահը Լոս Անջելեսում (2003)։ Սիեթլի երաժշտության թանգարանը՝ կառուցված Փոլ Ալենի պատվերով, պակաս ջերմ ընդունվեց[14][15][16]։ 2007 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը հայց ներկայացրեց ընդդեմ Գերիի ՝ նրան մեղադրելով 315 միլիոն դոլար արժողությամբ մասնաշենքի նախագծի ոչ որակյալ լինելու մեջ։ Համալսարանի ներկայացուցիչների խոսքերով՝ շահագործման երեք տարիների ընթացքում շենքը սկսեց ջուր ներքաշել, պատերը ծածկվեցին բորբոսով, իսկ սառցակույտերը, որոնք ընկնում էին շենքի տանիքից և պատուհանների քիվերից, վտանգավոր դարձան ինստիտուտի աշխատակիցների համար՝ հաճախ փակելով շենքի մուտքերը[17]։
Ինչպես խոստովանել է ինքը՝ Գերին, իր ստեղծագործություններում իշխում է ձկան շարժման լեյտմոտիվը (դա գալիս է հրեական ավանդական կերակրատեսակից՝ «գեֆիլտե ֆիշ», որ պատրաստում էր մայրը)։ Այս լեյտմոտիվը իշխում է Գերիի՝ ավելի ուշ շրջանի կառույցներում, որոնք են՝ Գուգենհայմի թանգարանը Բիլբաոյում (1991-97), Ուոքերի թանգարանը Մինեապոլիսում, 35 մետրանոց «լողացող ձուկը» Բարսելոնի օլիմպիական ավանում (1992)։ Գերին բազմիցս այցելել է Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմ, մասնակցել երկրի մշակութային կյանքին։
Գերին ստեղծել է գեղագիտական տեսանկյունից անսովոր կառույցներ, «կոտրել է» կառույցի ամբողջականությունը։ Ֆրենկ Գերիի նախագծերը ինքնակամ են, օրինաչափությունների չենթարկվող, քմահաճ։ Նրա դեկոնստրուկտիվիզմը, ըստ էության, դեստրուկտիվիզմ է. բնորոշ են թափվող ծավալը, կոպիտ, փշրվող մակերևույթները, ավանդական ճարտարապետության՝ ուղիղ իմաստով կոտրված տարրերի օգտագործումը։
Մեջբերումներ
խմբագրելՉեմ հասկանում՝ ինչու են մարդիկ վարձում ճարտարապետներ, և հետո թելադրում նրա անելիքը[18]։ - Ֆրենկ Գերի
|
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Ֆրենկ Գերին հոկեյի մոլի երկրպագու է։ 2004 թվականին նրա նախագծով պատրաստվել է գավաթ, որ տրվում է այս մարզաձևի՝ աշխարհի առաջնության հաղթողին։
- 2005 թվականին եթեր հեռարձակվեց «Սիմփսոններ» մուլտսերիալի «Բանտային առնետ» սերիան, որտեղ Գերին հնչյունավորել է ինքն իրեն՝ դառնալով առաջին ճարտարապետը, ով մասնակցել է սերիալի հնչյունավորմանը[19][20]։
Պատկերասրահ
խմբագրել-
Վեյսմանի արվեստի թանգարան, Մինեապոլիս
-
Գրասենյակային շենք, Հաննովեր
-
«Պարող տուն», Պրահա
-
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնաշենք
-
Նոր մաքսակետ, Դյուսելդորֆ
-
Երաժշտության թանգարան, Սիեթլ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Frank O. Gehry (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 The Other Interface
- ↑ http://www.nytimes.com/2007/11/07/us/07mit.html
- ↑ https://wam.umn.edu/about/
- ↑ https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
- ↑ https://wolffund.org.il/frank-o-gehry/
- ↑ https://riba-prd-assets.azureedge.net/-/media/Files/Awards/2024/Royal-Gold-Medal-winners-1980-to-2024.pdf?rev=1f3606d7f48c4000917cd54d46036f68
- ↑ 10,0 10,1 10,2 Order of Canada recipients database
- ↑ http://www.fpa.es/es/premios-princesa-de-asturias/premiados/2014-frank-o-gehry.html?especifica=0
- ↑ https://www.uah.es/es/conoce-la-uah/la-universidad/actos-academicos-e-institucionales/doctores-honoris-causa/FRANK-GEHRY/
- ↑ https://www.carnegie.org/awards/great-immigrants/2009-great-immigrants/
- ↑ Raban, Jonathan (2004 թ․ ապրիլի 4). «Deference to nature keeps Seattle from becoming world-class city]». Seattle Times. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Barnett, Erica C. (June 17, 2004). «EMPty: The Experience Music Project is a flop on all fronts—financial, musical, and intellectual». The Stranger. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Cheek, Lawrence W. (2006 թ․ սեպտեմբերի 26). «On Architecture: Corrugated steel is a nice wrinkle». Seattle Post-Intelligencer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Статья «Американский институт заплатил $315 млн за здание, которое через 3 года покрылось плесенью» на newsru.com от 7 ноября 2007 года
- ↑ Laura Dushkes. The Architect says. Quotes, quips, and words of wisdom
- ↑ Мэтт Чабан. Frank Gehry Really, Really Regrets His Guest Appearance on The Simpsons (անգլ.) на сайте observer.com, 5 сентября 2011
- ↑ Fareed Zakaria GPS (անգլ.) на сайте edition.cnn.com, 4 сентября 2011
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆրենկ Գերի՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենկ Գերի» հոդվածին։ |