Ֆրեդ (ֆուտբոլիստ, 1983)

բրազիլական Ֆուտբոլիստ

Ֆրեդերիկո Չավես Գեդես (պորտ.՝ Frederico Chaves Guedes, հոկտեմբերի 3, 1983(1983-10-03), Teófilo Otoni, Մինաս Ժերաիս, Բրազիլիա) առավել հայտնի է որպես Ֆրեդ (պորտ.՝ Fred), բրազիլացի ֆուտբոլիստ, հարձակվող: Հանդես է գալիս բրազիլական «Ատլետիկո Մինեյրո»-ի կազմում:

Football pictogram.svg
Ֆրեդ
պորտ.՝ Frederico Chaves Guedes
Fred Silver Boot, Confederations Cup 2013.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆրեդերիկո Չավես Գեդես
Քաղաքացիությունը Flag of Brazil.svg Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 3, 1983(1983-10-03) (36 տարեկան)
Ծննդավայր Teófilo Otoni, Մինաս Ժերաիս, Բրազիլիա
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո
Համար 9
Պատանեկան կարիերա
1988-2002 Բրազիլիա Ամերիկա Մինեյրո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2004 Բրազիլիա Ամերիկա Մինեյրո 26 (9)
2004-2005 Բրազիլիա Կրուզեիրո 43 (29)
2005-2009 Ֆրանսիա Լիոն 88 (34)
2009-2016 Բրազիլիա Ֆլումիենսե 163 (91)
2016-ներկա Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո 43 (17)
Ազգային հավաքական
2005-2014 Բրազիլիա Բրազիլիա 39 (18)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 23, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 8, 2014

Ֆրեդը դարձել է համաշխարհային ֆուտբոլի ամենաարագ գոլերից մեկի հեղինակը: Այդ գոլը գրանցվել է «Ամերիկա Մինեյրո»-ի և «Վիլա Նովա»-ի միջև կայացած հանդիպման 3.17-րդ վայրկյանին:

Ակումբային կարիերաԽմբագրել

«Օլիմպիկ Լիոն»Խմբագրել

2005 թվականին Ֆրեդը տեղափոխվել է ֆրանսիական «Օլիմպիկ Լիոն»: Իր առաջին իսկ մրցաշրջանում բրազիլացին դարձել է 14 գոլի հեղինակ, և ճանաչվել է Լիգա 1-ի երկրորդ լավագույն ռմբարկու: Նա նաև այդ մրցաշրջանում հաղթել է իր առաջին տիտղոսը «Լիոն»-ի հետ:

Թեև Ֆրեդը 2006/07 մրցաշրջանի սկզբում կորցրեց 2 ամիս, սակայննա հասցրեց դառնալ 11 գոլի հեղինակ: 2007/08 մրցաշրջանի ընթացքում Ֆրեդը մասնակցել է Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որի ընթացքում վնասվածք է ստացել: Բրազիլացին վերադարձավ 2007 թվականի հոկտեմբերին:

2008/09 մրցաշրջանի ընթացքում Ֆրեդը «Լիոն»-ի կազմում մասնակցել է հնարավոր 20 հանդիպումներից 15-ին: Ֆրանսիական ակումբի կազմում նա իր վերջին հանդիպումը անցկացրել է 2009 թվականի հունվարի 10-ին:

2009 թվականի փետրվարի 26-ին Ֆրեդը խզել է իր պայմանագիրը «Լիոն»-ի հետ:

«Ֆլումիենսե»Խմբագրել

Ֆրանսիայում պայմանագիրը խզելուց հետո Ֆրեդը վերադարձել է Բրազիլիա և պայմանագիր կնքել «Ֆլումիենսե»-ի հետ: Իր նորամուտը բրազիլական ակումբի կազմում ֆուտբոլիստը նշել է 2009 թվականի մարտի 15-ին՝ «Մակաե»-ի դեմ խաղում[1]: Այդ խաղում նա նաև դարձել է դուբլի հեղինակ:

2011 թվականի հուլիսին «Բահիա»-ի դեմ խաղում Ֆրեդը դարձել է գոլի հեղինակ, որը 44-րդն էր նրա համար բրազիլական ակումբի կազմում: 2012 թվականի նոյեմբերի 11-ին «Պալմեիրաս»-ի դեմ խաղում Ֆրեդը դարձել է դուբլի հեղինակ[2]:

Ֆրեդը հեռացել է բրազիլական ակումբից 2016 թվականին՝ մարզիչ Լևիր Կուլպիի հետ տարաձայնությունների պատճառով:

«Ատլետիկո Մինեյրո»Խմբագրել

2016 թվականի հունիսի 8-ին «Ատլետիկո»-ի նախագահը թիմի թվիթերյան էջում հայտնել է Ֆրեդի հետ պայմանագիր կնքելու մասին: Ֆուտբոլիստը թիմի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր:

Ֆրեդը թիմի կազմում իր նորամուտը նշել է 2016 թվականի հունիսի 12-ին՝ «Կրուզեիրո»-ի դեմ խաղում: Նա դարձել է նաև գոլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվել է 2-3 հաշվով[3]:

Ֆրեդը ճանաչվել է Բրազիլիայի 2016 թվականի առաջնության լավագույն ռմբարկու՝ դառնալով 14 գոլի հեղինակ:

Միջազգային կարիերաԽմբագրել

 
Ֆրեդը Աշխարհի 2014 թվականի առաջնությանը

Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում Ֆրեդը իր դեբյուտային հանդիպումն անցկացրել է 2005 թվականի ապրիլի 27-ին՝ Գվատեմալայի հավաքականի դեմ խաղում: Բրազիլիայի հավաքականի կազմում իր առաջին երկու գոլերը Ֆրեդը խփել է 2005 թվականի նոյեմբերի 12-ին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում: Հանդիպումն ավարտվել է 8-0 հաշվով:

Չնայած որ Ֆրեդը չէր մասնակցել ԱԱ2006-ի որակավորման փուլին, նա հրավիրվել է հավաքական աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: Աշխարհի առաջնության շրջանակնեում նա իր առաջին գոլը խփել է 2006 թվականի հունիսի 18-ին՝ Ավստրալիայի հավաքականի դեմ կայացած խաղում: Նա գոլի հեղինակ է դարձել հանդիպման վերջին րոպեին՝ գրավելով Մարկ Շվարցերի պաշտպանած դարպասը:

2013 թվականին Ֆրեդը առաջիններից էր, ով դարձավ հիմնական կազմի ֆուտբոլիստ գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարիի վերադարձից հետո: Փետրվարի 6-ին «Ուեմբլի» մարզադաշտում կայացած Անգլիայի հավաքականի դեմ խաղում Ֆրեդը դարձել է գոլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով:

 
Ֆրեդը դառնում է գոլի հեղինակ Կամերունի հավաքականի դեմ խաղում

Կոնֆեդերացիների գավաթի խաղարկության ընթացքում Ֆրեդը դարձել է 5 գոլի հեղինակ, և ստացել է «Արծաթե խաղակոշիկ» մրցանակը[4]: Նա դուբլի հեղինակ է դարձել Իտալիայի հավաքականի դեմ խաղում (4-2), մեկ գոլի հեղինակ Ուրուգվայի հավաքականի դեմ խաղում (2-1)[5] և դուբլի հեղինակ եզրափակչի շրջանակներում կայացած Իսպանիայի հավաքականի դեմ խաղում (3-0):

Ֆրեդի անունը 2014 թվականի մայիսին հայտնվել է Աշխարհի առաջնությանը մասնակցող ֆուտբոլիստների ցանկում[6]: Առաջնության բացման խաղում, որը տեղի է ունեցել հունիսի 12-ին Խորվաթիայի դեմ, Ֆրեդը 69-րդ րոպեին ստացել է կարմիր քարտ և հեռացվել[7]: Առաջնության շրջանակներում Ֆրեդը իր միակն գոլը խփել է Կամերունի հավաքականի դեմ կայացած խաղում, որն ավարտվել է 4-1 հաշվով՝ բրազիլացիների հաղթանակով[8]: Բրազիլիայի և Նիդերլանդների հավաքականների միջև հանդիպումից հետո, որն ավարտվել է 3-0 հաշվով նիդերլանդցիների հաղթանակով, Ֆրեդը հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին[9]:

ՎիճակագրությունԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Միջազգային Նահանգային լիգա Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ամերիկա Մինեյրո 2003 19 7 10 18 29 25
2004 7 2 3 2 12 16 22 20
Արդյունք 26 9 3 2 22 34 51 45
Կրուզեիրո 2004 24 14 1 1 25 15
2005 19 10 9 14 1 0 17 14 46 38
Արդյունք 43 24 9 14 1 0 18 15 71 53
Օլիմպիկ Լիոն 2005/06 32 14 0 0 1 0 9 2 42 16
2006/07 20 11 0 0 2 0 5 2 27 13
2007/08 21 7 4 1 2 0 3 0 30 8
2008/09 15 2 0 0 1 0 4 2 20 4
Արդյունք 88 34 4 1 6 0 21 6 119 41
Ֆլումիենսե 2009 20 12 6 2 6 5 4 3 36 22
2010 14 5 5 6 9 7 28 18
2011 25 22 5 2 13 10 43 34
2012 28 20 7 3 10 7 45 30
2013 9 3 2 0 7 3 7 2 25 8
2014 28 18 5 4 2 0 11 5 46 27
2015 23 9 5 2 0 0 14 11 42 22
2016 6 2 3 3 0 0 13 6 22 11
Արդյունք 163 91 26 17 27 13 81 51 288 172
Ատլետիկո Մինեյրո
2016 28 12 0 0 0 0 0 0 28 12
2017 18 5 6 2 7 6 12 10 43 23
Արդյունք 43 17 6 2 7 6 12 10 70 35
Կարիերայի արդյունք 335 169 42 34 6 0 54 25 135 111 576 340

ՄիջազգայինԽմբագրել

Ազգային հավաքական Մրցաշրջան Խաղ Գոլ Արդյունավետություն
Բրազիլիա
2005 2 2 1.00
2006 5 2 0.40
2007 2 0 0.00
2008 0 0 0.00
2009 0 0 0.00
2010 0 0 0.00
2011 9 2 0.22
2012 1 1 1.00
2013 11 9 0.90
2014 9 2 0.22
Արդյունք 39 18 0.46

ՁեռքբերումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

  • Ֆրանսիայի չեմպիոն - 2006, 2007, 2008
  • Ֆրանսիայի գավաթակիր - 2008
  • Սերիա A-ի չեմպիոն - 2010, 2012
  • Պրիմեիրա լիգայի չեմպիոն - 2016

ՄիջազգայինԽմբագրել

  • Ամերիկայի գավաթակիր - 2007
  • Կոնֆեդերացիաների գավաթակիր - 2013

ԱնձնականԽմբագրել

  • «Արծաթե խաղակոշիկ»-ի դափնեկիր - 2013

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Fred marca dois gols na volta ao futebol brasileiro» (Portuguese)։ Jornal do Brasil։ մարտի 15, 2009։ Վերցված է մարտի 15, 2009 
  2. «Fluminense crowned champions»։ Goal.com։ նոյեմբերի 12, 2012։ Վերցված է դեկտեմբերի 18, 2012 
  3. «Fred marca pela 1ª vez pelo Atlético-MG e comemora gol contra o Cruzeiro» [Fred scores for the first time for Atlético Mineiro and celebrates goal against Cruzeiro]։ UOL Esporte (պորտուգալերեն)։ հունիսի 12, 2016։ Վերցված է հունիսի 13, 2016 
  4. «Neymar inspires Samba stars to stunning victory over Spain to lift Confederations Cup... now they want World Cup glory»։ Daily Mail։ հունիսի 30, 2013։ Վերցված է հուլիսի 4, 2013 
  5. «Italy 2 Brazil 4»։ Daily Mail։ հունիսի 22, 2013։ Վերցված է հունիսի 24, 2013 
  6. «Brazil World Cup squad: Scolari leaves out Kaká and Philippe Coutinho»։ The Guardian։ մայիսի 8, 2014։ Վերցված է մայիսի 9, 2014 
  7. «Japanese Ref Nichimura Awards Controversial PK To Brazil After Flop By Fred»։ CBSLA.com/AP։ June 12, 2014։ Վերցված է July 8, 2014 
  8. «Cameroon 1–4 Brazil»։ BBC։ հունիսի 23, 2014։ Վերցված է հունիսի 24, 2014 
  9. «Fred retires from international football»։ ESPN։ հուլիսի 13, 2014։ Վերցված է հուլիսի 14, 2014 

Արտաքին հղումներԽմբագրել