10 ամերիկացի նկարիչներ (անգլ.՝ Ten American Painters), կրճատ` «տասնյակ» (անգլ.՝ The Ten), ամերիկյան արվեստագետների միություն, որը ստեղծվել է 1897 թվականին և բաժանվել է Ամերիկացի նկարիչների միությունից։

Պատմություն խմբագրել

 
Միության անդամները 1908 թվականին

1897 թվականին ամերիկացի տասը նկարիչներ լքում են Ամերիկացի նկարիչների միությունն այն պատճառով, որ համարում էին, թե դա ղեկավարվում է միջանկյալ նկարիչների կողմից, իմպրեսիոնիզմն ավելի ցածր է գնահատվում, քան կլասիցիզմը, ռոմանտիզմն ու ռեալիզմը, հասարակությունը վատ վերաբերմունք ուներ դրա ցուցահանդեսների հանդեպ։ Նրանց կարծիքով, հասարակության կազմակերպած ցուցահանդեսները առևտրային բնույթ ունեին։ Նոր արվեստի միության անդամներն էին Էդվարդ Սիմոնսը, Ուիլյարդ Մետքալֆը, Չելե Գասսը, Ջուլիան Վեյրը, Ռոբերտ Ռիդը, Ջոն Թվակթմանը, Ֆրենկ Բենսոնը, Էդմունդ Թարբելը, Թոմաս Դյուինգը, Ջոզեֆ Դե Քամպը։ Խմբի կազմավորումից հետո նրա անդամները խնդրում են Ուինսլոու Հոմերին միանալ նրան, բայց վերջինս մերժում է։ Մեկ այլ նկարիչ, Էբոտ Թայերը, միանում է նրանց, բայց հետո փոխում է իր միտքն ու թողնում միությունը։ 1902 թվականին, երբ մահանում է Թվախտմանը, Վիլյամ Չեյզը միանում է «Տասնյակին»[1]։ Բոլոր տասը արվեստագետները աշխատում էին Նյու Յորքում կամ Բոստոնում։ Նրանք հայտարարել էին, որ նոր անդամները կարող են ընդունվել իրենց խումբ միայն այն ժամանակ, երբ լինի խմբի բոլոր մասնակիցների համաձայնությունը[2]։ Միությունն աշխատել է քսան տարի, տարեկան ցուցահանդեսների անցկացումով։ Միության գոյությունը դադարել է մի շարք մասնակիցների մահից հետո։ Ինչպես նաև, հանրության հետաքրքրությունը միության գործունեության հանդեպ նվազել էր[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Ten (անգլ.)
  2. 2,0 2,1 Brockett, Erik. «The Ten American Painters». Antiques & Fine Art Magazine. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «10 ամերիկացի նկարիչներ» հոդվածին։